Մասնակից:Nver Araqelyan/Դևիդ Բորեանազ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nver Araqelyan/Դևիդ Բորեանազ

Դևիդ Պատրի Բորեանազ (անգլ.՝ David Patrick Boreanaz, ), ամերիկացի դերասան, որը առավել հայտնի է` «Buffy the Vampire Slayer» և «Angel» հեռուստասերիալներում հրեշտակի և վամպիրի դերերով, ինչպես նաև Ամերիկայի Հետաքննությունների դաշնային բյուրոյի հատուկ գործակալի դերով «Bones» հեռուստասերիալում:

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դևիդ Բորեանազը ծնվել է 1969 թվականին մայիսի 16-ին Նյու Յորքի Բուֆֆալո քաղաքում, սակայն մանկության տարիներն անցկացրել է Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում: Նրա հայրը` Դեյվ Ռոբերթսը (իսկական անունը` Դավիթ Թոմաս Բորյանազ), եղել է օդերևութաբան WPVI-TV ալիքում, որը պատկանում է American Broadcasting Company հեռուստաընկերությանը: Իսկ մայրը` Պետի Բորյանզը, զբոսաշրջային գործակալ էր: Ունի իտալական արմատներ հայրական կողմից և սլովակյան արմատներ մայրական կողմից, կաթոլիկ է: Ունի երկու քույր` Բետ և Բեվ Բորյանազները: Փոքր տարիքում հաճախել է Rosemont School of the Holy Child, այնուհետև Malvern Preparatory School Փենսիլվանիայի Մալվերն քաղաքում, ապա տեղափոխվել է Նյու Յորքի Իտակա քաղաքի Ithaca College մասնավոր քոլեջ: Ավարտելուց հետո Բորեանազը տեղափոխվել է Կալիֆոռնիայի Հոլիվուդ քաղաք` շարունակելու իր դերասանական կարիերան:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դևիդի առաջին դերասանական աշխատանքը կարելի է համարել ամերիկական «Married… with Children» սիթքոմում Քելլիի հեծանվորդ ընկերոջ մարմնավորումը մեկ ակնթարթ (Ֆրենքի դերում): Իր առաջին կնոջ` Ինգրիդ Կուննինի խորհրդով անցել է «Buffy the Vampire Slayer» հեռուստասերիալի քասթինգը: Այս պաշտամունքային սերիալում նա մարմնավորել է առեղծվածային Հրեշտակի, վամպիրի, ում վերադարձրել է իր հոգին: Շոուն հաջողված էր, և Բորյանազը նկարահանվեց «Angel» սերիալում, որտեղ նրա կերպարը հնարավորություն տվեց կենտրոնանալ և զարգացնել նախկինում իր կատարած մեղքերի փրկությունը, որի համար իր հոգին վերադարձավ: «Buffy»-ում նա նկարահանվել է 1997-ից մինչև 1999 թվականը, որից հետո մինչև 2004 թվականը սկսել է նկարահանվել «Angel»-ում: Առաջին գլխավոր դերը նա Բորեանազը ստացել է 2001 թվականի «Valentine» սարսափ ֆիլմում, նկարահանվել է Դենիզ Ռիչարդսի և Քեթրին Հայգլի հետ: 2002 թվականին փոքր դեր է խաղացել «I'm with Lucy» հեռուստաֆիլմում: Իսկ 2003 թվականին նկարահանվեց երգչուհի Դայդոյի «Սպիտակ դրոշ» (White Flag) տեսահոլովակում: 2005 թվականին Էմիլի Դեսչաների հետ սկսեց նկարահանվել «Bones» սերիալում` մարմնավորելով գլխավոր դերերից մեկը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]