Jump to content

Մասնակից:Misakianazniv/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էռնստ Օկվիրկ (գերմ.՝ Ernst Ocwirk; Վիեննա - DS, Klein-Pöchlarn, մարտի 7, 1926 թվական) ավստրիացի ֆուտբոլիստ։ Եվրոպական ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողներից մեկը, ըստ IFFIS-ի հարցման, նա զբաղեցնում է 31-րդ տեղը 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստների շարքում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Օցվիրկն իր կարիերան սկսել է «Ֆլորիդսդորֆ» ակումբում, որտեղ խաղում էր կենտրոնական հարձակվողի դիրքում։ Այնտեղ նա գրավել է Յոզեֆ Սմիստիկի ուշադրությունը, ով սկսել է հետաքրէրվել խաղացողի՝ դեպի «Ռապիդ» ակումբ տեղափոխությամբ։ Բայց Օցվիրկը տեղափոխվեց Ռապիդի գլխավոր մրցակցի՝ «Աուստրիա»-ի ճամբար։ Այս ակումբի հետ նա նվաճել է Ավստրիայի 5 առաջնություն և երեք երկրի գավաթ։ 1956 թվականին նա տեղափոխվում է իտալական «Սամպդորիա» ակումբ, որի կազմում խաղում է 5 տարի՝ 1961 թվականին նվաճելով 4-րդ տեղը, ամենաբարձրը՝ 1950-ականների վերջին և 1960-ականների կեսերին։ Ավելին, Օցվիրկը դարձել է «Սամպդորիայի» ավագը։ Այնուհետև Օցվիրկը վերադարձել է Ավստրիա և 1962 թվականին ակումբի հետ նվաճել առաջնությունը և Ավստրիայի գավաթը, որից հետո նա ավարտել է կարեռան։

Ավստրիայի հավաքականում Օցվիրկը անցկացրել է 62 հանդիպում և խփել 6 գոլ։ Նա ազգային թիմի կազմում խաղացել է Լոնդոնի Օլիմպիական խաղերում։ 1954 թվականին Օցվիրկն օգնել է Ավստրիայի հավաքականին հասնել իրենց ամենաբարձր նվաճմանը. 3-րդ տեղը գրավել աշխարհի առաջնությունում, մասնակցելով մրցաշարի բոլոր 5 հանդիպումներին և խփելով 2 գոլ։

Իր խաղային կարիերան ավարտելուց հետո Օցվիրկը սկսել է մարզչական աշխատանք՝ գլխավորելով «Սամպդորիան», ապա« Աուստրիան», «Քյոլնը,» որի հետ նա հասավ Գերմանիայի գավաթի եզրափակիչ, և գլխավորել է նաև «Ադմիրա Վակեր» ակումբը։

1980 թվականի հունվարին Օկվիրկը մահացել է ցրված սկլերոզից։ 1981 թվականի հունիսին ֆուտբոլիստի պատվին ընկերական մրցաշար է անցկացվել։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես խաղացող[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ավստրիայի տարվա լավագույն մարզիկ. 1951

Որպես մարզիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ավստրիայի չեմպիոն. 1969, 1970
  • Ավստրիայի գավաթակիր. 1967

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

[1]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ernst Ocwirk Stats, Goals, Records, Assists, Cups and more». FBref.com (անգլերեն). Վերցված է 2024-07-13-ին.

Կատեգորիա:Ֆուտբոլիստներ Կատեգորիա:Ֆուտբոլ Կատեգորիա:Սպորտ