Մասնակից:Մեսրոպ Հայրապետյան/Սևագրություն1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կրիշտիանու Ռոնալդու[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիշտիանուն ծնվել և մեծացել է Պորտուգալիայի հարևանությամբ գտնվող Մադեյրա կղզում` բանվորական թաղամասերից մեկում։ 2003 թվականին նա սկսում է իր ֆուտբոլային կարիերան Սան Անտոնիոյի «Անդորինա» ակումբում։ Այնուհետև նա տեղափոխվում է Մադեյրայի ուժեղագույն թիմերից մեկը։ Հաջորդ մրցաշրջանում նա մեկնում է Լիսաբոն և պայմանագիր ստորագրում Լիսաբոնի «Սպորտինգի» հետ։ Նա ակումբի պատմության միակ ֆուտբոլիստն է, որ խաղացել է միանգամից առաջին թիմում առանց 4 մանակապատանեկան թիմերում խաղալու։ Նա հենց առաջին խաղում դառնում է գոլի հեղինակ և շարունակում իր փայլուն ելույթները։ Շուտով նա խաղում է առաջին անգամ Չեմպիոնների լիգայում` որոկավորման փուլում, Միլանի «Ինտերի» դեմ։ Նրա կարիերայում շրջադարձային հանդիպում եղավ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ընկերական խաղը, որը տեղի ունեցավ 2001 թվականին։ Հետագայում Ֆերգյուսոնը անկեղծացել է, որ խաղից հետո իր թիմի ֆուտբոլիտսները միայն փոքրիկ տաղանդի մասին են խոսել։ Նա նշել է նաև, որ իր ֆուտբոլիստներից Ռոյ Կինը և Նիտերլոյը համոզել են իրեն, որ պայմագիր կնքի Կրիշտիանուի հետ։ Պաշտոնական տեղափոխությունը լինում է մեկ շաբաթ անց, որի համաձայն մանչեսթերյան ակումբը 12.24 միլիոն եվրոյով գնեց Ռոնալդոին, որը մինչև այժմ ռեկորդային է պատանի ֆուտբոլիստների տրանսֆերների շրջանակում։ Իր կարիերայի ընթացքում Ռոնալդուն արժանացել է գրեթե բոլոր տիտղոսներին և շարունակում է իր հիանալի ելույթները։ Պորտուգալիայի ընրանու կազմում առաջին պաշտոնական հանդիպաումը Ռոնալդոն անցկացնում է 2003 թվականի օգոստոսի 30-ին Ղազախստանի ընտրանու դեմ։ Նա այժմ հավաքականի ավագն է։

Լեո Մեսսի[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեո Մեսսի

Լեո Մեսսին աշխարհի լավագույն խաղացողն է։ Այս արգենտինացին ունի հիանալի արագություն և այլ առավելություններ։ Բայց չնայած իր բազմապիսի անհատական արժանիքներին, նա նաև հրաշալի թիմային խաղացող է։ Այս արգենտինացի հարձակվողն իր կարիերան սկսել է 1995 թվականին "Օլդ Բոյս" թիմում, որտեղ նա խաղաց մինչ 2000 թվականը։ 13 տարեկանում Լիոնել Մեսսին հատեց Ատլանտիկան իր բախտը Բարսելոնայում փորձելու համար և միացավ մինչ 14 տարեկանների խմբին։2003-2004 խաղաշրջանի ընթացքում, երբ դեռ 16 տարեկան էր, Մեսսին առաջին անգամ դուրս եկավ Բարսելոնայի համազգեստով Պորտոյի հետ ընկերական հանդիպմանը, որը տեղի ունեցավ նորաբաց Դրագաո մարզադաշտում։ Դրանից հետո Մեսսին առաջին անգամ խաղաց 2004 թվականի հոկտեմբերի 16-ին Օլիմպիկ մարզադաշտում` Էսպանիոլի հետ հանդիպման ժամանակ։ Լիոնել Անդրես «Լեո» Մեսսի[3] (իսպ.՝ Lionel Andres Messi, Հունիսի 24, 1987, Ռոսարիո), արգենտինացի ֆուտբոլիստ, հարձակվող, իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի և Արգենտինայի հավաքականի խաղացող։ Լիոնել Մեսսին համարվում է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը, նրան հաճախ համեմատում են Դիեգո Մարադոնայի հետ, իսկ վերջինս նրան համարում է իր «հետնորդը» [4][5]։ Մեսսին «Ոսկե գնդակի» քառակի մրցանակակիր է (2009, 2010, 2011, 2012) [6][7][8][9][10][11][12]։

