Մասնակից:Nelly Nazaryan/Ամստերդամի դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Amsterdam Het Schip 007.JPG

Ամստերդամի դպրոց (հոլ.՝ Amsterdamse School), ճարտարապետական ոճ, որն առաջացել ու զարգացել է Նիդերլանդներում 20-րդ դարի սկզբին։

Սոցիալիզմի գաղափարներով ոգեշնչված այս ոճով կառուցվել են տարբեր շենքեր, այդ թվում՝ առանձնատներ և բազմաբնակարան շենքեր։ Ամստերդամի դպրոցի ճարտարապետության վրա իրենց ազդեցությունն են ունեցել ինչպես նեոգոթիկա և վերածննդի ճարտարապետական ոճերը, այնպես էլ հայտնի հոլանդացի ճարտարապետ Հենդրիկ Պետրյուս Բեռլագեի աշխատանքները:

Ամստերդամի դպրոցի շինությունները, որոնք կրում են էքսպրեսիոնիզմի ազդեցությունը, հաճախ ունեին ֆասադների կլորացված, «օրգանական» ձև և բազմաթիվ դեկորատիվ տարրեր, որոնք չունեն ֆունկցիոնալ նշանակություն։ Դրանք էին սայրերը, քանդակները և հորիզոնական ապակեպատ պատուհանները, որոնք նման են սանդուղքի:

Den Haag - Amsterdamse School - Bijenkorf.jpg

«Ամստերդամի դպրոց» շարժումն առաջացել է Ամստերդամում Էդվարդ Կյոիփերսի ճարտարապետական ​​բյուրոյում: Կյոիփերսին չէր կարելի համարել առաջադեմ արվեստագետ, սակայն նա չէր սահմանափակում իր ղեկավարության ներքո աշխատող ճարտարապետների արարելու կարողությունը։ Ամստերդամի դպրոցի երեք ղեկավարները` Միշել դը Քլերկը, Յոհան Վան դեր Մեյը և Փիթ Քրամերը, մինչև 1910 թվականն աշխատում էին Կյոիփերսի մոտ : Շարժման շարժիչ ուժը դարձավ Ամստերդամի զարգացումը։ Բանը նրանում է, որ 1905 թվականին քաղաքում առաջին անգամ ընդունվում է քաղաքային պլանավորման օրինագիծը, և քաղաքային իշխանությունները վարձում են Յոհան վան դեր Մեյին՝ որպես հատուկ «գեղագիտության խորհրդատու»` քաղաքային ճարտարապետության բնագավառում ներդաշնակ քաղաքականություն վարելու համար:

Ամստերդամի դպրոցի առաջին աշխատանքը համարվում է «Նավարկության տուն»-ը (Scheepvaarthuis), որը կառուցվել է 1912 թվականին` Վան դեր Մեյի նախագծմամբ` դե Քլերքի և Քրամերի մասնակցությամբ: Կառույցն իրենում ամփոփում էր այն գործառույթները, որոնք դարձան Ամստերդամի դպրոցի ոճի հիմնական նշանները: Այն պատրաստված էր աղյուսից, ունի բարդ կազմության տանիք և մեծ քանակությամբ հարդարանքներ՝ դեկորատիվ քարե պատեր, ապակի, կռած երկաթից պատրաստված տարրեր և քանդակագործական ձևավորումներ։

Ամստերդամի դպրոցի ամենահայտնի ստեղծագործությունները գտնվում են Ամստերդամում։ Դրանցից է «Նավ»-ը՝ այս ոճի գլխավոր աշխատանքը, որը կառուցել է Միշել դը Քլերքը։ Շարժումը և նրա հետևորդները ակտիվորեն ներգրավված էին Ամստերդամի զարգացման պլանի մշակման մեջ, որը ղեկավարում էր Բերլագեն: Այնուամենայնիվ, Դեր Քլերքի մահից հետո, Ամստերդամի դպրոցը կորցնում է իր առաջատար դերը հոլանդական ճարտարապետության մեջ: 1924 թվականին Հաագայում կառուցվել է De Beijkorf համախանութը, որը համարվում է այս ոճի վերջին օրինակը: Ամստերդամի դպրոցի ոճով շենքերը (հիմնականում բողոքական եկեղեցիների) կառուցվել են մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը, սակայն այս ոճի ազդեցությունը այլևս չուներ նախկին նշանակությունը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]