Մասնակից:Lil7435/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

https://en.wikipedia.org/wiki/Ovary

Ձվարաններ ( անգլ.՝ Ovary ) կանանց վերարտադրողական համակարգի զույգ կլորավուն օրգաններ` տեղակայված կոնքի խոռոչում ։ Ձվարանները խառը գեղձեր են, քանի որ ունեն և՛ ներզատիչ , և՛ արտազատիչ ֆունկցիաներ։ Ներզատիչ ֆունկցիան է սեռական հորմոնների՝ էստրոգենների սինթեզը, իսկ արտազատիչը՝ իգական սեռական բջիջների՝ ձվաբջիջների առաջացումը։ Ձվաբջիջը, դուրս գալով ձվարանից և անցնելով Ֆալոպյան փողերից ( արգանդափողերից ) որևէ մեկով, հայտնվում է արգանդի խոռոչում։ Եթե արդեն իսկ տեղի է ունեցել ձվաբջջի բեղմնավորում արական սեռական բջջով՝ սպերմատոզոիդով ,ապա բեղմնավորված ձվաբջիջը կպչում է արգանդի լորձաթաղանթին,սկիզբ դնելով հղիության։ [1]

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձվարանները կանացի սեռական գեղձերն են՝ գոնադները։ Նրանք փոքր,ձվաձև սպիտակամոխրագույն երանգ ունեցող զույգ օրգաններ են։ Գտնվում են կոնքի խոռոչում տեղակայված արգանդի աջ և ձախ կողմերում ։ Ձվարանի չափսը կախված է կնոջ տարիքից և հորմոնալ ստատուսից։ Վերարտադրողական տարիքում ձվարանները մոտավորապես 3-5սմ լայնություն ունեն։Սակայն տարիքի մեծացման հետ փոքրանում են, իսկ դաշտանադադարից հետո ենթարկվում ատրոֆիայի։ Ձվարանի լայնական կտրվածքի վրա երևում են բազմաթիվ, տարբեր չափսերի խոռոչավոր կառույցներ։ Այդ խոռոչները զարգացման տարբեր մակարդակներում գտնվող ձվարանային ֆոլիկուլներն են,որտեղ զարգանում են իգական սեռական գամետները՝ ձվաբջիջները։ Յուրաքանչյուր ցիկլի ընթացքում 1 ձվարանից դուրս է գալիս 1 ձվաբջիջ,անցնելով ֆալոպյան փողերի մեջ։ Յուրաքանչյուր ձվարան տեղակայված է արգանդից կողմնայնորեն գտնվող համապատասխան անատոմիական փոսությունում,որը կոչվում է ձվարանային փոսություն։ Այն 4cm x3 սմ x 2սմ չափսեր ունեցող փոսություն է,որի սահմաններն են

  • Վերևից՝ Արտաքին զստային զարկերակը և երակը
  • Առջևից և ներքևից՝ արգանդի լայն կապանը
  • հետևից՝ միզածորանը,ներքին զստային զարկերակը և երակը
  • Ներքևից՝ փականցքային նյարդը,համանուն զարկերակը և նյարդը[2][3]։


Usually, ovulation occurs in one of the two ovaries releasing an egg each menstrual cycle.

Կապաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձվարանների հաստատուն դիրքը կոնքի խոռոչում ապահովում են ֆիբրոզ շարակցահյուսվածքային ձգանները՝ կապանները։

  1. Ձվարանի կախակալ կապան` Suspensory ligament ։ Զույգ կապաններ են տեղակայված արգանդի համապատասխան 2 կողմերում։ Այս կապանը միացնում է ձվարանը կոնքի պատին։ Այն պարունակում է ձվարանային զարկերակը և երակը,ինչպես նաև նյարդային վերջավորություններ։
  2. Ձվարանի սեփական կապան՝ Ovarian ligament։ Այս կապանը միացնում է ձվարանը արգանդի կողմնային մակերեսին։
  3. Արգանդի լայն կապանը` Broad Ligament: Այն ձևավորում է մեզոօվարիումը,որը պարունակում է արյունատար անոթներ և նյարդեր[3]։

Միկրոանատոմիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասուն ձվարանային ֆոլիկուլ-Գրաֆյան բուշտ։

Շերտերի դասավորությունը վերից վար՝

  1. Պարզ խորանարդաձև էպիթել
  2. Սպիտապատյան (tunica albuginea)
  3. Ձվարանի արտաքին շերտ՝ կեղև
  4. Ձվարանի ներքին շերտ՝ միջուկ։

Ձվարաները արտաքինից պատված են պարզ խորանարդաձև էպիթելով,որը անվանում են նաև սեռական՝ հերմինալ էպիթել[4]։ Սեռական էպիթելի տակ է գտնվում խիտ շարակցական հյուսվածքից կազմված ձվարանի պատիճը՝ սպիտապատյանը։ Բուն ձվարանային հյուսվածքը կազմված է արտաքին և ներքին շերտերից։ Արտաքին շերտը կամ ձվարանի կեղևը պարունակում է զարգացման տարբեր փուլերում գտնվող ֆոլիկուլներ: Ֆոլիկուլի ներսում պարունակվում է Կումուլուսը, հատիկավոր (գրանուլյար) շերտը, ճառագայթաձև պսակը, փայլուն թաղանթը և առաջնային ձվաբջիջը։ Արտաքին շերտում են գտնվում նաև ֆոլիկուլների ձվազատումից հետո առաջացած դեղին և սպիտակ մարմնիկները։ Ներքին շերտը՝ միջուկը փուխր շարակցական հյուսվածք է։ Պարունակում է անոթներ և նյարդեր[5]։

Ֆունկցիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գամետների արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորմոնների սինթեզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլինիկական նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://emedicine.medscape.com/article/1949171-overview. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  2. Daftary, Shirish; Chakravarti, Sudip (2011). Manual of Obstetrics, 3rd Edition. Elsevier. pp. 1-16. 9788131225561.
  3. 3,0 3,1 Williams gynecology. Hoffman, Barbara L., Williams, J. Whitridge (John Whitridge), 1866-1931. (2nd ed.). New York: McGraw-Hill Medical. 2012. ISBN 9780071716727. OCLC 779244257.{{cite book}}: CS1 սպաս․ այլ (link)
  4. «Southern Illinois University School of Medicine». www.siumed.edu. Վերցված է 2017-11-20-ին.
  5. Brown, H. M.; Russell, D. L. (2013). «Blood and lymphatic vasculature in the ovary: Development, function and disease». Human Reproduction Update. 20 (1): 29–39. doi:10.1093/humupd/dmt049. PMID 24097804.