Մասնակից:Madlena Romyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լյուբլինեց (լեհ.՝ Lubliniec, գերմ.՝ Lublinitz), քաղաք Լեհաստանում, Լյուբլինեցի շրջանի Սիլեզիայի վոևոդության կազմում: Այն ունի քաղաքային գմինայի կարգավիճակ: Այն ընդգրկում է 89.8 կմ² տարածք: Բնակչությունը 28 649 մարդ է (2006 թվականի դրությամբ):

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մինչև 1742 թվականը այն ընդգրկված է եղել Սիլեզիայի իշխանության կազմում։
  • 1742 թվականից՝ Պրուսիայի թագավորությունում և 1922 թվականից՝ Գերմանիայի:
  • 1922 թվականին՝ Լեհաստանի:
  • 1922-1939 թվականներին քաղաքը ներառվել է Սիլեզիայի ինքնավար վոևոդության կազմում։
  • 1939-1945 թվականներին (Երկրորդ համաշխարհային պատերազմ)՝ քաղաքը դարձել է Նացիստական Գերմանիայի մի մասը:
  • 1945-1950 թվականներին քաղաքը մտել է Սիլեզիա-Դոմբրովսկի վոևոդության կազմը:
  • 1950-1975 թվականներին` Կատովից վոևոդության մաս:
  • 1975-1998 թվականներին՝ Չենստոխովի վոևոդության մաս:
  • 1999 թվականի հունվարի 1-ը մտել է Սիլեզիայի վոևոդության կազմը:

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տղամարդ շաշկու Եվրոպայի առաջնության անցկացման վայրն է եղել 1995 թվականի նոյեմբերի 14-ից մինչև դեկտեմբերի 2-ին։