Մասնակից:Mariam Muradyan/Էքստրակտներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոքսլետայի էքստրակտոր, օգտագործվում է էքստրակտների ստացման համար

Էքստրակտներ (լատին․՝ Extractum), հեղուկ էքստրագենտի մասնակի կամ լրիվ հեռացման միջոցով ստացված կոնցենտրացված կամ խտացված բուսական ծագման կենսաբանական ակտիվ միացությունների ջրային, ջրասպիրտային, սպիրտային կամ եթերային հանուկներ։

Էքստրակտների դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կախված մնացորդային էքստրագենտի քանակից տարբերվում են էքստրակտների հետևյալ տեսակները՝

  1. Extra fluide (լատ․) - հեղուկ էքստրակտների կամ կոնցենտրացված հանուկներ են, որոնք պարունակում են էքստրագենտ-սպիրտ համակարգը ելային կոնցենտրացիայով։
  2. Extra spissa (լատ․) - թանձր էքստրակտներ կամ մածուցիկ հեղուկներ են, որոնք ազատ անոթից չեն թափվում, այլ թելի նման ձգվում են։ Պարունակում են մինչև 25% խոնավություն։
  3. Extra spicca (լատ․) - չոր էքստրակտներ, փոշիներ կամ սպունգանման մասսաներ են, որոնք հեշտությամբ վեր են ածվում փոշիների և պարունակում են մինչև 5% խոնավություն։

Էքստրագենտի բնութագրից ելնելով էքստրակտները բաժանվում են՝

  1. Extracta aquosa (լատ․) - ջրային էքստրակտներ, որոնք ստացվում են ջրի օգնությամբ։
  2. Extracta spirituosa (լատ․) - սպիրտային էքստրակտներ, որոնք ստացվում են ջրի օգնությամբ։
  3. Extracta etherea (լատ․) - եթերային էքստրակտներ, որոնք ստացվում են էթիլ եթերի օգնությամբ։

Հեղուկ էքստրակտները լինում են սպիրտային, մնացածները կարող են լինել ինչպես սպիրտային այնպես էլ ջրային։

Հեղուկ էքստրակտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղուկ էքստրակտների առանձնահատկությունն այն է, որ հիմնական նյութերի պարունակությունը հավասար է ելային նյութում եղած նրանց պարունակությանը կամ էքստրակտների մեկ ծավալը համապատասխանում է ելային նյութի 1 կշռային մասի, եթե հումքը չի պարունակում ուժեղ ազդող նյութեր։ Հեղուկ էքստրակտները պատրաստվում են 1:1 կոնցենտրացիայով։ Հեղուկ էքստրակտներն ունեն իրենց առանձնահատկությունները։ Դրանք են՝

  1. Հարմար հարաբերությունը հումքի և պրեպարատի միջև
  2. Նրանց հետ հարմար է աշխատել դեղատնային պայմաններում, քանի որ հեղուկ էքստրակտի հետ աշխատելիս կարելի է օգագործել սովորական չափման մեթոդները (պիպետկաներ, բյուրետկաներ)
  3. Նրանց արտադրության մեթոդները պարզ և հասարակ են ի տարբերություն չոր թանձր էքստրակտների։
  4. Առանց գոլորշիացման ստացվող հեղուկ էքստրակտների հիմնական ազդող նյութերը փոփոխության չեն ենթարկվում, իսկ ցնդող նյութերը, եթերային յուղերը լրիվ մնում են էքստրակտի մեջ։

Հեղուկ էքստրակտներն ունեն իրենց թերությունները։ Դրանք են՝

  1. Հեղուկ էքստրակտների հագեցվածությունը բալլաստային նյութերով, որոնք ստացվում են բուսական հումքից;
  2. Ջերմաստիճանի քիչ իջեցման և սպիրտի մասնակի գոլորշիացման ժամանակ բալլաստային նյութերն առաջացնում են նստվածք։ Այդ պատճառով նրանք անպատճառ հերմետիկ փաթեթավորման կարիք ունեն և պետք է պահպանել 15-20°C-ի պայմաններում։
  3. Հեղուկ էքստրակտները պարունակում են մեծ քանակությամբ էքստրագենտ։ Էքստրաակտիվ նյութերի գումարը՝ չոր նստվածքը նրանց մոտ կարող է հասնել մինչև 25%։
  4. Հեղուկ Էքստրակտները հարմար չեն տեղափոխման համար, քանի որ նրանք պահվում են ապակյա տարրաներում։

