Մասնակից:Makruhi/Ավազարկղ է

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սաբիններ, (լատիներեն՝ Sabini, հունարեն՝ Σαβῖνοι) եղել են հին իտալական ժողովրդի ցեղ, որոնք ապրել են Հին Իտալիայի Կենտրոնական Ապենիններում, բնակվել են նաև Լատիումում Անիոյից հյուսիս, մինչ Հռոմի հիմնադրվելը:

Հռոմի հիմնադրվելուց հետո սաբինները բաժանվել են երկու ժողովուրդների, ինչպես նկարագրված է Հռոմեական առասպելում: Սակայն բաժանումը իրականություն է: Հռոմին մոտ գտնվող ժողովուրդը ինքնին դառնում է նոր քաղաքի բնակիչ, նոր սերունդ է սկսում տալ հիմնվելով իր նախնիների վրա, սակայն արդեն լատինացվելով: Երկրորդ ժողովուրդը որպես լեռնային ցեղ, պայքարում է Հռոմի դեմ իր անկախության համար մյուս իտալական ցեղերի հետ: Պարտություն կրելով նրանք միաձուլվում են Հռոմեական Հանրապետության մեջ:

Լեզուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ քիչ գրություններ են մնացել սաբիներեն լեզվով, Սեյմուր Կոնվեյն իր ՞Իտալիկ բարբառներ՞ գրքում տալիս է մոտավորապես 100 բառ, որոնք ամենայն հավանականությամբ սաբինյան ծագում ունեն: Եվ ավելին նա նշում է նաև քաղաքների տեղանուններ, որոնք սերվել են սաբիներենից, երբեմն ձգտելով վերականգնել նրանց նախկին կառուցվածքը:[1] Հիմնվելով բոլոր ապացույցների վրա, լեզվաբանությունը սաբիներենը դասակարգում է հնդեվրոպական լեզվախմբի իտալիկ լեզուների ումբրիյան խմբին:

Պատմական աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լատինախոս ժողովուրդները սաբինների իրական տարածքը համարում են Լազիոյի ժամանակակից շրջանները, Ումբրիան և Աբրուզզոն, կոչում են Սաբինիում: Մեր օրերում այն կրում է իտալերենով հին ցեղի անունը Սաբինայի շրջան: Լազիոյի ժամանակակից շրջանը կամ Լատիումը, Սաբինայի շրջանը բաղկացած է ենթաշրջանից, որը գտնվում է Հռոմի հյուսիս արևելյան մասում, Ռիետիի մոտակայքում:

Ծագումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաբինայի բլուրները Սաբինայի կենտրոնում

Գրավոր ապացույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Դիոնիսուս Հալիկարնասուսի, բազմաթիվ հռոմեացի պատմաբաններ, որոնց թվում նաև Պորսիուս Կատոն և Գայուս Սեմպրոնիուսը բնիկ հռոմեացիները հույներ էին, չնայած այն փաստին, որ նրանց ծանոթացել էինք հունական առասպելներից:[2]Սաբիններն առաջին էին, որոնք գրավվել էին Լիստա քաղաքով, որը համարվում էր Աբորիգենների մայր քաղաքը, ինչպես նշել է Դիոնիսուսը: [3]Հին պատմաբանները երկար ժամանակ վիճում էին սաբինների ծագման վերաբերյալ: Զենոդոտւսը պնդում էր, որ նրանք ումբրիաներն էին , որոնք փոխել էին իրենց անունը Ռեատինի տարածքից հեռանալուց հետո: Իսկ Պորսիուս Կատոն գտնում էր, որ նրանց անունը գալիս էր Սաբուս հասարակ ժողովրդի՝ Սանկուսի որդու անունից, որն աստվածների շրջանում երբեմն կոչում էին Յուպիտեր Ֆիդիուս:[4] Դիոնիսիուսի մի այլ գործում մի խումբ լակեդեմոնիացիներ / սպարտանցիներ/ փախչում են Սպարտայից, քանի որ նրանք գտնում էին, որ Լիկուրգուսի օրենքները շատ դաժան էին: Իտալիայում նրանք գտնում են սպարտացիների գաղութը Ֆորոնիան և այդտեղից մի փոքր հեռու բնակություն հաստատում սաբինների հետ: Սաբինների իրենց ռազմական սովորույթները / ռազմատենչությունն ու ագրեսիան, մարտական վարքագիծը/ և զգուշավորությունը վերցրել էին սպարտացիներից:[5]Պլուտարքոսը նույնպես հաստատում է Նումա Պոմպիլիուսի կենսագրության մեջ, որ սաբիններն իրենց հայտարարում են լակեդեմոնիայի գաղութի բնակիչներ:

Սաբինները Հռոմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեգենդ սաբին կանանց մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեգենդում ասվում է, որ Հռոմեացիները առևանգում են սաբին կանանց, որպեսզի բնակեցնեն նոր կառուցված Հռոմում: Սակայն կռիվն ավարտվում է միայն նրանով, որ կանայք երեխաների հետ նետվում են իրենց ամուսինների ու հայրերի զորքի արանքները: Սաբին կանանց առևանգումը դարձավ արվեստի համար մի մշտական թեմա: Համաձայն Լիվի անհամաձայնությունը հարթվում է և Սաբինների ու հռոմեացիների պետությունները միանում են և սաբինների թագավոր Տիտուս Տատիուսը միասնական ղեկավարում է Հռոմը Ռոմուլուսի հետ: ԵՎ նույնիսկ վերջինս դեռ հինգ տարի էլ ավել քագավորում է Տատիուսի մահվանից հետո:


Սաբինների ավանդույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդույթներն ասում են այն մասին, որ վաղ Հռոմեական թագավորության ժողովուրդը սաբինների և այլ ժողովուրդների միասնությունն է: Նրանցից ոմանք հպարտանում էին իրենց սաբինի արմատներով, իսկ ոմանք էլ համարում էին, որ Սաբինուսը անուն է կամ էլ կեղծանուն: Սաբիններին հատուկ աստվածություններն ու կուռքերը ծանոթ էին Հռոմում, Սեմո Սանկուս, Քիրինուս և նույնիսկ քաղաքի մեկ շրջան Քիրինալը, որտեղ կային տաճարներ և որտեղ հետո աստվածությունները տեղադրվեցին մի ժամանակ եղել էր սաբինների կենտրոնը: Վարրոյի և Ցիցերոնի տարօրինակ հայտարարությունն այն մասին, որ երազներով գուշակությունը և Միներվայի երկրպագությունը և Մարսը ծագել են սաբիններից, վիճարկելի հարց է քանի որ նրանք ունեն իտալիկ և լատինական ընդհանուր ավանդույթները ինչպես նաև էտրուսկները, չնայած այն փաստի, որ դրանք ընդունվել էին Հռոմի երկրորդ թագավորի Նումա Պոմպիլիուսի և սաբինների կողմից:[6]

Սաբին նախահայրեր ունեցող հռոմեացիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաբինների կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաբինների պետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Հռոմի ընդլայնման ժամանակ բազմաթիվ տարաձայնությունների մեջ էին հռոմեացիները սաբինների հետ, որը հանգեցրեց նրան, որ հռոմեացիները նվաճեցին Սաբինումը և իհարկե ամբողջ Իտալիան:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Conway, Robert Seymour (1897). The Italic Dialects Edited with a Grammar and Glossary. Cambridge: University Press. էջեր 351–369.
  2. Dionysius of Halicarnassus. «Book 1.11». Roman Antiquities. «But the most learned of the Roman historians, among whom is Porcius Cato, who compiled with the greatest care the "origins" of the Italian cities, Gaius Sempronius and a great many others say that they [Aborigines] were Greeks, part of those who once dwelt in Achaia, and that they migrated many generations before the Trojan war. But they do not name the Greek tribe or city they belonged to, or the date or the leader of the colony, or what made them leave their mother country. Though they follow a Greek legend, they cite no Greek historian as their authority. It is uncertain, therefore, what the truth of the matter is.»
  3. Dionysius of Halicarnassus. «Book I.14». Roman Antiquities. «Twenty-four stades from the afore-mentioned city stood Lista, the mother-city of the Aborigines, which at a still earlier time the Sabines had captured by a surprise attack, having set out against it from Amiternum by night.»
  4. Dionysius of Halicarnassus. «Book II.49». Roman Antiquities. «But Zenodotus of Troezen, a...historian, relates that the Umbrians, a native race, first dwelt in the Reatine territory, as it is called, and that, being driven from there by the Pelasgians, they came into the country which they now inhabit and changing their name with their place of habitation, from Umbrians were called Sabines. But Porcius Cato says that the Sabine race received its name from Sabus, the son of Sancus, a divinity of that country, and that this Sancus was by some called Jupiter Fidius.»
  5. Dionysius of Halicarnassus. «Book II.49». Roman Antiquities. «There is also another account given of the Sabines in the native histories, to the effect that a colony of Lacedaemonians settled among them at the time when Lycurgus, being guardian to his nephew Eunomus, gave his laws to Sparta. For the story goes that some of the Spartans, disliking the severity of his laws and separating from the rest, quitted the city entirely, and after being borne through a vast stretch of sea, made a vow to the gods to settle in the first land they should reach; for a longing came upon them for any land whatsoever. At last they made that part of Italy which lies near the Pomentine plains and they called the place where they first landed Foronia, in memory of their being borne through the sea, and built a temple to the goddess Foronia, to whom they had addressed their vows; this goddess, by the alteration of one letter, they now call Feronia. And some of them, setting out from thence, settled among the Sabines. It is for this reason, they say, that many of the habits of the Sabines are Spartan, particularly their fondness for war and their frugality and a severity in all the actions of their lives. But this is enough about the Sabine race.»
  6. Bunbury, Edward Herbert (1857). «Sabini». In Smith, William (ed.). Dictionary of Greek and Roman geography. Vol. Volume II Iabadius—Zymethus. Boston: Little, Brown and Company. {{cite encyclopedia}}: |volume= has extra text (օգնություն)

Կատեգորիա:Հին Հռոմի պատմություն