Մասնակից:Meriamyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ժնևի բնական պատմության թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Meriamyan/Ավազարկղ

Ժնևի բնական պատմության թանգարան (ֆր. ՝ Muséum d'histoire naturelle de Genève, MHNG) բնական պատմության մեծ թանգարան է, որը գտնվում է Ժնևում (Շվեյցարիա): Հիմնադրվել է գիտական ​​հետազոտությունների, բնական և պատմական ժառանգության պահպանման և գիտելիքների տարածման նպատակով :

Բացի գիտական ​​նպատակներից և խնդիրներից, թանգարանն իրականացնում է մշակութային միջնորդության առաքելություն: Այն ճանաչվել է որպես համազգային նշանակության մշակութային սեփականություն: Թանգարան մուտքը անվճար է, և տարեկան միջինը 250,000 մարդ է այցելում՝ այն դարձնելով ամենաշատ այցելուներ ունեցող թանգարան:

Մշտական ​​ցուցահանդեսային պատկերասրահները ընդգրկում են 8,500 քառակուսի մետր տարածք և ցույց են տալիս չորս մակարդակ՝ տարածաշրջանային կենդանական աշխարհ, վայրի բնություն աշխարհի մնացած մասերից (էկզոտիկ կենդանական աշխարհը տեղակայված է երկու հարկերում), գիտություններ Երկրի մասին և մարդկության պատմություն: 1997 թվականից ցուցադրվում է եզակի կենդանի երկգլխանի կրիա Յանուսը (Testudo graeca), որը դարձել է Ժնևի բնական պատմության թանգարանի խորհրդանիշը[1]: 2005 թվականից թանգարանում կազմակերպվում է «Janus d'or» («Ոսկե Յանուս») վավերագրական ֆիլմերի փառատոնը գիտության և բնության մասին[2]:

Թանգարանի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրումը սկսվեց 18-րդ դարի վերջին (1794) և մի քանի անգամ տեղափոխվեց մինչև իր ներկայիս շենքը ձեռք բերելը, որը գտնվում է Մալանգուի պուրակում[3]: Այն Շվեյցարիայի բնական գիտությունների ամենամեծ թանգարանն է, այնտեղ պահպանվում է երկրի հավաքածուների գրեթե կեսը: Այս գիտական ​​հավաքածուները ներառում են ժնևի բնագետների ժառանգությունը, ինչպիսիք են կենդանաբան Ֆատիոն, միրմեկոլոգ Ֆորելը ,Էնտոմոլոգ Յուրինը, բնագետ Նեկկերը, պալեօնտոլոգ Պիկտեն, Էնտոմոլոգ Սոսսյուրը, ինչպես նաև այլ խոշոր բնագետների հավաքածուներ, ինչպիսիք են ֆրանսիացի Լամարկը և Դելեսսերը:

Այս հավաքածուներում առկա են օրգանիզմների գրեթե 15 միլիոն նմուշներ, այդ թվում՝ մի քանի տասնյակ հազարավոր տիպային նմուշներ, որոնք նրան տալիս են միջազգային նշանակություն: Դրանք շարունակաբար թարմացվում են հաստատությունում աշխատող հետազոտողների կողմից իրականացված դաշտային ուսումնասիրություններով, որոնք նկարագրում են տարեկան մոտ հիսուն նոր տեսակներ[4]: Ժնևի թանգարանը 1893 թվականից հրատարակում է շվեյցարական կենդանաբանության Revue suisse de Zoologie ամսագիրը (Société suisse de Zoologie- ի հետ համատեղ) և պալեոկենսաբանության Revue de Paléobiologie ամսագրի, որը հիմնադրվել է 1982 թվականին:

Ֆոնդեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանային ֆոնդերում ներառված են միջատների ամենամեծ հավաքածուները `Hymenoptera, Coleoptera, Lepidoptera 7 Hemiptera կարգերից : Այստեղ պահվում են մոտավորապես 3,000 տեսակ մրջյունների տիպական նմուշներ 20-րդ դարի հայտնի միրմեկոլոգ և հոգեբան Օգյուստ Ֆորելի հավաքածուից (Auguste-Henri Forel, 1848—1931)[4]:

Հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1977-ի մարտին հանրությանը ներկայացվեց Atta ցեղի մրջյունների կենդանի գաղութը, որի կազմի մեջ մտնում էին գրեթե 100,000 մրջյուն[5]: Ենթադրվում էր, որ այն կգոյատևի երեք-չորս տարի (քանի որ նրանց դժվար է պահել անազատության մեջ), բայց տասնմեկ տարի անց, մրջնաբույնը կենդանի էր և հաջողությամբ ցուցադրվում էր թանգարանի այցելուներին[6][7]: Չնայած մրջնաբնում անհատների թվի տատանումներին, 1983 թվականի օգոստոսին ընդհանուր թիվը հասել է 300 000 առանձնյակի՝ շնորհիվ էնտոմոլոգ Կլոդ Բեսուչեի խնամքի, իսկ 1984 թվականի մայիսին 360,000 առանձնյակի[8][9]: 1984-ի օգոստոսի վերջին այս մրջյունների ընտանիքը որպես նվիրատվություն տրվեց Լոզանի Բնագիտության թանգարան, որտեղ այն պահպանում է էնտոմոլոգ Դանիել Չերիքսը[10]: 2017 թվականին թանգարանի ստեղծման 50 ամյակի կապակցությամբ բացվել է Atta մրջյունների նոր հսկա մրջնաբույն[11]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «La mascotte du Muséum souffle ses 20 bougies», La Tribune de Genève, 3 septembre 2017 ссылка, архив
  2. «Janus a 20 ans!», Muséum d'histoire naturelle de Genève (consulté le 2 septembre 2017). ссылка, архив
  3. Muséum d'histoire naturelle de Genève, Le Muséum en 80 histoires, 2013, 80 p.
  4. 4,0 4,1 Projet scientifique et culturel (2014). «Muséum Genève 2020 - projet scientifique et culturel», Muséum d'histoire naturelle de Genève, décembre 2014 ссылка архив
  5. Jean-Claude Mayor, «Une cité dans la cité : les 100.000 fourmis de Malagnou», La Tribune de Genève, 25 mars 1977
  6. Jean-Claude Mayor, «Habitantes du Muséum depuis onze ans les fourmis Attas seront bientôt vaudoises», La Tribune de Genève, 25 juillet 1983
  7. Monique Druey, «Muséum d’histoire naturelle. Une recherche exceptionnelle», Coopération, 22 septembre 1983
  8. M.-C. M., «L’agriculture, un travail de fourmis», La Suisse, 28 mai 1984
  9. Mavis Guinard, «An Anthill in the Alps», International Herald Tribune, 5 août 1983
  10. C. Ds, «Du Muséum de Genève à Lausanne. Les fourmis en bus», 24 heures, 25-26 août 1984
  11. Muriel Grand, «Les fourmis, un monde fascinant à explorer», La Tribune de Genève, 17 mai 2017, ссылка, архив

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Aellen, W., 1970. 150 ans du Muséum d’Histoire naturelle de Genève. A. Kundig Genève.
  • Sigrist, R., 1990. Les origines de la Société de Physique et d’Histoire naturelle (1790—1822). La science genevoise face au modèle français, Genève. Mémoires de la SPHN, 45/1.
  • Sigrist, R., 1995. Les origines du Muséum d’histoire naturelle: 1794—1820. Revue des Musées de Genève. (No spécial: Le Muséum d’histoire naturelle de Genève : 175 ans), 335, juin: 2-6.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]