Մասնակից:Naira Har/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մարսել Պրուստը ծնվել է կիրթ և բարեկեցիկ կյանքով ապրող ընտանիքում /նրա հայրը բժշկության պրոֆեսոր էր Փարիզում/: Փոքրուց եղել է առողջապես թույլ երեխա և իր ամբողջ կյանքում ունեցել է ասթմայից առաջացած լուրջ շնչառական դժվարություններ: Պատանեկության տարիներին նա այցելում է արիստոկրատական սալոններ /սրահներ/, որտեղ նա հանդիպում է այնպիսի արտիստների և բանաստեղծների, ովքեր նրան տալիս են համաշխարհային համբավ: Օգտվելով իրեն ընձեռնված հնարավորությունից, նա չի աշխատում և 1895-ին սկսում է գրել մի վեպ, որը մնում է առանձին մասերի բաժանված վիճակում (հրատարակվում է 1952 թվականին իր մահից հետո՝ «Jean Santeuil», «Ժան Սանտոյ» վերնագրով):1900 թվականին նա թողնում է իր սկսած նախագիծը և ճանապարհորդում դեպի Վենետիկ և Պադու, որպեսզի բացահայտի արվեստի գործերը՝ հետևելով Ջոն Ռուսկինի քայլերը: Արդյունքում նա հրատարակում է հոդվածներ և թարգմանում երկու գիրք՝«La Bible d'Amiens» և «Sésame et les Lys.» 1907 թվականին Մարսել Պրուստը սկսում է գրել իր հայտնի « A la recherche du temps perdu» «Կորած ժամանակների հետքերով» ստեղծագործությունը, որի յոթ հատորը( Du côté de chez Swann» ) հրատարկվել է 1913 թվականին, և իր մահից հետո` 1927 թվականին: Երկրորդ հատորը՝« À l'ombre des jeunes filles en fleurs» արժանացել է Պրի Գոնկուր /prix Goncourt/ մրցանակին 1919 թվականին: Մարսել Պրուստը մահացել է 1922 թվականի նոյեմբերի 18-ին բրոնխիտ հիվանդության պատճառով: Նա թաղված է Փարիզի Պեռ-Լաշեզ գերեզմանոցում:

Հյուգոյի՝ թատրոնին նվիրված տարիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ Հյուգոն

1830-1843 թվականներին Վիկտոր Հյուգոն գրեթե ամբողջովին նվիրվում է թատրոնին: Լույս են ընծայվում է մի քանի բանաստեղծական ժողավածուներ՝ «Աշնանային տերևները» (Les Feuilles d’automne, 1831 թվական), «Մթնշաղի երգերը» (Les Chants du crépuscule, 1835 թվական), «Ներքին ձայներ» (Les Voix intérieures, 1837 թվական), «Շողեր և ստվերներ» (Les Rayons et les Ombres, 1840 թվական)։ Արդեն 1828 թվականին նա բեմադրեց իր առաջին պիսեներից մեկը՝ «Էմի Ղոբսաղը» (Amy Robsart)։ 1829 թվականին ստեղծվեց «Էռնանի» (Hernani) պիեսը (առաջին բեմադրությունը 1830 թվականին), որը հին և նոր արվեստի ներկայացուցիչերի միջև գրական վեճերի առիթ դարձավ։ Նոր արվեստի հավատարիմ պաշտպանը դարձավ Տեոֆիլ Գոտյեն, ով ոգեշնչված ընդունել էր այս ստեղծագործությունը։ Այս վեճերը գրականության պատմության մեջ հայտնի են՝ «ճակատամարտ «Էղնանիի» համար» անվամբ։ [1841]] թվականին Հյուգոն ընդունվեց Ֆրանսիական ակադեմիա, իսկ 1845 թվականին պաշտոն ստացավ (pair de France)։ 1848 թվականին ընտրվել է Ազգային ժողովում։ Հյուգոն 1851 թվականին պետական հեղաշրջման հակառակորդ էր։ Երբ Նապոլեոն Երրորդը իշխանության անցավ, Հյուգոն արտաքսվեց։ 1870 թվականին վերադարձավ Ֆրանսիա, իսկ 1876 թվականին ընտրվեց սենատոր։

Մոնումենտալ ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտոր Հյուգոյի գրական ստեղծագործությունների հավաքածուները՝ խմբավորված Պոլ Մորիսի և Օգյուստ Վակերիի կողմից[1], հրատարակվել են Ժան-Ժակ Պովերի մոտ և ներկայացված են 53 հատորներում մոտավորապես քառասում միլիոն նիշով: {{Իմ ստեղծագործությունների խումբը մի օր կլինի ամբաժանելի ամբողջություն […] Դարի իրադարձություններն ամփոփող բազմաժանր գիրք, ահա, թե ինչ կմնա ինձանից հետո}}:https://fr.wikipedia.org/wiki/Jules_Hetzel Վիկտոր Հյուգոյի ստեղծագործությունները բազմաժանր են՝ վեպ, բանաստեղծություն, թատրոն, էսսե և այլն: /բառերի հսկայական պաշարով, էպիկականի զգացումով եւ առատ երեւակայությամբ/[2]:

