Մասնակից:Rafik201/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Rafik201/Ավազարկղ

Քրիստինա Շեռլոտա Սեդերստրյոմ (շվեդ.՝ Christina Charlotta Cederström, Mörner af Morlanda․ ), շվեդացի նկարչուհի և սալոն տնօրեն, Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի և Ֆրանսիայի Գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա հայրը եղել է կոմս Գուստաֆ Մյորերն Մորալլանդիցն: 1780 թվականին նա ամուսնացել է Բարոն Աքսել Թյուր Գիլենտրոկի հետ[3], 1799 թվականին նրանք ամուսնալուծվել են: Առաջին ամուսնության ընթացքում նա երկար ժամանակ ապրել է գյուղում գտնվող իր ամուսնու կալվածքում, որտեղ զարգացել են նրա գեղարվեստական տաղանդը տարբեր ժանրերում: Նա գրել է բանաստեղծություններ և վեպեր Ռուսոյի ոճով, նկարել է թանաքով, տուշով և յուղաներկով, գրել է երգեր և ստեղծագործել է երաժշտություն, նրա ամենահայտնի գործը «Välkommen, o måne, min åldrige vän» երգը («Բարի գալուստ, լուսին, իմ հին ընկերը»)։

1800 թվականին նա ամուսնացել է Բարոն Բոր Սեդերստրմի (1780–1877) հետ, որից հետո տեղափոխվել Ստոկհոլմ, որտեղ նա դարձավ սալոնի տնօրեն և ակտիվ մասնակցություն է ունեցել քաղաքի մշակութային կյանքում: Իր յուղանկարներով մասնակցել է Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի ցուցահանդեսներին: 1803 թվականին ընտրվել է Շվեդիայի և Ֆրանսիայի գեղարվեստի ակադեմիայի անդամ[4] [5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Svenskt konstnärslexikon (Swedish Art Dictionary) Allhems Förlag, Malmö (1952) (շվեդ.)(швед.)
  2. Bengt Hildebrand. «C Charlotte Cederström (f. Mörner)». Svenskt biografiskt lexikon. Վերցված է March 1, 2019-ին.
  3. «Axel Gustaf Gyllenkrok». Nordisk familjebok. Վերցված է March 1, 2019-ին.
  4. A. Grade. «Bror Cederström». Svenskt biografiskt lexikon. Վերցված է March 1, 2019-ին.
  5. G. Jacobson. «Gustaf A Bror Cederström». Svenskt biografiskt lexikon. Վերցված է March 1, 2019-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Wilhelmina Stålberg: Anteckningar om svenska qvinnor (notes on Swedish women)