Մեսսին ֆուտբոլ խաղալ սկսել է երիտասարդ տարիքում և իր հմտություններն ու ներուժը շուտով իրագործել է «Բարսելոնայում»։ Նա «Նյուելս Օլդ Բոյսի» երիտասարդական թիմից «Բարսելոնա» է տեղափոխվել 2000 թվականին։ 2004-05 մրցաշրջանում նա դարձավ թիմի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով առաջնությունում գոլի հեղինակ է դարձել։ Մեսսին շուտով լուրջ հաջողությունների հասավ իր թիմի հետ՝ երկու անգամ հաղթելով Լա Լիգայում (2005, 2006) և Չեմպիոնների Լիգայում (2006)։

2006-07 մրցաշրջանից նա դարձավ հիմնական կազմի խաղացող, դարձավ հեթ-տրիկի հեղինակ «Էլ Կլասսիկոյում» և մրցաշրջանն ավարտեց 14 գոլով 26 լիգայի խաղերում։ Մեսսիի ամենահաջող մրցաշրջանը 2008-09 սեզոնն է, որտեղ նա խփեց 38 գոլ և կարևոր դեր խաղաց իր թիմի հաղթարշավում։ Այդ սեզոնում Բարսելոնան հաղթեց Լա Լիգայում, նվաճեց Իսպանիայի գավաթը և Չեմպիոնների Լիգայի գավաթը։ 2009-10 մրցաշրջանում Մեսսին դարձավ 47 գոլի հեղինակ՝ կրկնելով Ռոնալդոյի ռեկորդը, իսկ 2010-11 մրցաշրջանում Մեսսին դարձավ 53 գոլի հեղինակ բոլոր մրցաշարերում։

Մեսսին հինգ անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, երեք անգամ հաղթել է Չեմպիոնների Լիգայում՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ երկու եզրափակիչներում էլ դառնալով գոլի հեղինակ։ 2010-11 Չեմպիոնների Լիգայում դառնալով 12 գոլի հեղինակ՝ Մեսսին դարձավ երրորդ խաղացողը պատմության մեջ, ով երեք անգամ անընդմեջ դառնում է Չեմպիոնների Լիգայի լավագույն ռմբարկու[13]։

Մեսսին 2005 ՖԻՖԱ Աշխարհի պատանեկան առաջնության լավագույն ռմբարկուն է վեց գոլերով, այդ թվում՝ երկուսը եզրափակիչ խաղում։ Շուտով նա դարձավ Արգենտինայի ազգային հավաքականի անդամ։ 2006 թ. նա դարձավ ամենաերիտասարդ խաղացողը, ով մասնակցեց է ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնությանը, իսկ 2007-ին մասնակցեց Ամերիկայի գավաթի եզրափակչին։ 2008-ին, Պեկինում, նա շահեց իր առաջին միջազգային տիտղոսը՝ դառնալով օլիմպիական չեմպիոն։ Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականում Մեսսին դարձել է 19 գոլի հեղինակ ավելի քան 60 խաղում։


Չավի[խմբագրել | խմբագրել կոդը]

Չավի

Չավին իր ամբողջ ֆուտբոլային կյանքն անց է կացրել Կամպ Նոույում` միանալով Բարսելոնային, երբ դեռ 11 տարեկան էր։ Նա շատ շուտ կարողացավ իրեն դրսևորել և 1997-1998 խաղաշրջանի ընթացքում պատանեկան թիմից տեղափոխվեց Բարսելոնա B թիմ` դառնալով թիմի ուղեղը։ Չավին առաջին անգամ հրավիրվեց ազգային հավաքական 1998 թվականի ամռանը։ Նա դաշտ դուրս եկավ առաջին րոպեներից և դարձավ գոլի հեղինակ։ Ավելի լավ դեբյուտի մասին նա չէր էլ կարող երազել։ Խավին էական դեր խաղաց նաև 1998-1999 խաղաշրջանի ժամանակ, երբ ակումբի ղեկավարն էր Վան Գալը` խփելով գոլ, ինչը փոխեց թիմի ճակատագիրը։1999-2000 խաղաշրջանը բարենպաստ էր Չավիի համար. Գուարդիոլայի ստացած վնասվածքի պատճառով մրցաշրջանի մեծ մասում նա առաջատար խաղացողներից էր։ Այն բանից հետո, երբ թիմի լեգենդար ավագը հեռացավ, նա դարձավ թիմի հենակետը և իր ողջ կարողությունները ցուցադրելու հնարավորություն ստացավ։

