Մասնակից:Maria Minasyan/Ավազարկղ 6

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ադելաիդա Քեյն, (անգլ.՝ Adelaide Kane) ծնվել է 1990 թվականի օգոստոսի 9-ին, ավստրալացի դերասանուհի:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադելաիդա Քեյնը ծնվել է 1990 թվականի օգօստոսի 9-ին Արևմտյան Ավստրալիա նահանգի Պերթ քաղաքում, Ավստրալիա: [1]: Նա սովորել է Սբ. Հիլդայի դպրոցում: Վեց տարեկան հասակից նա սկսել է հետաքրքրվել դերասանական վարպետությամբ: 2006 թվականին, վերադառնալով Մելբուրն քաղաք, նա սկսել է նկարահանվել «Հարևանները» հեռուստասերիալում[2], այն բանից հետո, երբ 2006 թվականին շահել է մրցանակ «Դոլլի» ամսագրից: Ադելաիդան ունի փոքր եղբայր՝ Ուիլյամ անունով: Հիմա Ադելաիդա Քեյնը ապրում է Լոս Անջելեսում, Կալիֆոռնիա նահանգ, ԱՄՆ:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա սկսել է դերասանական կարիերան Լոլլի Ալլենի դերից «Հարևանները» հեռուստասերիալում: Քեյնը կնքել է 3 ամսվա պայմանագիր: 2006 թվականի դեկտեմբերին նա լքել է նախագիծը, քանի որ պայմանագիրը չէր երկարացվել: 2009 թվականի մարտից Ադելաիդան նկարահանվել է Թենայի դերում «Հզոր Ռենջերներում»: 2010 թվականի ապրիլին Քեյնը նկարահանվել է «Լեռան գաղտնիքը» հեռուստաֆիլմում: 2012 թվականի նոյեմբերին հայտարարվել էր, որ Քեյնը միացել է MTV ալիքի «Պատանի գայլը» հեռուստասերիալին, որտեղ նա հանդես է եկել Քորա Հեյլի դերում, Դերեկ Հեյլի քույր: 2013 թվականին խաղացել է Մարիա Ստյուարտի դերը «Թագավորությունը» հեռուստասերիալում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]