Jump to content

Մասնակից:Merihovsepyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բոտուլիոնտոքսին կամ բոտոքս, Clostridium botulinum բակտերիայի և հարակից տեսակների կողմից արտադրվող նեյրոտոքսիկ սպիտակուց է[1]։ Այն կանխարգելում է նյարդամկանային սինապսներում աքսոնների վերջույթներից ացետիլխոլին նեյրոմիջնորդանյութի արտազատումը և առաջացնում թույլ կաթված։ Բակտերիայով վարակվելիս զարգանում է բոտուլիզմ հիվանդությունը։ Թույնը կիրառվում է նաև առևտրային նպատակներով՝ բժշկության, կոսմետիկայի և գիտական հետազոտությունների մեջ։

Բոտուլինոտոքսինը հայտնի ամենաարագ ազդող մահացու թույնն է։ Մարդու համար միջին մահացու չափաքանակը (LD50) կազմում է 1.3–2.1 նգ/կգ ներերակային կամ միջմկանային ներարկման դեպքում և 10–13 նգ/կգ կուլ տալու պարագայում[2]։

Կա բոտուլինոտոքսնի ութ՝ A-H, տեսակ: A և B տեսակները կարող են մարդկանց մոտ հիվանդություններ առաջ բերել։ Դրանք օգտագործվում են նաև առևտրային նպատակներով և բժշկության մեջ[3]։ C–G տեսակները ավելի քիչ են տարածված։ E և F տեսակները կարող են մարդկանց հիվանդություն առաջացնել, մինչդեռ մյուս տեսակները առաջացնում են կենդանիների հիվանդություն[4]։ H տեսակը համարվում է աշխարհի ամենամահացու միացությունը՝ գրամի մեկ միլիարդերորդ (2նգ) մասը կարող է հանգեցնել չափահաս մարդու մահվան[5]։ Բոտուլինոտոքսիններ A-ն և B-ն օգտագործվում են բժշկության մեջ տարբեր մկանային ջղաձգությունների (սպազմեր) և մկանների գերակտիվությամբ բնութագրվող հիվանդությունների բուժման համար։ Առևտրային ձևը, ի թիվս այլ ձևերի, վաճառվում է Բոտոքս ապրանքանիշի տակ[6][7]։

Բժշկական կիրառությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոտուլինոտոքսինը օգտագործվում է մի շարք խնդիրներ բուժելու համար։

Մկանային պլաստիկություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոտուլինոտոքսինը օգտագործվում է գերակտիվ մկանային շարժումներով բնութագրվող մի շարք հիվանդությունների բուժման համար, այդ թվում՝ հետկաթվածային կարկամության, ողնուղեղային վնասվածքին հաջորդած կարկամության, գլխի և պարանոցի[8], կոպերի[9], հեշտոցի[10], վերջույթների, ծնոտի և ձայնալարերի[11] ջղաձգության բուժման համար։ Բոտուլինոտոքսինը նաև օգտագործվում է կծկված մկանները, այդ թվում՝ կերակրափողի[12], ծնոտի[13], միզային համակարգի ստորին հատվածի օրգանների և միզապարկի[14] մկանները, կամ հետանցքի սեղմումը (ինչը կարող է սրացնել հետանցքի ճաքը[15]) թուլացնելու համար։ Այն կարող է օգտագործվել նաև շլության դեպքում[16]։ Բոտուլինոտոքսինը արդյունավետ է նաև ռեֆրակտերային գերակտիվ միզապարկի բուժման համար[17]։

Այլ մկանային խանգարումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շլության պատճառը աչքերը շարժող մկանների անհամաձայնեցված աշխատանքն է և կարող է շտկվել թուլացնելով չափազանց ուժեղ ձգող մկանը կամ այն մկանը, որի հակառակ մկանը թուլացել է հիվանդության կամ վնասվածքի պատճառով։ Թույնի ներարկումից թուլացած մկանը մի քանի ամիս անց վերականգնվում է կաթվածից և անհրաժեշտություն է առաջանում կրկնել ներարկումը։ Ինչևէ, մկանները հարմարվում են այն երկարությանը, որով երկարատև պահվել են[18], հետևաբար, եթե կաթվածահար արված մկանը ձգվում է իր անտագոնիստի կողմից, այն երկարում է, մինչդեռ անտագոնիստը կարճանում է, հանգեցնելով մշտական էֆեկտի։ Եթե առկա է լավ բինոկուլյար տեսողություն, ուղեղի շարժողական ձուլման մեխանիզմը, որը աչքերն ուղղում է երկու աչքի տեսադաշտում գտնվող առարկայի վրա, կարող է կայունացնել աչքերի շտկված դիրքը։

