Մասնակից:O'micron/Լյուքսեմբուրգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուքսեմբուրգը Շենգենյան գոտու, ԵՄ միասնական շուկայի և եվրոգոտու (մուգ կապույտ) մի մասն է:

Լյուքսեմբուրգի կայուն և բարձր եկամուտ ունեցող շուկայական տնտեսությունն առանձնանում է չափավոր աճով, ցածր գնաճով և նորարարության բարձր մակարդակով[1]։ Գործազրկությունը ավանդաբար ցածր մակարդակի է, թեև 2012 թվականի մայիսին այն հասել է 6,1%-ի՝ հիմնականում 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամով պայմանավորված[2]։ 2011 թվականին, ըստ ԱՄՀ-ի տվյալների, Լյուքսեմբուրգը եղել է աշխարհի երկրորդ ամենահարուստ երկիրն էր՝ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով գնողունակության համարժեքության (ԳՄԳ) մակարդակով՝ կազմելով $80,119[3]։ Լյուքսեմբուրգը զբաղեցնում է 13-րդ տեղը «The Heritage Foundation»-ի տնտեսական ազատության վարկանիշը[4], 26-րդը՝ ՄԱԿ-ի Մարդկային ներուժի զարգացման ինդեքսում և 4-րդը՝ ըստ «Economist Intelligence Unit»-ի կյանքի որակի ցուցանիշով։ 2023 թվականի տվյալներով Լյուքսեմբուրգը զբաղեցնում է 21-րդ հորիզոնականը նորարարության համաշխարհային վարկանիշում[5]։

Արդյունաբերության ոլորտը, որտեղ մինչև 1960-ական թվականները գերակշռում էր պողպատի արտադրությունը, դրանից հետո դիվերսիֆիկացվել է՝ ներառելով քիմիական նյութերի, կաուչուկի և այլ ապրանքների ինդուստրիան: Վերջին տասնամյակների ընթացքում ֆինանսական սեկտորի աճը սկսում է բալանսի բերել պողպատի արտադրության անկումը: Ծառայությունները, հատկապես՝ ֆինանսաբանկային ոլորտը, կազմում է Լյուքսեմբուրգի տնտեսական արտադրանքի մեծ մասը: Լյուքսեմբուրգը աշխարհի երկրորդ խոշորագույն ներդրումային ֆոնդերի կենտրոնն է (ԱՄՆ-ից հետո), Եվրոգոտու ամենակարևոր մասնավոր բանկային կենտրոնը և վերաապահովագրական ընկերությունների Եվրոպայի առաջատար կենտրոնը։ Ավելին, Լյուքսեմբուրգի կառավարությունը նպատակ է հետապնդում ներգրավել ինտերնետային ստարտափներին, քանի որ Skype-ը և Amazon-ը այն բազմաթիվ ինտերնետային ընկերություններից երկուսն են, որոնք իրենց տարածաշրջանային կենտրոնակայանը տեղափոխել են Լյուքսեմբուրգ: Բարձր տեխնոլոգիաների ոլորտի բնագավառի մի շարք ընկերություններ ևս հաստատվել են Լյուքսեմբուրգում, այդ թվում՝ 3D սկաներ մշակող և արտադրող Artec 3D-ը:

2009 թվականի ապրիլին Լյուքսեմբուրգի «բանկային գաղտնիքի մասին» օրենքի կապակցությամբ ծագած մտահոգությունը, ինչպես նաև վերջինիս որպես օֆշորային գոտի ձեռք բերած համբավը, հանգեցնում է նրան, որ Լյուքսեմբուրգը «Մեծ քսանյակի» (G20) կողմից ընդգրկվում է կասկածելի բանկային կարգավորումներ ունեցող երկրների «մոխրագույն ցանկում»: Ի պատասխան՝ երկիրը ստիպված է լինում ընդունել մի շարք միջազգային ստանդարտներ և իրականացնել բազմաթիվ օրենսդրական ռեֆորմներ[6][7]։ 2010 թվականի մարտին Sunday Telegraph-ը հայտնում է, որ Կիմ Չեն Իրի 4 միլիարդ դոլարի գաղտնի հաշիվների մեծ մասը գտնվում էր Լյուքսեմբուրգի բանկերում:

Լյուքսեմբուրգը զբաղեցնում է Հարկային արդարադատության ցանցի ֆինանսական գաղտնիության վարկանիշում երրորդ հորիզոնականը` օֆշքրային գոտու երկրներում փոքր-ինչ զիջելով Կայմանյան կղզիներին[8]։ 2023 թվականին Լյուքսեմբուրգը զբաղեցնում է աշխարհի 6-րդ ամենաապահով օֆշորային գոտին[9]։

2014 թվականի նոյեմբերի սկզբին՝ Եվրահանձնաժողովի ղեկավար դառնալուց ընդամենը մի քանի օր անց, Լյուքսեմբուրգի նախկին վարչապետ Ժան-Կլոդ Յունկերը հայտնվում է ԶԼՄ բացահայտումների թիրախում, որի արդյունքում պարզ է դառնում, որ իր վարչապետության օրոք Լյուքսեմբուրգը վերածվել է հարկերից խուսափելը հայտնի կենտրոնի։

Գյուղատնտեսությամբ զբաղվում է Լյուքսեմբուրգի բնակչության մոտ 2,1%-ը։ 2010 թվականի տվյալներով Լյուքսեմբուրգում առկա էր 2200 գյուղատնտեսական տնտեսություն՝ միջինում մեկ տնտեսությանը բաժին ընկնող 60 հեկտար տարածքով[10]:

Լյուքսեմբուրգը սերտ առևտրային և ֆինանսական կապեր ունի հատկապես Բելգիայի և Նիդերանդների հետ , ինչպես նաև որպես Եվրոպական միության անդամ օգտվում է եվրոպական բաց շուկայի առավելություններից[11]։

2015 թվականի մայիսին 171 միլիարդ դոլար ցուցանիշով Լյուքսեմբուրգը զբաղեցրել է 11-րդ տեղն աշխարհում՝ ԱՄՆ գանձապետական արժեթղթերի պահուստներով[12]: Այնուամենայնիվ, Լյուքսեմբուրգի ոչ ռեզիդենտներին պատկանող, բայց Լյուքսեմբուրգի պահառության հաշիվներում պահվող արժեթղթերը ևս ներառված են վերոնշյալ ցուցանիշում[13]:

2019 թվականի դրությամբ Լյուքսեմբուրգի պետական պարտքը կազմել է $15,687,000,000 կամ $25,554 մեկ շնչի հաշվով։ ՀՆԱ-ի նկատմամբ պարտքը կազմել է 22,10%[14]։

Լյուքսեմբուրգի աշխատաշուկան կազմված է 445,000 աշխատատեղերից, որոնք զբաղեցնում են 120,000 լյուքսեմբուրգցիներ, 120,000 օտարերկրյա քաղաքացիներ և 205,000 սեզոնային աշխատողներ: Վերջիններս իրենց հարկերը վճարում են Լյուքսեմբուրգում, սակայն նրանց կրթությունն ու սոցիալական իրավունքները պատկանում են իրենց բնակության երկրին։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուքսեմբուրգի միջազգային Luxair ավիաընկերությունը հիմնված է Լյուքսեմբուրգի օդանավակայանում՝ երկրի միակ միջազգային օդանավակայանում:

Լյուքսեմբուրգն ունի ճանապարհային, երկաթուղային և օդային տրանսպորտի հարմարություններ և ծառայություններ։ Ճանապարհային ցանցը վերջին տարիներին զգալիորեն արդիականացվել է՝ ներառելով 165 կմ երկարությամբ[15] մայրուղիներ, որոնք կապում են մայրաքաղաքը հարակից պետություններին։ Փարիզի արագընթաց TGV կապի հայտնվելը հանգեցրել է քաղաքի երկաթուղային կայարանի վերանորոգմանը և 2008 թվականին Լյուքսեմբուրգի օդանավակայանում բացվել է նոր մարդատար տերմինալ[16]։ Լյուքսեմբուրգ քաղաքը վերականգնել է տրամվայների ցանցը և 2017 թվականի դեկտեմբերից ի վեր պլանավորում է առաջիկա մի քանի տարիների ընթացքում բացել թեթև երկաթուղային գծերի ցանցեր[17]։

