Մասնակից:Mariam04/Ավազարկղ13

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Mariam04/Ավազարկղ13

Բրոդիկ դղյակ (անգլ.՝ Brodick Castle), միջնադարյան դղյակ, որը գտնվում է Բրոդիկ քաղաքում (Նորթ Էրշիր շրջան, Շոտլանդիա), Արան կղզու արևելյան ափին։ Նախկինում դղյակի շրջակայքը կարևոր ռազմավարական վայր էր, հետևաբար ամրոցը հաճախ ակտիվորեն մասնակցել է ժամանակակից Շոտլանդիայում տեղի ունեցող ներքին պատերազմներին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս մինչև վիկինգներին վտարելը Արանից և Շոտլանդիայի արևմտյան մնացած ափերից 1263 թվականին Լարգսի ճակատամարտից հետո, ժամանակակից դղյակի տարածքը օգտագործվել է վիկինգների կողմից՝ որպես ապաստան և ներկայիս Շոտլանդիայի տարածք մտնելու համար[1]։

1406 թվականին՝ այն նույն թվականին երբ Հակոբ Ա-ն հափշտակվել է անգլիացի ծովահենների կողմից, և Շոտլանդիայի թագավոր Ռոբերտ III-ը մահացել է, Բրոդիկի ամրոցին մեծ վնաս է հասցվել անգլիական զորքերի կողմից, որոնք նավարկել են դեպի Բրոդիկի ծովածոցը[1]։ Ամրոցի հետագա ոչնչացումը տեղի է ունեցել Այլայից Յոհանի կողմից, որը 1455 թվականին ավերել և ամայացրել է բերդը\[2]։

Համիլթոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչ-որ պահի՝ 1470 թվականից հետո, ամրոցը Ջեյմս 3-րդը շնորհել է իր փեսա Ջեյմս Համիլթոնին, 1-ին լորդ Համիլթոնին։ Նրա որդին՝ Համիլթոնների 2-րդ լորդ Ջեյմս Համիլթոնը, իր ծառայությունների համար 1503 թվականին ստացել է Արանի կոմս կոչումը[3]։

Ջեյմսը 1510 թվականին բերդը վերակառուցել ու վերաձևավորել է որպես ամրոց-աշտարակ։ Բայց արդեն 1528 թվականին ամրոցը տուժել է երկու տոհմերի՝ Քեմփբելների և Մաքլեյնների մարտերի ընթացքում[1][3]։

Մի քանի տարի անց ամրոց-աշտարակը ենթարկվել է բրիտանական զորքերի հարձակմանը, որոնc ղեկավարում էր Լենոքսի կոմսը՝ Հենրի VIII-ի անունից, ի պատասխան Համիլթոնի 2-րդ լորդի վրեժխնդրության: Ջեյմս Համիլթոնը՝ 3-րդ լորդ Համիլթոնը, Շոտլանդիայի ռեգենտ էր այն ժամանակ, երբ Մարի Ստյուարտը դեռ նորածին էր և երկրորդը Շոտլանդիայի գահի հերթում[3]։

1543 թվականին Ջեյմս Համիլթոնը ակտիվորեն մասնակցել է Ֆրանսիայի դոֆինին հետ (ֆրանսիական գահաժառանգ) Մարիի ամուսնության իրականացմանը։ Այնուամենայնիվ, Արանի 2-րդ կոմսը պարգևատրվել է ջանքերի համար և արժանացել Ֆրանսիայի Շատեռլոյի դուքսի տիտղոսին։ Շոտլանդիայի ռեգենտի պաշտոնում իր պաշտոնավարման ընթացքում Ջեյմսը շարունակել է ընդլայնել ամրոցը[1]:

1639 թվականին Շոտլանդիան բաժանվել է միաբանության Պրեսբիտերական լորդերի և արքայի կողմից հաստատված եպիսկոպոսության միջև: Ջեյմս Համիլթոնը, 3-րդ լորդ Համիլթոնը ուղարկվել է հյուսիս, որպեսզի ապահովի թագավորի կամքը: Արչիբալդ Քեմփբելը՝ Արգիլի 1-ին լորդը, Շոտլանդիայի փաստացի տիրակալն էր և պրեսբիտերական խմբակցության ղեկավարը։ Լորդ Արգիլը գրավել է Համիլթոնի տոհմի նստավայրը՝ Բրոդիկ ամրոցը[1]: 1643 թվականին Համիլթոնին դուքս են նշանակել, և հաջորդ տարի՝ շոտլանդական քաղաքացիական պատերազմի մեկնարկին, նա վերակառուցել է ամրոցը[2]։