2014 թվականի հունվարին Մեծ Բրիտանիայի Դեղերի և առողջապահության արտադրանքների կարգավորիչ գործակալությունը թույլատրել է բոտուլինոտոքսինը չափահասների մոտ կաթվածի հետևանքով առաջացած ծնկի սահմանափակ շարժումները բուժելու համար[19]։

2016 թվականի հուլիսին Ամերիկայի Միացյալ Նահանգների Սննդի և դեղերի գործակալությունը (ՍԴԳ) թույլատրեց աբոբոտուլինոտոքսինА-ի ներարկումը երկու տարեկանից բարձր տարիքի երեխաների մոտ ոտքի կարկամությունը բուժելու համար[20]։

ԱբոբոտուլինոտոքսինА-ն մանուկների մոտ ոտքի կարկամության բուժման համար ՍԴԳ-ի թույլատրած առաջին և միակ բոտուլինոտոքսինն է։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՍԴԳ-ն թույլատրում է դեղատոմսով դուրս գրվող դեղամիջոցների պիտակների տեքստերը։ ՍԴԳ-ն տալիս է թույլտվություն, թե որ բժշկական վիճակների համար կարող է արտադրողը վաճառել տվյալ դեղամիջոցը։ Ինչևէ, նրանք, ում ՍԴԳ-ն թույլատրել է նշանակել դեղերը, ազատ են դրանք նշանակել ցանկացած վիճակի համար։ Բոտուլինոտոքսինները օգտագործվել են տարբեր մանկական հիվանդությունների ժամանակ, ներառյալ նորածնային զուգամիտվող շլությունը[21]։

2010 թվականին ՍԴԳ-ն թույլատրեց բոտուլինոտոքսինի միջմկանային ներարկումները խրոնիկ միգրենի կանխարգելիչ բուժման համար[22]։

Կոսմետիկայում բոտուլինոտոքսինը համարվում է դեմքի կնճիռները հարթելու ապահով և արդյունավետ միջոց, հատկապես՝ դեմքի վերին մեկ երրորդի համար[23]։ Բոտուլինոտոքսինի ներարկումը դեմքի կնճիռների տակ գտնվող մկանների մեջ թուլացնում է այդ մկանները և հարթեցնում դրանցից վերև գտնվող մաշկը[23]։ Կնճիռների հարթվելը սովորաբար տեսանելի է դառնում բուժումից երեք օր հետո և առավելագույնս արտահայտվում է ներարկումից երկու շաբաթ հետո[23]։ Մկանները աստիճանաբար վերականգնում են իրենց ֆունկցիան և աստիճանաբար վերադառնում իրենց նախկին տեսքին ներարկումից երեքից չորս ամիս հետո[23]։ Մաշկի հարթված տեսքը կարելի է պահպանել ներարկումները շարունակաբար կրկնելով[23]։ .

Բոտուլինոտոքսինը կիրառվում է նաև գերակտիվ նյարդային խանգարումները, այդ թվում՝ առատ քրտնարտադրությունը[24], նեյրոպատիկ ցավը[25], և որոշ ալերգիկ ախտանիշներ բուժելու համար[11]։ Բացի այդ բոտուլինոտոքսինը փորձարկվում է խրոնիկ ցավի բուժման համար[26]։