Անվանակարգումը և տեխնոլոգիայի առանձնահատկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղուկ էքստրակտների մեծամասնությունը պատրաստվում է 70% սպիրտում՝ բռինչի, եղինջի և այլ բույսերից։ Որոշ էքստրակտներ, օրինակ հազարաթերթիկինը պատրաստում են 40-50% սպիրտի լուծույթներով, բադանինը, ուրցինը։ Որոշ հեղուկ էքստրակտների արտադրության ժամանակ էքստրագենտի չափաբաժնի մեջ, որով թրջում են հումքը, մինչև պերկոլյատոր մտնելն ավելացվում է գլիցերին։ Գլիցերինն օգտագործվում է որպես փափկեցնող ագենտ, որը նաև փոքրացնում է մակերեսային լարվածությունը և լավացնում հումքի թրջելիությունը, հետևապես և էքստրագենտի ներծծումը։

Թանձր և չոր էքստրակտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էքստրակտների յուրահատուկ խումբ է, որն արտադրվում է դառը, դառնաարոմատիկ և քաղցր նյութեր պարունակող բույսերից։ Բարձր մածուցիկության հետևանքով նրանք հանդիսանում են լավ կապող նյութեր դեղահատեր պատրաստելու ժամանակ։ Թանձր էքստրակտներն ունեն հետևյալ առանձնահատկությունները՝ չոր օդում նրանք չորանում են վերածվելով պինդ մասսայի, իսկ խոնավ օդում խոնավանում ու բորբոսնում են, ուստի նրանց պահպանում են հերմետիկ փաթեթավորմամբ։ Չոր էքստրակտները համարվում են էքստրակտների առավել ռացիոնալ տեսակներ։ Նրանց քանակն անընդհատ աճում է, չնայած արտադրության դժվարություններին, քանի որ դեռ լուծված չի օդում դիմացկուն, չխոնավացող էքստրակտների ստացման խնդիրը։ Այդ պատճառով տեխնոլոգների հետազոտությունները հիմնականում ուղղված են՝

  1. Էքստրագենտից կախված՝ էքստրակտների մինիմալ խոնավություն կլանելու պայմանը։
  2. Պարզել, թե որ լցանյութն է հանդիսանում առավել արդյունավետը հումքից հանված կոմպլեքսի խառնուրդի համար։

Ստացման մեթոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չոր էքստրակտների արտադրությունը կախված է 3 հիմնական էտապներից՝

  1. Հանուկի ստացումը
  2. Հանուկի մաքրումը բալլաստային նյութերից
  3. Հանուկի գոլորշիացումը

Չոր էքստրակտների ստացման տեխնոլոգիայի առաջին և երկրորդ էտապները նման են թանձր էքստրակտների ստացման տեխնոլոգիային։ Բալլաստային նյութերից մաքրված հանուկը հետագայում վեր է ածվում չոր փոշու, որի համար կիրառում են վակուում չորանոցներ կամ փոշիացնող չորացուցիչներ։

Հանուկի ստացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հումքից հանուկը կարելի է ստանալ հետևյալ եղանակներով՝

  1. Կոտորակային թրմում
  2. Պերկոլյացիա
  3. Ռեպերկոլյացիա
  4. Շրջանառություն

Չոր էքստրակտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չոր էքստրակտների ստացման ժամանակ հանուկը ստանում են արագ ընթացող ռեպերկոլյացիայով։ Պրոցեսին մասնակցում են 5 պերկոլյատորներ, իսկ 6-րդը բեռնաթափված է։ Պերկոլյատորներն ունեն գոլորշիներով տաքացվող արտաքին շապիկներ, որը թույլ է տալիս էքստրագենտի թորումը իրականացնել անմիջապես պերկոլյատորից։ Չորացված հանուկը կրկնակի չորացնում են վակուում-գլանային չորանոցներում։

Էքստրակտ կոնցենտրացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սա էքստրակտների հատուկ խումբ է, որը ծառայում է որպես ելային հումք դեղատնային թուրմերի և եփուկների համար։ Էքստրակտ կոնցենտրատներ պատրաստելու ժամանակ որպես էքստրագենտ օգտագործվում է 20-30% սպիրտի ջրային լուծույթներ։ Էքստրակտ կոնցենտրատները լինում են հեղուկ և չոր։