Քաղաքական հայացքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1849 թվականից սկսած Վիկտոր Հյուգոն իր ստեղծագործությունների մեկ երրորդը նվիրում է քաղաքականությանը, կրոնին և փիլիսոփայությանը: Նրա միտքը բարդ է, երբեմն՝ շփոթեցնող: Կարելի է ասել, որ այն վերլուծությունը, որ նա անում է քաղաքական և հասարակական հարցերի շուրջ հիմնված է ողջ բնությունը ղեկավարող օրենքի վրա: Ըստ նրա՝ «Եթե կա համերաշխություն, կա՝ ամբողջականություն[3], և եթե մերժես մարդկության նկատմամբ գործած յուրաքանչյուր դատավճիռ, քիչ բան արած չես լինի քո ժամանակի սերդնի համար»: Այսպես, աստիճանաբար ձևավորվում են նրա քաղաքական հայացքները՝ մերժելով պահպանողական մտքերն ու նոր թափ հաղորդում հեղափոխությանը[4]:

Ներքին քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդության տարիներին Հյուգոն պահպանողական կուսակցությանն է սատարում, իսկ հեղաշրջման ժամանակ անցնում է Շառլ X-ի կողմը: Այնուհետև ընդգրկվում է Շատոբրիանի քաղաքական ուղղության մեջ: 1848 թվականի Ֆրանսիական հեղափոխության ժամանակ, նա նախ հանձն է առնում պաշտպանել միապետությունը la monarchie (Խորհրդի նախագահ՝ Օդիլոն Բարրոտ): Փետրվարի 25-ին Լամարտինի հետ ունեցած զրույցում խոսում է Հանրապետության հիմնարար արժեքների մասին. «Հանրապետությունն, իմ կարծիքով, միակ ռացիոնալ կառավարությունն է, ազգերի միակ արժանիքը […]: Արդյո՞ք Ֆրանսիան հասել է դրան: Ես ուզում եմ Հանրապետություն, որը լինի կենսական և , որը լինի վերջնական[5]: »: Երբ Ֆրանսիան հռչակվում է Հանրապետություն, Լամարտինը Հյուգոյին առաջարկում է նախարարի պաշտոն (հանրային,ժողովրդական կրթություն) 1848թվականին ժամանակավոր կառավարությունում, բայց նա մերժում է: 1848 թվականի ընտրություններում, թեկնածու չհանդիսանալով, նա Փարիզում հավաքում է 55 500 ձայն, սակայն չի ընտրվում: Մյուս կողմից, մայիսի 24-ի լրացուցիչ ընտրություններում նա Փարիզում ընտրվում է շուրջ 87 000 ձայնով: Նա նիստ է գումարում Աջ պահպանողականի իրավունքով (Աջ համարվում էր այն քաղաքական հոսանքը կամ կուսակցությունը, որն առաջ է բերում բարոյական խստություն եւ որոշակի կոնսերվատիզմ-պահպանողականություն): 1848-ի հունիսին նա ղեկավարում է իշխանական ուժերի խմբերը Սեն-Լուի փողոցում հարվածներ հասցնելու համար: Նա քվեարկում է 1848 թվականի օգոստոսի 9-ի օրենքը, որով կասեցվում է որոշ հանրապետական թերթերի գործունեությունը: Հյուգոյի որդիները հիմնադրում են l’Événement թերթը, որը դեմ էր խորհրդի նախագահին՝ հանրապետական Կավենյակին, և սատարում էր Լուի Նապոլեոն Բոնապարտի թեկնածությունը 1848 թվականի նախագահական ընտրություններում: Դեմ լինելով միակ Օրենսդրական ժողովին` նա չի քվեարկում 1848 թվականի Սահմանադրության օգտին:

Ֆեմինիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1882 թվականին Վիկտոր Հյուգոն դառնում է Կանանց իրավունքների ֆրանսիական լիգայի պատվավոր նախագահ, այնուհետև՝ Լեոն Ռիշերի[6] կողմից հիմնադրված Կանանց իրավունքների ֆեմինիստական միության նախագահ: Տղամարդկանց և կանանց հավասար իրավունքների հարցը նախքան այդ էլ իր տեղն էր զբաղեցրել՝ «Իննսուներեքը» (ֆր.՝ Quatrevingt-treize) ստեղծագործության վերջին գլխում:

Հեղինակային իրավունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտոր Հյուգոն հեղինակային իրավունքով ղեկավարում էր Բեռնի կոնվենցիան, որով պաշտպանում էր գրական և գեղարվեստական ստեղծագործությունները՝ դրանով իսկ կարևորելով գիտելիքի դերը.

Գիրքը որպես գիրք պատկանում է հեղինակին, բայց որպես միտք՝ ողջ մարդկությանը: Բոլոր մտավորականներն էլ դրա իրավունքն ունեն: Եթե այդ երկու իրավունքներից մեկը, կամ գրողի իրավունքը, կամ մարդկային մտքի իրավունքը զոհաբերվի, ապա դա, անպայման, պետք է լինի գրողի իրավունքը, որովհետև հանրային շահը մեր միակ նախապատվությունն է [7]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.persee.fr/web/revues/home/prescript/article/roman_0048-8593_1973_num_3_6_4959
  2. Lagarde & Michard, Collection littéraire, XIX, éditions 1969, p. 157.
  3. ↑ Les Vierges de Verdun Lire sur Gallica [archive]
  4. Michel Winock et Pascal Gelinet, 2 000 ans d'histoire sur France Inter, mercredi 29 août 2007.
  5. Victor Hugo, Choses vues 1847-1848, Paris, Gallimard, 1972, 505 p. (ISBN 2-07-036047-4), p. 293.
  6. Paulette Bascou-Bance, La mémoire des femmes : anthologie, Elytis, 2002, 575 p. (ISBN 9782914659055, lire en ligne [archive]), p. 233
  7. https://fr.wikisource.org/wiki/Discours_d%27ouverture_du_Congr%C3%A8s_litt%C3%A9raire_international