Jump to content

Մասնակից:Martiros Araksia

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դեռևս առաջին քրիստոնյաները պաշտամունքի առարկա էին դարձրել Հիսուսի թաղման վայրը, որն այն ժամանակ գտնվում էր Երուսաղեմի քաղաքային տարածքից դուրս։ Հավանաբար, սրբատեղիի մասին հիշողությունները չեն վերացել նաև 70 թվականին Տիտոս կայսեր կողմից քաղաքն ավերելուց հետո։ Եվսեբիոս Կեսարացու վկայությամբ Հադրիանոս կայսեր օրոք (135 թվական) ավերված Երուսաղեմի տեղում հռոմեական նոր քաղաքի` Էլիա Կապիտոլինայի (ներկայումս` Երուսաղեմի հին քաղաք) կառուցման ժամանակ Քրիստոսի գերեզմանի տեղում կառուցվում է Վեներային նվիրված հեթանոսական տաճար։ Այդ տեղում առաջին տաճարի կառուցման հիմքը դրվել է Կոստանդինոս կայսեր մոր` Ֆլավիա Ելենա Ավգուստայի նախաձեռնությամբ։ Այն կառուցվել է եպիսկոպոս Մակարիոս Երուսաղեմցու ղեկավարությամբ Սուրբ Ծննդյան տաճարի հետ միաժամանակ։ Բացի Սուրբ Հարության տաճարից` վանական համալիրի մեջ մտել են Քրիստոսի խաչելության հնարավոր վայրը Գողգոթայում։ Արդյունքում կառուցվել է շինությունների համալիր, որի տեսքը հնարավոր է եղել վերականգնել վաղքրիստոնեական շրջանից հասած նկարագրությունների, Մադաբա քաղաքում հայտնաբերված խճանկարային քարտեզի (5-րդ դար) և հնագիտական պեղումների արդյունքում։

Վանական համալիրը բաղկացած է եղել արևմուտքից արևելք ձգվող մի քանի մասերից։ Դրանք են Անաստասիս կոչված (հունարենից թարգմանաբար նշանակում է «հարություն») շրջանաձև տաճար-դամբարանը, որի կենտրոնում եղել է Տիրոջ գերեզմանը, Մեծ եկեղեցին, որի խորանն ուղղված է Անաստասիսին։ Բազիլիկի ներսում ձևավորել են կրիպտե, որով նշվում է Քրիստոսի խաչելության տեղը։ Անաստասիսի և բազիլիկի մեջտեղում, ինչպես նաև նրա արևելյան մուտքի մոտ, եղել են սյունազարդ բակեր։ Գլխավոր մուտքը եղել է արևելյան մասում` հիմնական փողոցներից մեկում։ Շինությունը ճոխ զարդարվել է մարմարի, խճաքարի տարբեր տեսակներով, թանկարժեք ձուլվածքներով։

Հարության տաճարը հանդիսավոր պայմաններում օծվել է Կոնստանդիանոս կայսեր ներկայությամբ 335 թվականի սեպտեմբերի 13-ին։ Ի նշանավորումն այդ կարևոր իրադարձության` ուղղափառ եկեղեցիներում Տաճարի օծման տոն է նշվել