Jump to content

Մասնակից:Makruhi/Ավազարկղ ֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վառվող ջահ գիշերային Խարույկի արարողության ժամանակ

Ջահը լինում է փայտյա կապ մետաղյա կոթով, իսկ ծայրում բոցավառվող նյութի համար տեղ է նախատեսված։ Այն բրիտանական անգլերենով նշանակում է նաև փարոս։ Վառվող ջահերն օգտագործվել են պատմության տարբեր ժամանակաշրջաններում տարբեր նպատակներով, արաողությունների, կրոնական կամ խորհրդանշանական իրադարձությունների, ձեռնածություն ցուցադրելու համար։

Նրա անվանումը ծագել է հին ֆրանսերեն "torche" բառից, որը նշանակել է "ոլորած բան", այստեղից էլ ջահը կազմված է մոմի մեջ ընկղմված ոլորված խծուծից։

Չվառված ջահ, որն օգտագործվում է կրակ բաց թողնելու համար

Ջահի կառուցվածքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջահի կառուցվածքը պատմության ընթաքում տարբեր է եղել կախված նրա օգտագործման նպատակներից։ Ջահերը սովորաբար կառուցված են եղել փայտե ծայրից, իսկ մյուս ծայրը փաթաթված կտորից մի նյութի մեջ թաթախված, որը դյուրին այրվում էր։ Հին Հռոմում որոշ ջահեր պատրաստված էին ծծմբից և լայմի խառնուրդից։ Սա արվում էր այն բանի համար, որը կրակը ջուրը մտցնելուց հետո չնվազեր։ Մեր ժամանակներում ջահերը արվում են ոլորված կոպիտ քաթանե կտորից, որը մտցված է խողովակի մեջ և ընկղմած մոմի մեջ։ Սովորաբար բռնակը լինում է փայտյա և ստվարաթղթե մի շերտ, որպեսզի շեղի մոմի կաթիլները։ Այն շատ հարմար է օգտագործման համար տարբեր արարողությունների ժամանակ։

Ժամանակակից ջահերը հարմար են նաև ձեռնածությունների համար, միայն այս պարագայում պատրույգը թաթախվում է բոցավառվող հեղուկի՝ սովորաբար պարաֆինի մեջ։

Ջահը համարվում է դարերից եկած ընդունված խորհրդանիշ լուսավորության, ինչպես նաև հույսի։ Աշխարհի լուսավորումն է խորհրդանշում Ազատության արձանը, որ իր ձեռքում բարձր պահել է ջահը։ Միմյանց խաչված տեսք ունեցող ջահերը ողբի նշան էին, որոնք հայտնվում էին Հունաստանում և Հռոմում թաղման արարողությունների ժամանակ, որոնք ներքև պահված վիճակում խորհրդանշում էին մահ, իսկ երբ վեր էին պահված խորհրդանշում էին կյանք և կրակի հզորության վերածնունդ։ Ջահը խորհրդանիշ է նաև քաղաքական կուսակցությունների, օրինակ Միացյալ Թագավորության Լեյբորիստական կուսակցության 1918–1980 թվականներ, ինչպես նաև Պահպանողական կուսակցության 1983–2006 թվականներ, Մալթայի բանվորական կուսակցության։ Ֆիլիպինների դպրոցական կնիքի մեջ կա պատկերված ջահ, որը խորհրդանշում է բոլոր ուսանողների լուսավորում կրթության միջոցով։

Ջահերի տարբեր գործածություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիմպիական խաղերի ջահ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիմպիական ջահը վառվում է հերթափոխով վազորդների միջոցով, որը չի հանգչում մինչև խաղերի ավարտը, այն տանում են երկրից երկիր, որը միշտ անշեջ է։ Այս ջահերը և հերթափոխային ավանդույթը մտցվել է 1936 թվականի ամառային օլիմպիական խաղերի ժամանակ Կառլ Դիեմի կողմից, որը նախագահն էր այդ օլիմպիական խաղերի։ Ըստ հին ժամանակների ավանդույթի օլիպիական խաղերի կրակը վառվում էր ամբողջ ընթացքում և մնում էր Հերա տաճարի քրմուհիների հսկողության տակ։

Ձեռնածության համար նախատեսված ջահ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձեռնածության համար նախատեսված ջահերը հաճախ օգտագործվում են նրանց հետ տարբեր շարժումներ անելու, օդ նետելու համար միայն շատ հմուտ ձեռնածուների կողմից։ Դրանք կարող ել օգտագործվել տարբեր զվարճանքի վայրերում։

Հռոմեական կաթոլիկ ծիսակատարության ջահ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկինում ծիսական ջահերը օգտգաործվել են միայն սուրբ ընթրինքերի ժամանակ, լուսավորության համար։ Եկեղեցին հավանաբար որդեգրել է դրանց օգտագործումը հանդիսավոր պատարագների համար։

Համաձայն Ադրիան Ֆորտեսքյուի դրանց ավելի ճիշտ օգտագործումը նրանց ձեռքերում պահելն է և ոչ թե որևէ տեղում դնելը։ Սակայն այսօրվ նույնիսկ Վատիկանում հատուկ տեղեր են հատկացված ջահերի մեծ մոմերի համար։

Անգլիական եկեղեցու անդամները և որոշ լութերական եկեղեցու ներկայացուցիչներ ջահերն օգտագործում են իրենց ծիսական արարողությունների ժամանակ։

"Ջահ կրելը" հավանաբար ծագել է հույների հարսանեկան ավանդույքից

Զուգորդումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջահի զուգորդումը սիրո հետ եկել է հույների և հռոմեացիների վաղ ավանդույթից, երբ հարսանիքների ժամանակ անպայման վառում էին հարսանեկան ջահեր,[1] Այն վառում էին հարսի տանը հարսանեկան գիշերը, իսկ հետո վառում էին նրա նոր տանը, որտեղ նա հարս էր գնում։ Նման ջահերը զուգորդվում են հույների ամուսնության աստծո Հիմենի հետ։

Ինչ–որ մեկի համար ջահը կրել արտահայտությունը նշանակում է սիրել կամ էլ սիրահարված լինել, հատկապես այն դեպքում, երբ զգացմունքները փոխադարձ չեն։ Այս արտահայտույթունն օգտագործվում է հաճախ բնութագրելու այն իրավիճակը ինչով ռոմանտիկ հարաբերությունն ավարտվում է, իսկ նրանցից մեկը դեռ շարունակում է սիրել։[2]

Տիկի ջահ
Ջահ վաճառող, 14–րդ դար)
Գայ ֆոկեսի խարույկի տոնակատարությունը նոյեմբերի 5–ի գիշերը

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Լուսավորություն Կատեգորիա:Կրակ