Մասնակից:Mariam04/Ավազարկղ10

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գործունեություն ֆիլմերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ տեսախցիկի առջև հայտնվել է 1956 թվականի դեկտեմբերի 12-ին, երբանցկացվել են «Ասմոդեյ» (Asmodee) ներկայացման նկարահանումները։ Այնուհետև էպիզոդիկ դեր է ունեցել «Պարոն Հավարդեն» (Monsieur Hawarden, 1968) ֆիլմում, բայց Հաուերի մասնակցությամբ կադրերը մոնտաժված ֆիլմում չեն ներառվել: Երիտասարդ դերասանը ճանաչման է հասել մեկ տարի անց՝ «Ֆլորիս» (Floris, 1969) հեռուստասերիալին մասնակցելուց հետո։

Այդպես է սկսվել նրա բազմամյա համագործակցությունը հոլանդացի ռեժիսոր Պաուլ Վերհուվենի հետ, որը տևել է ավելի քան տասը տարի և որը համաշխարհային ճանաչում է բերել Ռուտգեր Հաուերին: Նրանց առաջին ֆիլմը եղել է «Թուրքական հաճույքներ» (1973) դրաման, որը հիմնված է հոլանդացի հեղինակ Յան Վոլկերսի վեպի վրա, ֆիլմը նաև 1974 թվականին առաջադրվել է «Օսկար»՝ «Լավագույն օտարերկրյա ֆիլմ» անվանակարգում:

Դերասանին նկարահանելով տարբեր ժանրերի հինգ հայտնի ֆիլմերում՝ («Թուրքական հաճույքներ» էրոտիկ դրամա, 1973), «Կետեր-պոչգցուկներ» (սոցիալական դրամա, գործողությունները տեղի են ունենում 19-րդ դարի վերջին), «Նարնջագույն զինվոր» (1977 թվական, ռազմական պատմություն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանագերմանացիների կողմից Նիդեռլանդների գրավման մասին), «Քաջեր» (1980 թվական, երիտասարդական դրամա), «Միս և արյուն» (1985 թվական, գործողությունները տեղի են ունենում ուշ միջնադարում)՝ Վերհուվենը հավատում էր, որ Հաուերը, ի տարբերություն իր մյուս հովանավորյալ Երուն Կրաբբեի, արտահայտում է «էության պայծառ կողմը»: Ռեժիսորը նաև մտադրվել է նկարահանել Հաուերին իր ամերիկյան դեբյուտային «Ռոբոտ-ոստիկանը» (1987 թվական) ֆանտաստիկ ֆիլմում, բայց շուտով վիճաբանել է դերասանի հետ ստեղծագործական տարաձայնությունների պատճառով:

Հոլիվուդում նրա առաջին դերը եղել է «Գիշերային բազեներ» (1981) ֆիլմում, որտեղ գլխավոր դերում Սիլվեստր Ստալոնեն էր, որում նա խաղացել է Վուլֆգարի մարդասպանի դերը։ Ռուտգերը տեսել է ինքնադրսևորման համար նոր հնարավորություններ: Նա վարձել է հայտնի դասուսույցի, որից ամերիկյան անգլերենի դասեր է ստացել, որպեսզի ամերիկյան հանդիսատեսը հետագայում չլսի իր եվրոպական շեշտադրությունը: Մի քանի հաջողված ֆիլմերից հետո Հաուերը դարձել է Միացյալ Նահանգների հայտնի դերասան, որի անունը առաջին անգամ գրվել են կինոնկարների պաստառների վրա: «Շեղբի վրայով վազողը» ֆիլմը դարձել է դասական գիտական ֆանտաստիկա, և առաջին տարբերակը ավելացվել է Ազգային կինոյի արխիվում (National Film Archives), որը պահպանում էր ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը: Այս անգամ նա Կալիֆոռնիայի առափնյակում տուն է գնել և սեփական ձեռքերով կառուցել իր հսկայական թրեյլերը, որը նա հաճախ օգտագործում էր ճանապարհին նկարահանման ժամանակ:

1987 թվականին Հոլիվուդում ռեժիսոր Ջեք Գոլդը Ռիչարդ Ռաշկեի «Փախուստ Սոբիբորից» գրքի հիման վրա բլոկբաստեր է նկարահանելս։ Գլխավոր` Ալեքսանդր Պեչերսկու դերը կատարել է Ռուտգեր Հաուերը: Այս դերի համար նա ստացել է «Ոսկե գլոբուս»:

1980-ական թվականների վերջին Ռուտգեր Հաուերը դասվել է աշխարհի հիսուն «ամենագրավիչ» դերասանների շարքում՝ «Hollywood Reporter»-ի էլիտար հրատարակության ցուցակի մեջ: Այնուամենայնիվ, դերասանն այդ տարիներին կինեմատոգրաֆիական լուրջ նվաճումների չի հասել (և շատ ավելի ուշ). Հաուերը երբեք իսկապես չի ցանկացել դա անել՝ կինոն ընկալելով որպես աշխատանք[1]։

1990-ականներին դերասանը ավելի հաճախ է համագործակցել փոքր անկախ կինոստուդիաների հետ՝ փորձելով հեռանալ Հոլիվուդի կողմից իրեն պարտադրված կերպարից, ինչը նվազեցրել է նրա հանրաճանաչությունը ԱՄՆ-ում։ Բայց իր հայրենիք՝ Նիդեռլանդներում, Ռուտգեր Հաուերը մնացել է շատ ճանաչված դերասան, ինչի մասին վկայում է 1994 թվականին նրա 50-ամյակի մեծ տոնակատարությունը: Ցուցադրվել է նրա ամենահայտնի ֆիլմերի հետադարձ հայացքը, որին նախորդել է վավերագրական «Դերասանը նարնջագույնով» (Acteur van Oranje) ֆիլմը։ Մեկ տարի անց՝ համաշխարհային կինոյի 100-ամյակի առթիվ, Նիդեռլանդների փոստային ծառայությունը թողարկել է նամականիշերի շարք, որոնցից մեկը պատկերել է Հաուերին «Թուրքական հաճույքներ» կինոնկարի դերում (իսկ ֆիլմն ինքնին 1999 թվականին Ազգային կինոփառատոնում ճանաչվել է որպես «դարի լավագույն հոլանդական ֆիլմ»):

1990-ական թվականների երկրորդ կեսին նոր հազարամյակ է սկսվել դերասանի համար, որն իր նոր գործակալ Ջոն Հայլերի (Joan Hyler) հետ պայմանագիր է կնքել, և սկսել բավականին հաջող աշխատել։ Այս ժամանակահատվածում նա նկարահանվել է «Hallmark» կինոընկերության ֆիլմերում` «Նախնիների կանչը» (The Call of the Wild, 1996), որը հիմնված է Ջեկ Լոնդոնի գրքի վրա, և «Մերլին» (Merlin, 1998), «NBC» հեռուստաընկերության «Տասներորդ թագավորությունը» (անգլ.՝ The 10th Kingdom, 1999 թվական) ֆանտաստիկ հեքիաթում, որտեղ նա խաղացել է չար որսորդի դերը: «Կախարդ Սիմոն» (Simon Magus, 1998) ֆիլմում, որտեղ Հաուերը խաղացել է պոեզիայի մեղմ և բարի ընթերցող Ալբրեխտին (Count Count Albrecht), ներկայացվել է մի շարք միջազգային կինոփառատոներում:

  1. [kinokiller.com/ru/biografii-masterov/rutger-hauer.-mister-blondin.html Творческий путь Рутгера Хауэра на сайте KinoKiller.com]