Լյուքսեմբուրգում 1000 անձին բաժին է ընկնում 681 մեքենա[18]։

2020 թվականի փետրվարի 29-ից Լյուքսեմբուրգը առաջին երկիրն է աշխարհում, որտեղ ներդրված է անվճար հասարակական տրանսպորտի համակարգ, որը գրեթե ամբողջությամբ ֆինանսավորվում է պետական բյուջեի միջոցներով[19]։


Կատեգորիա:1815 հիմնադրված պետություններ և տարածքներ Կատեգորիա:ՄԱԿ-ի անդամ երկրներ Կատեգորիա:Միջերկրածովյան միության անդամներ Կատեգորիա:Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրներ Կատեգորիա:Եվրոպական միության անդամ երկրներ Կատեգորիա:ՆԱՏՕ-ի անդամ երկրներ Կատեգորիա:Դեպի ծով ելք չունեցող երկրներ Կատեգորիա:Ֆրանսախոս երկրներ Կատեգորիա:Եվրոպայի երկրներ Կատեգորիա:Լյուքսեմբուրգ

  1. «The Global Innovation Index 2012» (PDF). INSEAD. Վերցված է 22 July 2012-ին.
  2. «Statistics Portal // Luxembourg – Home». Statistiques.public.lu. Վերցված է 2 April 2015-ին.
  3. Data refer mostly to the year 2011. World Economic Outlook Database-April 2012, International Monetary Fund. Accessed on 18 April 2012.
  4. «2011 Index of Economic Freedom». The Heritage Foundation and The Wall Street Journal. Արխիվացված է օրիգինալից 29 June 2013-ին. Վերցված է 15 January 2011-ին.
  5. WIPO. «Global Innovation Index 2023, 15th Edition». www.wipo.int (անգլերեն). Վերցված է 2023-10-23-ին.
  6. «Luxembourg makes progress in OECD standards on tax information exchange». OECD. 8 July 2009.
  7. «A progress report on the jurisdictions surveyed by the OECD Global Forum» (PDF). OECD. July 2009. Արխիվացված է օրիգինալից (PDF) 21 February 2011-ին. Վերցված է 3 February 2011-ին.
  8. «Embargo 4 October 0.01 AM Central European Times» (PDF). Financial Secrecy Index. Արխիվացված է օրիգինալից (PDF) 4 April 2015-ին. Վերցված է 2 April 2015-ին.
  9. «Tax Haven Countries 2023». worldpopulationreview.com. Վերցված է 2023-12-31-ին.
  10. «Agricultural census in Luxembourg». Eurostat. Վերցված է 20 July 2019-ին.
  11. «Gateway to the European market». Trade and Invest (ամերիկյան անգլերեն). Վերցված է 4 June 2021-ին.
  12. «Major foreign holders of treasury securities». U.S. Department of the Treasury.
  13. «What are the problems of geographic attribution for securities holdings and transactions in the TIC system?». U.S. Treasury International Capital (TIC) reporting system.
  14. «Luxembourg National Debt 2019». countryeconomy.com. Վերցված է 27 June 2019-ին.
  15. «Longueur du réseau routier». travaux.public.lu (ֆրանսերեն). Վերցված է 27 April 2021-ին.
  16. «About Luxembourg Airport». Luxembourg Airport (ամերիկյան անգլերեն). Վերցված է 27 April 2021-ին.
  17. «Trams return to Luxembourg city centre». International Railway Journal (անգլերեն). 3 August 2018. Վերցված է 27 April 2021-ին.
  18. «List of countries by vehicles per capita». appsso.eurostat.ec.europa.eu. Վերցված է 5 November 2021-ին.
  19. Calder, Simon (29 February 2020). «Luxembourg makes history as first country with free public transport». The Independent (անգլերեն).