Jump to content

Մասնակից:LidaAraqelyanArLi/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քեմալ Աթաթյուրքի բարեփոխումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուսթաֆա  Քեմալը 1923-1938 թթ.-ին եղել է նորահռչակ Թուրքիայի Հանրապետության նախագահը: Իր կառավարման ընթացքում Մուսթաֆա Քեմալը որդեգրել էր արևմտյան քաղաքական հայեցակարգը, որի հիմքում ընկած էր ազգի գերիշխանության գաղափարը: Այսինքն այս նոր հայեցակարգը պիտի փոխարիներ օսմանյան շրջանի սուլթան-խալիֆի միապետական-աստվածապետական հայեցակարգին:[1]                                                                                                                                   Աթաթյուրքի կառավարման ընթացքում իրականացված բարեփոխումներն ընդունված է բաժանել 5 խմբի՝

Քաղաքական ասպարեզում իրականացված բարեփոխումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս բնագավառում իրականացրած առաջին բարեփոխումը կապված է սուլթանության վերացման հետ: 1922թ.-ի նոյեմբերի 1-ին ընդունված որոշմամբ սուլթանությունը վերացավ և այսուհետ երկրում միակ գերագույն իշխանությունը պատկանում էր Թուրքիայի Ազգային մեծ ժողովին: Այնուհետև  1923 թ.-ի հոկտեմբերի 29-ին Թուրքիան հռչակվեց հանրապետություն և Մուսթաֆա Քեմալը ներկայացրեց երեք կետից բաղկացած մի օրինագիծ՝ 1)թուրքական պետության կառավարման ձևը հանրապետությունն է, 2) թուրքական պետությունը ղեկավարվում է ԹԱՄԺ-ի կողմից, 3)ԹԱՄԺ իշխանությունն իրականացվում է հանրապետության նախագահի և նախարարների խորհրդի միջոցով: Մուսթաֆա Քեմալը դարձավ Թուրքիայի հանրապետության նախագահ:[2]                                                                                     1924թ.-ի մարտի 3-ին մեջլիսի ընդունած որոշման համաձայն վերացվեց նաև խալիֆայությունը: Մուսթաֆա Քեմալը նշում էր, որ «խալիֆայությունն այլևս որևէ այլ բան չի կարող լինել, քան թե քաղաքակիրթ աշխարհի աչքերում մի ծաղրանք»: Խալիֆայության վերացումից հետո երկրում սկսվեց աշխարհիկացման գործընթացը: Քաղաքական բնագավառում արված մյուս բարեփոխումը կապված էր նոր սահմանադրության ընդունման հետ: 1920թ.-ի ապրիլի 20-ին ընդունվեց հանրապետության առաջին սահմանադրությունը, որը բաղկացած էր 6 գլխից և 105 հոդվածից:   Մյուս բարեփոխումը բազմակուսակցական համակարգի ստեղծումն էր:

Օրենսդրական համակարգում իրականացված բարեփոխումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1926թ.-ի հոկտեմբերի 6-ին ընդունվեց քաղաքացիական օրենսգիրք շվեյցարականի օրինակով: Վերջինց Թուրքիայում վերացնում էր բազմակնությունը: 1926թ.-ի մարտի 1-ին ընդունվեց քրեական օրենսգիրքը՝ իտալականի օրինակով, 1926թ.-ի մարտի 3-ին  ընդունվեց դատական օրենսգիրքը, 1926թ.-ի մայիսի 29-ին ընդունվեց առևտրային օրենսգիրքը՝ գերմանականի օրինակով, 1928թ.-ի մայիսի 8-ին ընդունվեց հարկային օրենսգիրքը, 1929թ.-ի ապրիլի 24-ին ընդունվեց «սնանկության մասին» օրենքը:[3] Օրենսդրական բնագավառում իրականացված բարեփոխումների նպատակն էր երկրում վերացնել շարիաթական իրավական ավանդույթները: 

Կրթության և մշակույթի բնագավառում իրականացված բարեփոխումներ [խմբագրել | խմբագրել կոդը]

