Մասնակից:Nare Hovakimyan 21/Ավազարկղ1
Ոսկրերի մետաստազ, կամ ոսկրային մետաստատիկ հիվանդություն, ոսկրային մետաստազի տեսակ է , որն առաջանում է առաջնային ուռուցքի ներաճի(ինվազիայի) հետևանքով. Ոսկրային ծագման առաջնային ուռուցքները ինչպիսիք են օստեոսարկոման, խոնդրոսարկոման և Յուինգի սարկոման հանդիպոիմ են առավել հազվադեպ։ Առավել հաճախ հանդիպող ոսկրային ուռուցքները մետաստազներն են [1]։ Ոսկրային մետաստազները դասակարգվում են որպես օստեոլիտիկ, օստեոբլաստիկ և երկուսը միասին։ Ի տարբերություն հեմատոլոգիական չարորակ նորագոյացությունների , որոնք անցնում են արյունից և առաջացնում ոչ սոլիդ գոյացություններ, ոսկրային մետաստազները առաջանում են էպիթելիալ ուռուցքներից և ձևավորում սոլիդ գոյացություններ ոսկրի մեջ։ Ոսկրային մետաստազները , հատկապես ուշ փուլերում առաջացնում են ուժեղ ցավ, որը բնորոշվում է անընդհատ բութ զգացողությամբ և պարբերաբար ուղեկցվում ցավային նոպաներով[2]։
Ախտահարման տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նորմալ պայմաններում ոսկրը ենթարկվում է շարունակական ձևափոխությունների՝ օստեոկլաստ միջնորդավորված ռեզորբցիայի և օստեոբլաստ միջնորդված ոսկրային կուտակումների(նստվածքի) հաշվին[3]։ Այս երեևույթները սովորաբար խիստ կարգավորվում են որպեսզի պահպանեն ոսկրերի կառուցվածքն ու կալցիումի նյութափոխանակությունը։ Ուռուցքային բջիջներով պայմանավորված այս երևույթների կարգավորման խանգարումները հանգեցնում են կամ օստեոբլաստիկ կամ օստեոլիտիկ ախտահարումների, որը արտացոլում է զարգացման հիմքում ըննկած մեխանիզմը[3]։ Սովորաբար, օստեոլիտիկ մետաստազները առավել ագրեսիվ են քան օստեոբլաստիկ մետաստազները,որոնք ունեն զարգացման առավել դանդաղ ընթացք։ Անկախ ֆենոտիպից ոսկրային մետաստազները հաճախ առաջացնում են օստոկլաստների պրոլիֆերացիա և հիպերտրոֆիա[4]։
Առաջնային ուռուցքներ
- Օստեոբլաստիկ ախտահարումներ[5]
- Շագանակագեղձի քաղցկեղ
- Կարցինոիդ
- Թոքի մանր բջջային քաղցկեղ
- Հոջկինի լիմֆոմա
- Մեդուլոբլաստոմա
- Օստեոլիտիկ ախտահարումներ[5]
- Թոքի ոչ մանր բջջային քաղցկեղ
- Վահանաձև գեղձի քաղցկեղ
- Երիկամի քաղցկեղ
- Բազմաթիվ միելոմաներ
- Մելանոմա
- Ոչ Հոջկինյան Լիմֆոմա
- Լանգերհանսյան բջիջների հիստոցիտոզ
- Խառը ախտահարումներ[5]()
- Կրծքագեղձի քաղցկեղ
- Ամորձիների քաղցկեղ
- Ձվարանների քաղցկեղ
- Ստամոքս աղիքային տրակտի քաղցկեղ
- Մաշկի տափակբջջային քաղցկեղ
- Հեպատոցելյուլյար կարցինոմա
Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ոսկրային մետաստազները կարող են առաջացնել ուժեղ ցավեր, հանգեցնել ոսկրայի կոտրվածքների, ողնուղեղի կոպրեսիայի,հիպերկալցիեմիայի, անեմիայի, ողնաշարի անկայունության, շարժումների սահմանափակման և բուժառուի(պացիենտի) կյանքի որակի կտրուկ վատացման[6][7]։ Պացիենտները հաճախ նշում են բութ ցավ, որը ժամանակի ընթացքում ուժեղանում է և առաջացնում պարբերական սուր ցավեր[2]։ Անգամ ցավի վերահսկողության պարագայում, հանկարծակիորեն, օրական մի քանի անգամ կարող են առաջանալ սուր ցավային էպիզոդներ[8]։ Ցավը կարող է ուժեղանալ երեկոյան ժամերին և մասնակ թուլանալ ֆիզիկական ակտիվությունից հետո[9]։Ծանրաբեռնված ոսկրերի դեպքում առավել վաղ շրջաններում կարող են դիտվել կլինիկական դրսևորումներ, ի համեմատ կրծքավանդակի տափակ ոսկրերի[9]։
