Մասնակից:Lika Zaqaryan/Ավազարկղ 2
Արտաքին տեսք
Դավիթ Կլիմի Բաբայան | |
---|---|
Ծնվել է | 1973 |
Ծննդավայր | ԼՂՀ, ք. Ստեփանակերտ |
Ազգություն | հայ |
Երկեր |
|
Մասնագիտություն | քաղաքագետ |
Աշխատանք | Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ-Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Աշխատավայր | Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչություն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմ |
Դավիթ Կլիմի Բաբայան` (ծնվել է 1973թ., ք. Ստեփանակերտ) քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու, քաղաքական գործիչ, գիտության դոցենտ:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1973թ. Ստեփանակերտ քաղաքում: Միջնակարգ կրթությունը ստացել է հայրենիքում: Ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ «Տնտեսության պետական կարգավորումը մասնագիտությամբ, Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետը և Կենտրոնական-եվրոպական համալսարանի (Բուդապեշտ) միջազգային հարաբերությունների ֆակուլտետը:
- 2005թ. մայիսին թեկնածուական թեզ է պաշտպանել Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտում և ստացել է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան.
- 2013թ. ստացել է դոցենտի գիտական կոչում:
Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1998-1999 թ.թ. աշխատել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) արտաքին գործերի նախարարության քաղաքական վարչությունում որպես երկրորդ քարտուղար,
- 2000-2001թ.թ. ԼՂՀ ԱԳՆ քաղաքական վարչության քաղաքական ծրագրավորման բաժնի պետ,
- 2001թ. մայիսից մինչև դեկտեմբեր զբաղեցրել է ԼՂՀ ԱԳՆ քաղաքական վարչության պետի պաշտոնը,
- 2001թ. դեկտեմբերից մինչև 2005թ. հունվարը աշխատել է ԼՂՀ նախագահին կից պլանավորման խմբում
- 2005թ. փետրվարից մինչև 2007թ. սեպտեմբերը աշխատել է որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի օգնական
- 2007թ. սեպտեմբերից զբաղեցնում է ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետի պաշտոնը
- 2013թ. դեկտեմբերի 28-ին նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ-Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:
Զբաղվում է նաև դասախոսական գործունեությամբ Արցախի պետական համալսարանում [1] :
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
4 մենագրությունների հեղինակ է.
- «Ջրի խնդիրը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում», Ստեփանակերտ, 2007,
- «Չինաստանի աշխարհաքաղաքականությունը ժամանակակից փուլում՝ մի քանի ուղղություններ և ձևեր», Երևան, 2010,
- «Ղարաբաղի խանության քաղաքական պատմությունը XVIII դարի արցախյան դիվանագիտության համատեքստում», Երևան, 2007,
- «XX դարի վերջի և XXI դարի սկզբի Չինաստանի քաղաքականությունը Կենտրոնական Ասիայում, Կովկասում և Հյուսիսային Մերձկասպյան տարածաշրջանում», Մոսկվա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտ, 2013:
Մոտ 300 հրատարակությունների, այդ թվում, տասնյակ գիտական հոդվածների, որոնք տպագրվել են Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրոպայի մի շարք առաջատար գիտական ամսագրերում: