Մասնակից:Melodia1/Ավազարկղ
Melodia1/Ավազարկղ |
---|
Յան Ցիկկեր (սլովակ.՝ Ján Cikker, 29 հուլիսի, 1911, Բանսկա Բիստրիցա - 21 դեկտեմբերի, 1989, Բրատիսլավա) - սլովակ կոմպոզիտոր
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1930-1935 թվականներին Փարիզի կոնսերվատորիայում Յարոսլավ Կրժիցկայի մոտ սովորել է երգահանության տեսություն, իսկ Բեդրժիխ Վիդերմանի մոտ՝ երգեհոն: Այնուհետև Պրահայում Վիտեզսլավ Նովակի և Վիեննայում Ֆելիքս Վահնգարտների մոտ (1936—1937) կատարելագործվել է որպես կոմպոզիտոր:
1939 թվականից դասավանդել է Բրատիսլավական կոնսերվատորիայում, 1951-ից՝ Բրատիսլավայի երաժշտական արվեստի բարձրագույն դպրոցում: Եղել է ՉՍՍՀ-ի ազգային երաժշտական խորհրդի ներկայացուցիչը:
Ժամանակակից գրարվեստի ոճական հնարները համակցել է ազգային ժողովրդական մեղեդիների հետ:
1955 թվականին ստացել է Կ. Գոտվալդի անվան պետական մրցանակ: 1966 թվականին շնորհվել է ՉՍՍՀ-ի ժողովրդական արտիստի կոչում:
Հեղինակ է ինն օպերաների, որոնցից ամենահայտնին «Վերածնունդն» է (ըստ Լև Տոլստոյի): Օպերայի պրեմիերան կայացել է 1962 թվականին, Պրահայում:
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օպերաներ
[խմբագրել | խմբագրել կոդը](Փակագծում տրված են գրելու թվականները)
- Յուրո Յանոշիկ (Juro Jánošík, 1950—1953)
- Բեգ Բայազիդ (Beg Bajazid, 1957)
- Պարոն Սկրուջ (Mister Scrooge, Չ. Դիքենսի «Սուրբծննդյան վիպակներ» գրքի հիման վրա, 1959)
- Վերածնունդ (ըստ Լև Տոլստոյի, 1959—1961)
- Խաղ սիրո և մահվան մասին (Hra o láske a smrti, ըստ Ռ. Ռոլանի, 1966)
- Կորիոլան (1970—1972)
- Դատավճիռ (Rozsudok, 1976—1978)
- Բիստրիցայի պաշարումը (Obliehanie Bystrice, 1979—1981)
- Միջատների կյանքից (Zo života hmyzu, ըստ Կ. Չապեկի, 1984—1986)
Անավարտ ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մաթեոր (1966)
- Անտիգոնա (1987—1989)
Բալետ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բալետային երաժշտություն «Իդիլլիա» (1944)
Սիմֆոնիկ երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սիմֆոնիա «Գարնանային» (1937)
- Սիմֆոնիա «1945 թիվ» (1975)
- Սիմֆոնիկ պոեմ «Ճակատամարտ» (առաջին անգամ կատարվել է 1946 -ին «Փարիզյան գարուն» 1-ին երաժշտական փառատոնում)
- Սլովակյան սյուիտ
Համերգային ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կոնցերտինո դաշնամուրի և նվագախմբի համար (1942)