Մասնակից:Maria Minasyan/Ավազարկղ 65

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էբիգեյլ Բրեսլին (անգլ.՝ Abigail Kathleen Breslin, ծնվ. ապրիլի 14, 1996, Նյու Յորք)[1], ամերիկացի դերասանուհի և երգչուհի:

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրեսլինը ծնվել է Նյու Յորքում՝ Քիմ և Մայլք Բրեսլիների ընտանիքում: Նա ունի 2 ավագ եղբայր՝ Ռայան և Սպենսոր, որոնք նույնպես դերասաններ են[2]: Մոր կողմից նրա տատիկը՝ Քեթրինը, մահացել է 2015 թվականի հունիսին[3][4]: Նա անվանվել է Էբիգեյլ Ադամսի՝ ԱՄՆ-ի երկրորդ «Առաջին տիկին»-ի անունով[5]:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրեսլինի գործունեությունը սկսվել է 3 տարեկանից, երբ նա հայտնվեց Toys "R" Us-ում[6]: Նրա առաջին դերը եղել է հեղինակ Մ. Նայթ Շյամալանի Signs-ում (2002), որտեղ խաղացել է գլխավոր հերոսի՝ Գրահամ Հեսսի աղջկա՝ Բո Հեսսի դերը: Signs-ը լավ արձագանքներ ստացավ [7]: Բրեսլինի դերը ֆիլմում բարձր է գնահաատվել քննադատողների կողմից[8][9]: 2004 թվականին, նա իր եղբոր՝ Սպենսերի հետ հայտնվեց Raising Helen-ում, որտեղ նրանք կատարեցին քույր-եղբոր դեր, բայց ֆիլմը շատ հաջող չստացվեց[10]: Բրեսլինը փոքր դեր ունի «Արքայադստեր օրագրերը» ֆիլմում: Ֆիլմում նա խաղաց Կիրա Բեդիկի դերը, երիտասարդ աղջիկ, ով միշտ հիշեցնում է մտավոր խանգարումներ ունեցող Ուիլյամ Քենին նրա առևանգված աղջկա մասին: Բրեսլինի դերը լավ գնահատվեց քննադատողների կողմից[11][12]: The New York Sun-ի Մեգան Քենը գրում է, որ. «Պարոն Լյուիսի և Կիրայի տեսարանները, ֆիլմին բերեցին հմայիչ մարդկություն»[13][14]: 2006 թվականին կատակերգություն-դրամա Little Miss Sunshine-ում խաղացել է Օլիվեր Հուվերի դերը, դիմակահանդեսի գեղեցիկ մասնակից։ Նա անձնակազմի մեջ էր 6 տարեկան հասակում[15]։ Նրա գործընկերները՝ Ալան Ակրինը և Գրեգ Քիները, պնդում էին, որ նրանք «ապշած էին աղջկա նպատակի լրջությունից նկարահանումների ընթացքում»[16]։ Little Miss Sunshine-ը կինոբարձույթում հավաքեց 1,000,000 $[17]։ Բրեսլինի դերը բարձր գնահատվեց[18][19]։ USA Today-ի Քլաուդիա Փուիգը գրել է․ «Եթե Օլիվիայի դերը կատարվեր ուրիշ աղջկա կողմից, նա այդքան չէր ներգործի մեզ վրա, ինչպես Էբիգեյլը»[20]։ Նա առաջադրվել է the Screen Actors Guild Award և Academy Award-ում լավագույն երկորդական դերի համար՝ դառնալով չորրորդ երիտասարդ դերասանուհին, ով առաջադրվել էր այդ անվանակարգում[21]։ 2007 թվականի հոկտեմբերի 27-ին Նյու Յորքում, Բրեսլինը կատարեց իր առաջին բեմական դեբյուտը Right You Are-ում։ Հետո Բրեսլինը հայտնվեց 2007 թվականի ռոմանտիկ կատակերգություն No Reservations-ում, որտեղ կատարեց վարպետ-խոհարար Քեյթ Արմստրոնգի զարմուհու դերը։ Սակայն ֆիլմը մեծամասամբ հավաքեց բացասական արձագանքներ[22], իսկ կինոբարձույթը կազմեց 92,000,000 $[23]։

  1. https://www.thestar.com/entertainment/2007/07/27/abbie_shines_on.html
  2. http://www.filmreference.com/film/7/Spencer-Breslin.html
  3. http://www.legacy.com/obituaries/spokesman/obituary.aspx?pid=175038692
  4. http://local.lancasteronline.com/4/201081
  5. http://www.contactmusic.net/abigail-breslin/news/the-things-they-say-4130_1023115
  6. http://www.thestar.com/living/article/240338
  7. http://www.rottentomatoes.com/m/signs
  8. http://edition.cnn.com/
  9. http://www.rollingstone.com/movies/reviews/signs-20020802
  10. http://www.rottentomatoes.com/m/raising_helen/?page=1&critic=creamcrop&sortby=date&name_order=asc&view=#contentReviews
  11. http://archive.boston.com/ae/movies/articles/2005/09/30/a_vivid_look_at_an_unraveling_mind/
  12. http://www.villagevoice.com/film/close-encounter-6402365
  13. http://www.nysun.com/arts/keane/19796
  14. http://www.villagevoice.com/film/close-encounter-6402365
  15. http://twitchfilm.net/interviews/2006/07/little-miss-sunshineinterview-with-valerie-faris-and-jonathan-dayton.php
  16. http://usatoday30.usatoday.com/life/movies/news/2006-12-21-kid-oscars-abigail_x.htm
  17. http://www.boxofficemojo.com/movies/?id=littlemisssunshine.htm
  18. http://www.variety.com/index.asp?layout=features2006&content=jump&jump=review&head=sundance&nav=RSundance&articleid=VE1117929303&cs=1&s=h&p=0
  19. http://www.slate.com/articles/arts/movies/2006/07/little_miss_cant_be_wrong.html
  20. http://usatoday30.usatoday.com/printedition/life/20061222/wk_oscarkids22.art.htm
  21. http://www.washingtonpost.com/wp-dyn/content/article/2007/01/23/AR2007012300848.html
  22. http://www.rottentomatoes.com/m/no_reservations/?name_order=asc
  23. http://www.boxofficemojo.com/movies/?id=noreservations.htm