- Ոսկրային մետաստազների հետևանքներ
Հիմնական բարդացումները, ոսկրային մետաստազներից հետո համարվում են կմախքի հետ կապված երևույթները[10]։
- Երկար խողովակավոր ոսկրերի և ողերի պաթոլոգիկ կոտրվածքների առաջացում
- Ողնուղեղի կոմպրեսսիայի(ճնշման) աճ
- Ճառագայթման անհրաժեշտություն ցավի ընկճման, բուժման, պաթոլոգիկ կոտրվածքների և ողնուղեղային կոմպրեսիայի կանխարգելման համար
- Չարորակ նորագոյացման հիպերկալցեմիայի էպիզոդներ
Այլ ախտանշաններ
- Ողնաշարի անկայունություն
- Ձիու պոչի ճնշում (կոմպրեսիա)
- Գանգուղեղային նյարդերի կաթված
- Ոսկրածուծի ֆունկցիայի ընկճում (օրինակ անեմիա)
- Շարժունակության սահմանափակում
Ոսկրային մետաստազների աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Ոսկրերը հանդիսանում են երրորդ ամենահաճախ տեղը մետաստազների համար, թոքից ր լյարդից հետո[12]։ Չնայած նրան, որ քաղցկեղի ցանկացած տեսակ կարող է առաջացնելի ոսկրերի մետասատիկ ախտահարում, ոսկրային հյուսվածքի միկրոմիջավայրը առավել հակված է քաղցկեղի որոշակի տեսակներին, որոնցից են՝ շագանակագեղձի քաղցկեղը, կրծքագեղձի քաղցկեղը և թոքի քաղցկեղը[3]։ Շագանակագեղձի քաղցկեղի դեպքում ոսկրային մետաստազները սովորաբար համարվում են միակ մետաստազավորման տեղը[2]։ Ոսկրերի մետաստազների առավել հաճախ տեղակայումներն են ՝ ողնաշարը, կոնքոսկրերը, կողերը, գանգի ոսկրերը և ազդրի պրոքսիմալ ոսկրերը[9]։
Տարածված առաջնային ուռուցքներ
- Կրծքագեղձի քաղցկեղ
- Շագանակագեղձի քաղցկեղ
- Թոքի քաղցկեղ
- Երիկամի քաղցկեղ
- Վահանաձև գեղձի քաղցկեղ
Մեխանիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջնային սերմնացրում[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղցկեղի շատ տեսակներ են տարածվում ոսկրերի վրա, բայց ոչ բոլոր ոսկրերն են ենթարկվում մետաստատիկ ախտահարման։ Համարվում է, որ ոսկրերի տարբեր տեսակների միկրոմիջավայրը դեր է խաղում ոսկրային ուռուցքի սերմնացրման հակվածության հարցում[13]։ Օրինակ սպունգանման ոսկրերը հարուստ են կարմիր ոսկրածուծով և ոսկրերը որոնք ունեն առատ արյունամատակարարում առավել հակված են սերմնացրման[13] պրեմետաստատիկ գրպանիկներում, որոնք ձևավորվել են քաղցկեղային բջիջների և ոսկրային սուբստրատի փոխազդեցությունից[14]։ Հետո ուռուցքային բջիջները ձգտում են դեպի ոսկրի մետաստատիկ գրպանիկները։ Այնուամենայնիվ այս գրպանիկների բնորոշումները դեռ լիարժեք ուսումնասիրման կարիք ունեն[14]։Առաջնային սերմնացրում կարող է լինել անգամ մինչև առաջնային ուռուցքի հայտնաբերումը[14]։
Անոթային սերմնացրում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ենթադրվում է , որ անոթային ցանցով ոսկրերի մետաստազային ախտահարման պաթոգենեզը կապված է Բետսոնի ողնաշարային անոթային հյուսակի հետ․ որը ձգվում է սրբանային հատվածից մինչև գանգ, և իրենից ներկայացնում է երկայնական առանց փականային համակարգ, որը կապվում է կրծքագեղձի, թոքի, երիկամի, վահանաձև գեղձի և շագանակագեղձի հետ [15]։ Առավել հաճախ հանդիսացող մետաստազային ախտահարման տեղամասերն են կոնքը, ողերի մարմինները,կողերը և երկար խողովակավոր ոսկրերի եզրերը[15]։