Հեղուկ կոնցենտրատներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղուկ կոնցենտրատները ջրասպիրտային հանուկներ են, որոնք տարբերվում են տիպիկ ջրային էքստրակտներից նրանով, որ նրանք պատրաստվում են 1։2 կոնցենտրացիայով, այսինքն 2 մաս հանուկին համապատասխանում է 1 մաս ելային բուսական հումք։ Այդ պատճառով հեղուկ կոնցենտրատներից թուրմեր կամ եփուկներ պատրաստելու ժամանակ դեղատոմսով գրված դեղային հումքի կոնցենտրացիայի փոխարեն վերցվում է կրկնակի (ըստ ծավալի) քանակությամբ կոնցենտրատ, որը նոսրացվում է համապատասխան քանակությամբ ջրով։ Հեղուկ կոնցենտրացիաները ստացվում են ռեպերկուլյացիոն մեթոդով։ Արդյունաբերության կողմից արտադրվում են կատվախոտի (վալերիանկայի) կոնցենտրատ ՝ 40% սպիրտի վրա և կուժկոտրուկի հեղուկ կոնցենտրատ։

Պոլիէքստրակտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոլիէքստրակտները կամ պոլիֆրակցիոն էքստրակտներն առաջին անգամ առաջարկվել են Գ․ Կոգանի կողմից։ Քանի որ մեկ էքստրագենտը չի կարող դուրս մղել ցանկացած բնույթի նյութ, ապա գալենային պրեպարատները չեն կարող պարունակել դեղաբույսերի բոլոր կենսաբանական ակտիվ նյութերը։ Եթե տվյալ բուսական հումքը հետևողականորեն մշակեն տարբեր էքստրագենտներով, ապա ստացված յուրաքանչյուր ֆրակցիայից էքստրագենտը հեռացնելուց հետո կստացվեն չոր նյութեր, որոնք քիմիական, ֆարմակալոգիական և կլինիկական ստուգումներից հետո կարելի է միացնել և ստանալ պրեպարատ, որը կպարունակի նյութերի կոնպլեքս։ Ընդ որում կարելի է խառնուրդում արհեստականորեն մեծացնել ավելի ակտիվ ֆրակցիաների քանակությունը, ստեղծելով ավելի էֆֆեկտիվ բուժական պրեպարատներ։ Էքստրակտների որակը որոշվում է նրանցում ակտիվ նյութերի պարունակությամբ։ Հեղուկ էքստրակտներից որոշների բնութագրվում է նրանցում էքստրակտիվ նյութերի գումարային քանակով։ Նրանք բնորոշվում են չոր նստվածքի քանակությամբ, որը ստացվում է 5 մլ էքստրակտի 100-105°C -ում 3 ժամ չորացումից հետո։ Հեղուկ էքստրակտներում որոշվում է նաև խոնավությունը բոլոր էքստրակտները փորձարկվում են ըստ ծանր մետաղների առկայության, որոնց պարունակությունը չպետք է գերազանցի 0․01%։ Պահպանման առանձնահատկությունները հետևյալն են։

  • Էքստրակտները պահպանելուց պետք է հետևել, որ նրանցում նստվածք չառաջանա, թանձր էքստրակտները չչորանան, իսկ չորերը՝ չխոնավանան։
  • Հեղուկ էքստրակտներում ժամանակին առաջացած նսվածքը ֆիլտրում են և եթե որակի կրկնակի ստուգումից հետո այն համապատասխանում է պահանջված չափանիշներին, նրանց հաշվում են օգտագործման համար պիտանի։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ս․ Ա․ Դադայան։ Պինդ դեղաձևերի արտադրության սկզբունքներն ու փորձարկման լաբորատոր եղանակները։ ԵՊՀ հրատարակչություն, Երևան 2012։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • H. Schott: Die Chronik der Medizin. Chronik Verlag, Dortmund 1993, ISBN 3-611-00273-9, S. 5–23, 137–139.
  • H. Schilcher, S. Kammerer: Leitfaden Phytotherapie. Urban & Fischer Verlag, München 2003, ISBN 3-437-55341-0, S. 15–19.
  • R. F. Weiß: Lehrbuch der Phytotherapie. Hippokrates Verlag, Stuttgart 1991, ISBN 3-7773-0933-8, S. 17–39.