  1. Montecucco C, Molgó J (June 2005). «Botulinal neurotoxins: revival of an old killer». Current Opinion in Pharmacology. 5 (3): 274–79. doi:10.1016/j.coph.2004.12.006. PMID 15907915.
  2. Arnon SS, Schechter R, Inglesby TV, Henderson DA, Bartlett JG, Ascher MS, Eitzen E, Fine AD, Hauer J, Layton M, Lillibridge S, Osterholm MT, O'Toole T, Parker G, Perl TM, Russell PK, Swerdlow DL, Tonat K (February 2001). «Botulinum toxin as a biological weapon: medical and public health management». JAMA. 285 (8): 1059–70. doi:10.1001/jama.285.8.1059. PMID 11209178.
  3. American Society of Health-System Pharmacists (October 27, 2011). «Botulinum Toxin Type A». drugs.com. Վերցված է 4 March 2015-ին.
  4. «Fact Sheet: Botulism». World Health Organization. Վերցված է 4 October 2016-ին.
  5. Weller, Chris (15 October 2013). «New Botulinum Toxin Deemed Deadliest Substance Ever: Sniffing 13-Billionths of a Gram Can Kill». Medical Daily. {{cite web}}: Unknown parameter |name-list-format= ignored (|name-list-style= suggested) (օգնություն)
  6. Egan, Matt (17 November 2014). «Botox maker bought for $66 billion in biggest deal of 2014». cnn.com. {{cite web}}: Unknown parameter |name-list-format= ignored (|name-list-style= suggested) (օգնություն)
  7. «Actavis plc is now Allergan plc». Allergan. 15 June 2015. Վերցված է 16 June 2015-ին.
  8. «Cervical dystonia». Mayo Clinic. 2014-01-28. Վերցված է 2015-10-14-ին.
  9. Shukla HD, Sharma SK (2005). «Clostridium botulinum: a bug with beauty and weapon». Critical Reviews in Microbiology. 31 (1): 11–18. doi:10.1080/10408410590912952. PMID 15839401.
  10. Pacik PT (December 2009). «Botox treatment for vaginismus». Plastic and Reconstructive Surgery. 124 (6): 455e–56e. doi:10.1097/PRS.0b013e3181bf7f11. PMID 19952618.
  11. 11,0 11,1 Felber ES (October 2006). «Botulinum toxin in primary care medicine». The Journal of the American Osteopathic Association. 106 (10): 609–14. PMID 17122031.
  12. Stavropoulos SN, Friedel D, Modayil R, Iqbal S, Grendell JH (March 2013). «Endoscopic approaches to treatment of achalasia». Therapeutic Advances in Gastroenterology. 6 (2): 115–35. doi:10.1177/1756283X12468039. PMC 3589133. PMID 23503707.
  13. Long H, Liao Z, Wang Y, Liao L, Lai W (February 2012). «Efficacy of botulinum toxins on bruxism: an evidence-based review». International Dental Journal. 62 (1): 1–5. doi:10.1111/j.1875-595X.2011.00085.x. PMID 22251031.
  14. Mangera A, Andersson KE, Apostolidis A, Chapple C, Dasgupta P, Giannantoni A, Gravas S, Madersbacher S (October 2011). «Contemporary management of lower urinary tract disease with botulinum toxin A: a systematic review of botox (onabotulinumtoxinA) and dysport (abobotulinumtoxinA)». European Urology. 60 (4): 784–95. doi:10.1016/j.eururo.2011.07.001. PMID 21782318.
  15. Trzciński R, Dziki A, Tchórzewski M (2002). «Injections of botulinum A toxin for the treatment of anal fissures». The European Journal of Surgery = Acta Chirurgica. 168 (12): 720–23. doi:10.1080/11024150201680030. PMID 15362583.
  16. Kowal L, Wong E, Yahalom C (December 2007). «Botulinum toxin in the treatment of strabismus. A review of its use and effects». Disability and Rehabilitation. 29 (23): 1823–31. doi:10.1080/09638280701568189. PMID 18033607.
  17. Duthie JB, Vincent M, Herbison GP, Wilson DI, Wilson D (December 2011). «Botulinum toxin injections for adults with overactive bladder syndrome». The Cochrane Database of Systematic Reviews (12): CD005493. doi:10.1002/14651858.CD005493.pub3. PMID 22161392.
  18. Scott AB (1994). «Change of eye muscle sarcomeres according to eye position». Journal of Pediatric Ophthalmology and Strabismus. 31 (2): 85–88. PMID 8014792.
  19. UK Approves New Botox Use. dddmag.com. February 4, 2014
  20. «FDA Approved Drug Products – Dysport». www.accessdata.fda.gov. U.S. Food and Drug Administration. Վերցված է 2016-11-07-ին.
  21. Ocampo, Vicente Victor D; Foster, C Stephen (May 30, 2012). «Infantile Esotropia Treatment & Management». Medscape. Վերցված է April 6, 2014-ին. {{cite web}}: Unknown parameter |name-list-format= ignored (|name-list-style= suggested) (օգնություն)
  22. «FDA Approves Botox to Treat Chronic Migraines». WebMD. Վերցված է 12 May 2017-ին.
  23. 23,0 23,1 23,2 23,3 23,4 Small R (August 2014). «Botulinum toxin injection for facial wrinkles». American Family Physician. 90 (3): 168–75. PMID 25077722.
  24. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Eisenach JH, Atkinson JL, Fealey RD% 657–666» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  25. Mittal SO, Safarpour D, Jabbari B (February 2016). «Botulinum Toxin Treatment of Neuropathic Pain». Seminars in Neurology. 36 (1): 73–83. doi:10.1055/s-0036-1571953. PMID 26866499.
  26. Charles PD (November 2004). «Botulinum neurotoxin serotype A: a clinical update on non-cosmetic uses». American Journal of Health-System Pharmacy. 61 (22 Suppl 6): S11–23. PMID 15598005.