Ոչ ակտիվ վիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայտնաբերվելուց հետո ,երկար տարիներ քաղցկեղային բջիջները ոսկրային միկրոմիջավայրում կարող են մնալ ոչ ակտիվ վիճակում,ճառագայթաբանորեն չախտորոշված[14]։Տրիգերները,որոնք ակտիվացնում են մետաստատիկ ուռուցքային օջախները,հանդիսանում են ուսումնասիրության մեծ շրջանակ,քանի որ նրանց միջոցով հնարավոր կլինի բացահայտել ոչ ակտիվ վիճակի վերահսկման մեխանիզմները[14]։
Ուռուցքային բջիջ ոսկոր փոխազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուռուցքային բջիջները կարող են ունենալ պարանեոպլաստիկ էֆեկտներ,օրինակ պրոստոգլանդին E-ի, TGF-α-ի, TGF-β-ի, ՈՒՆԳ-ի սեկրեցիայի և ինտերլեյկինների վրա, որոնք ուժեղացնում են ոսկրային ռեզորբցիան։ Ոսկրային մետաստազներով ախտահարված ոսկրերի քայքայումները պայմանավորված են օստեոկլաստ միջնորդավորվաած օստեոլիզիսով[15]։ Օստեոկլաստների և օստեոբլաստների ոչ կապակցված գործունեությունը հանգեցնում է ոսկրային ձևափոխությունների(մալֆորմացիաների) առաջացման[2]։ Ոսկրերի լիտիկ ախտահարումները կարող են հանգեցնել հիպերկալցեմիայի[16]։
Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ոսկրային համակարգի ռենտգեն հետազոտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամբողջ մարմնի ռենտգեն հետազոտությունը կարող է հայտնաբերել ոսկրային մետաստազները։ Այնուամենայնիվ, սկլերոտիկ կամ օստեոլիտիկ ախտահարումները կարող են լինել 1սմ ից փոքր տրամաչափով[14]։ Ռենտգեն հետազոտության, համակարգչային շերտագրման և Մագնիսոռեզոնանսային տոմոգրաֆիայի համակցությունը հնարավորություն է տալիս առավել զգայուն և հստակ ախտորոշել ուռուցքային ոսկրային մետաստազները[14]։
References[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Կաղապար:MedlinePlusOverview
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Bone cancer pain»։ Annals of the New York Academy of Sciences 1198 (1): 173–81։ June 2010։ Bibcode:2010NYASA1198..173J։ PMC 5642911 ։ PMID 20536932։ doi:10.1111/j.1749-6632.2009.05429.x
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Guise T (October 2010)։ «Examining the metastatic niche: targeting the microenvironment»։ Semin. Oncol. 37 (Suppl 2): S2–14։ PMID 21111245։ doi:10.1053/j.seminoncol.2010.10.007
- ↑ «Similarities and differences in tumor growth, skeletal remodeling and pain in an osteolytic and osteoblastic model of bone cancer»։ Clin J Pain 22 (7): 587–600։ September 2006։ PMID 16926574։ doi:10.1097/01.ajp.0000210902.67849.e6
- ↑ 5,0 5,1 5,2 Macedo F, Ladeira K, Pinho F, Saraiva N, Bonito N, Pinto L, Goncalves F (3 March 2017)։ «Bone Metastases: An Overview.»։ Oncology Reviews 11 (1): 321։ PMC 5444408 ։ PMID 28584570։ doi:10.4081/oncol.2017.321