1650 թվականին Օլիվեր Կրոմվելի զորքը վերահսկողություն է հաստատել ամրոցի վրա և ընդարձակել այն, ամրոցի մոտակայքում գտնվող նեղ ծովային ծոցում ռազմավարական նշանակություն ունեցող տեղը պաշտպանելու համար հրետանային մարտկոց է կառուցել[2]։

Բրոդիկը կրկին գրավվել է Քեմփբելսների կողմից 1646 թվականին, երբ ավարտվել են արքայականների հաջողությունները։ Դուքսը գերեվարվել է Պրեստոնի աղետալի ճակատամարտից հետո և սպանվել 1649 թվականի մարտին: Նրան հաջորդել է եղբայրը՝ Ուիլյամը լորդ Լանարկը, բայց նա վիրավորվել է 1651 թվականին Վուսթերի ճակատամարտում և մահացել։ Համիլթոնի և Էրլդոմ Արրանի դքսությունը անցել է դքսի ողջ մնացած միակ երեխային՝ Էննին: Նրա անվտանգության համար նրան ուղարկել են Բրոդիկ բերդ[2]:

Մի քանի տարի անց դքսուհի Էննը վերադարձել է իր կալվածքները Լանարկշիրում և Արևմտյան Լոթիանում, 1656 թվականին նա ամուսնացել է Ուիլյամ Դուգլասի՝ Սելկիրկի 1-ին լորդ հետ: Էննը այլևս երբեք չիվերադարձել Բրոդիկ, սակայն նրա ամուսինը, որին շնորհվել է Համիլթոնի դքսի կոչում, իր ողջ կյանքի ընթացքում ամրոցն օգտագործել է որսորդական արշավների համար[2][3]:

1843 թվականին Համիլթոնի 11-րդ դուքս Ուիլյամը ամուսնացել է մեծ դուքս Բադեն Կառլի և Ստեֆանի դե Բոհարնայի կրտսեր դուստր Մարիայի Բադենի հետ։ 1844 թվականին ամրոցը ենթարկվել է զանգվածային շինարարության, որից հետո ամրոցը գրեթե երեք անգամ մեծացել է, ճարտարապետ Ջեյմս Գիլեսպի Գրեմի գլխավորությամբ։ Համիլթոնի 12-րդ դուքս Ուիլյամը տղամարդ ժառանգ չուներ, ուստի նրա տիտղոսները մահվանից հետո փոխանցվել են իր հեռավոր զարմիկ Ալֆրեդ Դուգլաս-Համիլթոնին, բայց ամրոցը տրվել է նրա միակ դստերը՝ Մերի Լուիզ Դուգլաս-Համիլթոնին: 1906 թվականին նա ամուսնացել է Ջեյմս Գրեհեմի՝ Մոնտրոզի 6-րդ դքսի հետ, և հետևաբար, ավելի քան հինգ հարյուր տարի անց, Բրոդիկ ամրոցը դադարել է լինել Համիլթոնների տիրապետության տակ[1][2]:

Ներկայումս ամրոցը պատկանում է Շոտլանդիայի Ազգային ֆոնդին[1][2][4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Undiscovered Scotland: info@undiscoveredscotland.co.uk. «Brodick Castle & Gardens Feature Page on Undiscovered Scotland» (անգլերեն). www.undiscoveredscotland.co.uk. Վերցված է 2017-10-04-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 WEBSPan - Web Development Solutions, Edinburgh. «History of the Stewarts | Castles and Buildings | Brodick Castle» (անգլերեն). www.stewartsociety.org. Վերցված է 2017-10-04-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Coventry, Martin. The castles of Scotland. — 4th ed. — Edinburgh: Birlinn, 2006. — xiv, 658 pages с. — ISBN 1841584495
  4. «Brodick Castle, Garden & Country Park» (անգլերեն). The National Trust for Scotland. Վերցված է 2017-10-07-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Շոտլանդիայի ամրոցներ