Մասնակից:Meri 04/Ֆրանսիայի կլիմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆրանսիայի կլիման, բացառությամբ լեռնային շրջանների, որտեղ կլիման բարեխառն է, մեղմ ձմեռներով (ի տարբերություն երկրի հյուսիսարևելյան հատվածի), հարավային ափին մերձարևադարձային է: Ատլանտիկան մեծ ազդեցություն ունի հյուսիս-արևմուտքում, որտեղ եղանակը բնութագրվում է բարձր խոնավությամբ, հաճախակի ուժեղ արևմտյան քամիներով և անձրևների առատությամբ:

Ընդհանուր բնութագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիան գտնվում է միջին լայնություններում և հանդիսանում է միակ եվրոպական երկիրը, որը գտնվում է չորս կլիմայական գոտիներում` Ատլանտյան (արևմուտք), ցամաքային (կենտրոնում և արևելքում), ալպիական եւ միջերկրածովյան (հարավում): Ֆրանսիայի մթնոլորտը բարենպաստ է բնակչության կյանքի համար: Կլիմայական պայմանները շատ բազմազան են: Նորմանդիային և Բրետանին բնորոշ է ծովային կլիման, որը իր ազդեցությունն է թողնում երկրի արևմտյան շրջաններում: Բրետանին բնորոշ է հատկապես մեղմ և խոնավ կլիման, որը բնութագրվում է ամառային և ձմեռային ջերմաստիճանի փոքր տարբերությամբ, ինչպես նաև ամպամած օրերով, ուժեղ քամիներով: Ձմռանը այստեղ ջերմաստիճանը բարձր է (հունվար ամսվա միջին ջերմաստիճանը 7°C է), բայց ամառը զով է, ամպամած (հուլիսին + 17°C): Երկրի արևելյան շրջաններում գերիշխում է ցամաքային կլիմա: Միջին ջերմաստիճանի տարեկան ամպլիտուտը հասնում է 20°C (հունվարին 0°, հուլիսին +20°):

Հարավային շրջանների հարթավայրերն ունեն հաճելի միջերկրածովյան կլիմա, սառնամանիքներն այստեղ չափազանց հազվադեպ են, գարնանը և աշնանը ուժեղ անձրևներ են տեղում, չնայած ուժեղ, բայց կարճատև, իսկ ամռանը գրեթե անձրևներ չեն տեղում: Ֆրանսիայի հարավային շրջանն այն տարածաշրջանն է, որտեղ տարեկան մոտ 100 օր փչում է Միստրալը` ցուրտ, չոր քամին Ռոն հովտից[1]:

Կլիմայական տվյալներ՝ ըստ մի քանի քաղաքների[խմբագրել | խմբագրել կոդը]

Փարիզում հունվարին միջին ջերմաստիճանը հասնում է -5°C-ից +6°C, իսկ հուլիսին +15°C- ից +25°C, ձմռանը լինում են առատ ձյան տեղումներ: Մարսելում, Միջերկրական ծովի ափին, ջերմաստիճանը հունվարին հասնում է +8°C-ից մինչև +15°C, հուլիսին `+22°C-ից +35°C: Նիսում, հուլիսի միջին ջերմաստիճանը +27°C, հունվարին +13°C է: Լեռներում `Ալպերում, Պիրենեյներում, Կենտրոնական ֆրանսիական զանգվածում, ձմռանը գրանցվել են ցածր ջերմաստիճանները, ուժեղ քամիներ, տեղումների մեծ քանակ, երկարատև ձյան տեղումներ: Երկրի մեծամասնության միջին տարեկան տեղումները կազմում են 690-1000 մմ, իսկ տեղումները` ամբողջապես տարածվում են ամբողջ երկրում, բացառությամբ Միջերկրական ծովի ափին[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Климат Франции. Энциклопедия Larousse» (ֆրանսերեն). Վերցված է 2015-03-07-ին.