Աթաթյուրքի կողմից կրթության, մշակույթի և գիտության բնագավառում իրականացվել են մի շարք բարեփոխումներ: Այս բարեփոխումների շրջանակներում կարևոր տեղ է զբաղեցնում 1933թ.-ին իրականացված «Համալսարանական բարեփոխումը» : Աթաթյուրքը համալսարանական բարեփոխում իրականացնելով ՝ նպատակ ուներ ցույց տալ, որ նա ստեղծում էր մի համալսարան, որը պաշտպանում էր թուրքական հեղափոխությունը և աջակցում էր քաղաքական իշխանությանը: Քեմալ Աթաթյուրքը այս բարեփոխումը իրականացնելու նպատակով մեծ թվով մասնագետներ հրավիրեց Գերմանիայից և Օսմանյան կայսրությունից ժառանգություն մնացած Ստամբուլի համալսարանը վերածեց ժամանակակից մի համալսարանի: Նա միայն Ստամբուլի համալսարանի ստեղծմամբ չբավարարվեց և այլ բարձրագույն ուսումնական հաստատություններ ստեղծեց: 1935թ.-ին ստեղծվեց Անկարայի Լեզվի և պատմաշխարհագրական ֆակուլտետը:[4] Վերջինիս հիմնական նպատակն էր Թուրքիայի վերաբերյալ պատմագիտական, լեզվաբանական և գրականագիտական բոլոր հետազոտությունների համակարգումը և վերամշակումն էր: Քեմալ Աթաթուրքի իրականացրած կարևոր բարեփոխումներից էր արաբական տառերից հրաժարվելը և լատինական տեռերի հիման վրա թուրքական այբուբենի ստեղծումը: 1933թ.-ին լատինագիր թուրքերեն է թարգմանվում Ղուրանը: Բարձրագույն կրթական հաստատությունների ստեղծմամբ բարձրանում է բնակչության գրագիտության մակարդակը: Բացվում են նոր դպրոցներ և կենտրոններ, որտեղ սովորեցնում էին նոր այբուբենը և քերականությունը:                                                                                                   

Սոցիալական բնագավառում իրականացված բարեփոխումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հագուկապի մեջ իրականացված բարեփոխումներ՝ ֆեսի արգելում և եվրոպական գլխարկ ու հագուստ կրելու մասին օրենքի ընդունում (1925թ.-ի նոյեմբերի 25) : Փակվեցին թեքքեները (մուսուլմանական սրբավայրերը և դամբարանները), վաքըֆները՝ կրոնական հողային կալվածքները՝ պետականացվեցին, հիջրայի օրացույցը փոխարինվեց գրիգորյան օրացույցով, մտցվեց թվերի և չափումների միջազգային համակարգը, ուրբաթ օրվա փոխարեն հանգստյան օր ընդունվեց կիրակին: 1934թ.-ի հունիսի 21-ին ընդունվեց ազգանունների մասին օրենքը: Մինչ դա թուրքերն ունեին միայն անուն: Այս օրենքից հետո նրանք արդեն կարող էին իրենց համար ազգանում ընտրել: Հենց այս շրջանում ՝ 1934թ.-ի նոյեմբերի 24 –ին ԹԱՄԺ հատուկ օրենքով Մուսթաֆա Քեմալին շնորհվեց Աթաթյուրք՝ «թուրքերի հայր» ազգանունը: Հստակեցվեցին ազգային տոների օրերը և արձակուրդների ժամկետները: 1934թ.-ից սկսած թուրք կանանց տրվեց ընտրվելու՝ ընտրություններում իրենց թեկնածությունը առաջադրելու իրավունք:[5]

Տնտեսական և առողջապահության համակարգում իրականացված բարեփոխումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարեփոխումներ իրականացվեցին հարկային համակարգում, հող չունեցող գյուղացիներին հողեր բաժանվեցին, գյուղատնտեսության և արդյունաբերության բնագավառներում կարևոր որոշումներ ընդունվեցին: Գյուղատնտեսական բանկը հեշտացրեց փոքր հողատարածքներ ունեցող գյուղացիներին վարկեր տրամադրելու պայմանները: Գյուղատնտեսության բնագավառում մեծ թվով սարքավորումներ և մեքենաներ ներդրվեցին: Արդեն 1927թ.-ին սարքավորումների և մեքենաների քանակը կազմում էր  1.441.104 հատ:[6] Առողջապահության բնագավառում իրականացված ամենակարևոր միջոցառումը  Առողջապահության նախարարության հիմնումն էր: [7]                                                                              

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ռ. Սաֆրաստյան, Ռ. Մելքոնյան, Ա. Դումանյան, Վ. Տեր-Մաթևոսյան, Հ. Չաքրյան, Ա. Հովհաննիսյան. Թուրքիայի Հանրապետության պատմություն, Երևան, ԵՊՀ հրատ., 2014թ.:.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  2. http://www.ata.tsk.tr/01_hayati/cumhuriyet_donemi.html. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  3. (PDF) http://www.atam.gov.tr/wp-content/uploads/Hayrettin-PARLAKYILDIZ-Cumhuriyet-ve-Atat%C3%BCrk-Devrimleri.pdf. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  4. http://dergipark.gov.tr/download/article-file/417283. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  5. (PDF) http://www.atam.gov.tr/wp-content/uploads/Hayrettin-PARLAKYILDIZ-Cumhuriyet-ve-Atat%C3%BCrk-Devrimleri.pdf. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  6. (PDF) http://www.ayk.gov.tr/wp-content/uploads/2015/01/KA%C5%9ETAN-Y%C3%BCksel-ATAT%C3%9CRK-D%C3%96NEM%C4%B0%E2%80%99NDE-TARIM-ALANINDA-YAPILAN-YEN%C4%B0LE%C5%9EME-HAREKETLER%C4%B0.pdf. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  7. (PDF) http://dergiler.ankara.edu.tr/dergiler/36/858/10886.pdf. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)