Մասնակից:Maria Bagdasaryan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաքային համայնք
Որոտան
ԵրկիրԼՂՀ ԼՂՀ
Շրջան[[Քաշաթաղի շրջան, ԼՂՀ]]
Բնակչություն556 մարդ
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4

Որոտան, քաղաքային համայնք ԼՂՀ Քաշաթաղի շրջանում, որը տեղաբաշխված է հանրապետության հարավարևմտյան հատվածում:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերձոր շրջկենտրոնից գտնվում է 80 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 140 կմ հեռավորության վրա: Համայնքը հարթավայրային է, վարչական և գյուղատնտեսական նշանակության հողերի վերաբերյալ ստույգ տեղեկություններ չկա, կադաստրային չափագրումներ չեն իրականացվել: Որոտան համայնքի սահմանային գոտով հոսում է Որոտան գետը:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 556 մարդ, կա 162 տնտեսություն: Որոտան համայնքի կազմում ընդգրկված են նաև Անդոկաբերդ, Դողար, Բարկուշատ և Վանանդ գյուղերը: Անդոկաբերդ գյուղում բնակվում է 8 մարդ, կա 2 տնտեսություն, Դողար գյուղում՝ 8 մարդ, կա 4 տնտեսություն, Բարկուշատ գյուղում՝ 20 մառդ, կա 7 տնտեսություն, իսկ Վանանդ գյուղում՝ 16 մարդ, կա 5 տնտեսություն: Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ: Համայնքում գործում է քաղաքապետարան, կա բուժաշխատող:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015թ.