- ↑ Coleman RE (October 2006)։ «Clinical features of metastatic bone disease and risk of skeletal morbidity»։ Clin. Cancer Res. 12 (20 Pt 2): 6243s–9s։ PMID 17062708։ doi:10.1158/1078-0432.CCR-06-0931
- ↑ Mercadante S (January 1997)։ «Malignant bone pain: pathophysiology and treatment»։ Pain 69 (1–2): 1–18։ PMID 9060007։ doi:10.1016/S0304-3959(96)03267-8
- ↑ Zeppetella G (March 2009)։ «Impact and management of breakthrough pain in cancer»։ Current Opinion in Supportive and Palliative Care 3 (1): 1–6։ PMID 19365156։ doi:10.1097/SPC.0b013e3283260658
- ↑ 9,0 9,1 9,2 Jacofsky David (2004)։ «Metastatic Disease to Bone»։ Hospital Physician
- ↑ Ulano Adam, Bredella Miriam A., Burke Patrick, Chebib Ivan, Simeone F. Joseph, Huang Ambrose J., Torriani Martin, Chang Connie Y. (2016)։ «Distinguishing Untreated Osteoblastic Metastases From Enostoses Using CT Attenuation Measurements»։ American Journal of Roentgenology 207 (2): 362–368։ ISSN 0361-803X։ PMID 27101076։ doi:10.2214/AJR.15.15559
- ↑ List of included entries and references is found on main image page in Commons: Commons:File:Metastasis sites for common cancers.svg#Summary
- ↑ Vigorita Vincent (2007)։ Orthopaedic Pathology։ Lippincott Williams & Wilkins։ էջ 527։ ISBN 978-0781796705
- ↑ 13,0 13,1 Fornetti, J., Welm, A.L. and Stewart, S.A. (2018), Understanding the Bone in Cancer Metastasis. J Bone Miner Res, 33: 2099-2113. https://doi-org.ucsf.idm.oclc.org/10.1002/jbmr.3618
- ↑ 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 14,6 Abeloff's Clinical Oncology։ 2020։ ISBN 9780323476744։ doi:10.1016/c2015-0-05400-4
- ↑ 15,0 15,1 15,2 Miller Mark D., Thompson Stephen R. (2019-10-05)։ Miller's Review of Orthopaedics E-Book (անգլերեն)։ Elsevier Health Sciences։ ISBN 978-0-323-60980-7
- ↑ Hiraga Toru (June 2019)։ «Bone metastasis: Interaction between cancer cells and bone microenvironment»։ Journal of Oral Biosciences (անգլերեն) 61 (2): 95–98։ doi:10.1016/j.job.2019.02.002
Further reading[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Expression of bone matrix proteins in human breast cancer: potential roles in microcalcification formation and in the genesis of bone metastases»։ Bull Cancer 84 (1): 17–24։ January 1997։ PMID 9180854
- «The functional and clinical roles of osteopontin in cancer and metastasis»։ Curr. Mol. Med. 1 (5): 621–32։ November 2001։ PMID 11899236։ doi:10.2174/1566524013363339
- «Expression of bone sialoprotein and osteopontin in breast cancer bone metastases»։ Clin. Exp. Metastasis 18 (3): 253–60։ 2000։ PMID 11315099։ doi:10.1023/A:1006754605901
- Chung Leland W.K., Isaacs William B., Simons Jonathan W. (2007)։ Prostate Cancer: Biology, Genetics, and the New Therapeutics։ Humana Press։ ISBN 978-1-59745-224-3