Մասնակից:Markocharyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շեն Ճոու
沈周
Ծնվել էդեկտեմբերի 9, 1407
ԾննդավայրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Վախճանվել էսեպտեմբերի 6, 1509 (82տարեկան)
ՔաղաքացիությունՄին դինաստիա
ՄասնագիտությունՆկարիչ
ԺանրԲնանկար

Շեն Ճոու, (չինարեն՝ 沈周, փինյին՝ Shěn Zhōu, մականունը՝ Շիթան, դեկտեմբերի 9, 1427, Չանժոու (ներկայիս Սուչժոու քաղաքի Ծիանսու նահանգ) - սեպտեմբերի 6, 1509 թվական), երկրորդ անունը՝ Ցինան (չինարեն՝ 启南, փինյին Qǐnán): Մին դինաստիայի նկարիչ, Վումեն դպրոցի հիմնադիր, համարվում է Մին դինաստիայի չորս վարպետներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շեն Ճոուն ծնվել է հարուստ ընտանիքում։ Երկար տարիներ նա մեկուսացված ապրել է Վունմենում և Սուչժոույում։ Նրա մեծ պապը չինացի նկարիչ Վան Մենի լավ ընկերն էր, իսկ հայրը՝ Շեն Հնջինը սովորել է Տու Ցիոնի մոտ։ Ընտանեկան կրթության հիմքում ընկած են եղել գեղագրությունը և նկարչությունը։ Թ՛ե հայրը, թ՛ե հորեղբայրը գյուղում հայտնի էին իրենց պոեզիայով, գեղագրությամբ և նկարչությամբ։ Շեն Ճոուն ձգտում էր զերծ մնալ քաղաքական չար իրականությունից, այդ իսկ պատճառով իր ժամանակը անցկացրել է տանը կարդալով, բանաստեղծություններ գրելով և նկարելով, շրջագայելով Լինցուենով։ 30 տարեկան հասակում նա արդեն իսկ հայտի գրող և գեղագիր էր[1]։ Իր կյանքի ընթացքում նա չի հանձնել կայսերական քննություն և մշատապես զբաղվել է գեղագրությամբ և նկարների ստեղծմամբ։ Նա եղել է բանիմաց, հարուստ հավաքածուններով, ուներ ընկերների լայն շրջանակ և մեծ համբավ էր վայելում։ Շեն Ճոուն վախճանվեց կյանքի վերջին տարիներին ծանր հիվանդությունից հետո երկու օր անց[2]։

Գեղարվեստական առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչ վեչաբերում է նկարչական մեթոդներին, ապա Շեն Ճոուն վաղ հասակից զբաղվում էր ընտանեկան կրթությամբ, ինչպես նաև եղել է ուսուցիչ։ Հետագայում նա ստացավ բազմաթիվ առավելություններ և հաճախում էր Սուն և Յուան դինաստիանների տարբեր դպրոցներ՝ հիմնականում ժառանգելով Տոն Յուանի, Ծուրանի, Հուան Կոնգվանի, Վանմենի թանաքի կիրառման տեխնիկաները։ Այս ամենի մեջ էին մտնում նաև Հարավային Սուն դինաստիայի՝ Լի, Լյու, Մա և Սիա Ծինծյանի գրչով և տուշով գրությունը, որոնք ունեին կոշտ և փափուկ բաղադրություն՝ ձևավոևելով նոր հաստ գրիչով և տուշով ոճ[3]։

Շեն Ճոուն իր վաղ տարիներին հիմնականում նկարում էր փոքր նկարնկեր, իսկ 40 տարեկանից հետո սկսեց մշակել ավելի մեծ նկարներ, իսկ միջին տարիքում նկարչական մեթոդը խիստ էր, նուրբ և գեղեցիկ։ Հետագա տարինեին գրիչով և թանաքով պատկերված նկարները ավելի կոպիտ էին երևում, պարզ, համարձակ և հզոր։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լուշան բարձրահասակ սարը»

Շեն Ճոուի նեկայացուցչական աշխատանքների մեծ մասն այժմ գտնվում են թանգարաններում, իսկ Պալատական թանգարանում գտնվում են նրբաճաշակ գործեր։ Նրա նշանակալի աշխատանքներից են[3]

  • «Տոնծույի բնապատկերի նմանակումը» (նկարված է Չենխուայի 9-րդ դարում, մ․թ․ 1473 թվական)
  • «Հետաքրքիր Չուանճոուի կերպար» թղթագլան
  • «Ծու ՅԻ»
  • «Թանաքով բուսական նկարչություն»
  • «Պառկած ճամփորդական նկարչություն» (Ի սկզբանե այս երկու նկարները ալբոմ էին, այնուհետև վերածվեց թղթագլանի)

Նանկինի թանգարանում նույնպես կան Շեն Ճոուի նկարներից, որոնցից են․

  • «Արևելյան գյուղ նկարչություն»
  • «Պիոն» (Նկարը նկարված է 1506 թվականին, երբ Շեն Ճոուն 81 տարեկան էր)

Լյաոնին թանգարանում կան Շեն Ճոուի երկու գլուխգործոցներ։ Մեկը՝ «Քրիզանթեմներ ծաղկամանում նկարչություն» (թղթագլան) նկարում պատկերված են ծառեր, ծղոտնով պատված քարե տաղավարներ, իսկ տաղավարում երեք հոգի գինի են խմում և հիանում են քրիզանթեմներով։ Մյուսը՝ «Ծխային գետը ծածկում է սարերը» (թղթագլան), նկարված է Չժենդեի կառավարման երկրորդ տարում (1507 թվական) վրձինի և սևաներկիազատ և սիրով լի օգտագործումը, իսկապես համարվում է Շեն Ճոուի գլուխգործոցներից, իր կյանքի վերջի տարիներին՝ 82 տարեկան հասակում։

Աշխատանքներ Հոնկոնգի արվեստի հավաքածուում

  • «Ամպերի հափշտակման գետի լեռնային նկարչություն»
  • «Ցիան երեխանների ընթերցանության նկարչույուն»
  • «Գարնանային զբոսանքի նկարչություն»

Բացի այդ, Թայվանի ազգային պալատի թանգարանում նույնպես տեղ է գտել Շեն Ճոուի հայնտի նկարը՝ «Լուշան բարձրահասակ սարը»։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հետաքրքիր Չուանճոուի կերպար»
«Հետաքրքիր Չուանճոուի կերպար»


«Բնակավայր Ֆուչուն լեռներում»
«Բնակավայր Ֆուչուն լեռներում»


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 李日華《六研齋二筆》云:“沈石田天賦異稟,苞茹奇奧。不獨繪事超奇,書法雄麗,吟情灑落,稱三絕而已,即遊戲之文,亦擅三昧。”
  2. 《四友齋叢說·卷十五·史十一》:王文恪(鏊)自內閣歸,時石田先生已病亟。文恪即遣人問之,石田書一絕為謝,詩曰:「勇退歸來說宰公,此機超出萬人中。門前車馬多如許,那有心情問病翁。」字墨慘淡,遂為絕筆,後二日而卒。文恪之重賢而存舊,今亦不復有此風矣。
  3. 3,0 3,1 www.comuseum.com Շեն Ճոուի կյանքը և աշխատանքները