Լուկա Մոդրիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուկա Մոդրիչ

Մոդրիչի հիմանկան զենքը խաղադաշտը հիանալի կերպով տեսնելու ունակությունն է և սուր փոխանցումներ կատարելը։ Նա փայլուն է դրսևորել իրեն բոլոր տարիքային խմբերում, որտեղ խաղացել է և 18 տարեկանում արդեն դառնում է Բոսնիայի լավագույն ֆուտբոլիստ, երբ խաղում էր «Զրինսկի» կազմում։ Հիանալի մրցաշրջան անցկացնելուց հետո նա տեղափոխվեց «Զապրեշիչի Ինտեր», այնուհետև Զագրեբի «Դինամո»։ Այստեղ նա երեք անգամ հռչակվում է երկրի չեմպիոն, երկու անգամ նվաճեց երկրի գավաթը, իսկ մեկ անգամ էլ դարձավ սուպերգավաթակիր։ 2007 թվականին նա դարձավ Խորվաթիայի լավագույն ֆուտբոլիստ։ Նա իր փայլուն ելույթների շնորհիվ տեղափոխվեց Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Լոնդոյան թիմի կազմում նա դարձավ 13 գոլի և 24 գոլային փոխանցման հեղինակ։ Նա մշտապես հրավիրվում է երկրի ազգային հավաքական, նույնիսկ Եվրոպայի 2008 թվականի առաջնության ժամանակ ընդգրկվեց խորհրդանշական հավաքականում։

Մեսութ Օզիլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեսութ Օզիլ

Մեսութ Օզիլը ծնվել է 1988 թ. հոկտեմբերի 15-ին Գերմանիայում, բայց ունի թուրքական ծագում։ 2008 թ. պայմանագիր է կնքել է գերմանական Բրեմեն ակումբի հետ։ 2010 թ. օգոստոսի 17-ին տեղախովել է «Ռեալ Մադրիդ» 35 միլոն եվրոի դիմաց։ 2010 թ. ազգային հավաքականի կազմում մասնակցել է աշխարհի առաջնությանը և գրավել 3-րդ մրցանակային տեղը։ Նրա ծնողները ծագումով Թուրքիայից են, որտեղից էլ հասկանալի է տաղանդավոր ֆուտբոլիստի անունը։2013 թվական-ի օգոստոսին տեսափոխել է «Արսենալ»՝ դառնալով ակումբի պատմության ընթացքում ամենաթանկ ֆուտբոլիստը։

Ջեկ Ուիլշեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեկ Ուիլշեր

Ջեկ Ուիլշերը ծնվել է 1992 թվականի հունվարի 1-ին։ 9 տարեկան հասակում նա սկսել է հաճախել «Արսենալի» ակադեմիա։15 տարեկան հասակում Ջեկը միանում է «Արսենալի» մինչև 16 տարեկաններ խմբին, և դառնում թիմի ավագը։2008-2009 մրցաշրջանում Վենգերը որոշում է հնարավորություն տալ Ջեկին,և նրան տրամադրում է 19 համրը, որը ազատ էր մնացել Ժիլբերտո Սիլվայի հեռանալուց հետո։

Ռոբին Վան Պերսի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբին Վան Պերսի

Ռոբին Վան Պերսին ծնվել է 1983 թվականի օգոստոսի 6-ին Ռոտերդամում։ Ռոբինը իր կարիերան սկսել է 14 տարեկանում տեղի «Էկսելսիոր» ակումբում, սակայն չկարողանալով հարմարվել մարզական շտաբի հետ տեղափոխվեց «Ֆեյենորդ»։ Այստեղ երիտասարդ ֆուտբոլիստը հասավ հաջողությունների և արդեն 17 տարեկանում նշեց իր նորամուտը հիմնական կազմում։ 2001-2002 մրցաշրջանում նա ճանաչվում է Հոլանդիայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։

Արտաքին Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]