Մասնակից:Lauren Avetissian/Ավազարկղ 1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նորա Ջոնս
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունNorah Shankar
Ի ծնե անունGeetali Norah Shankar
Ծնվել էԲրուքլին, Նյու Յորք
ԵրկիրԱՄՆ
ԺանրերՍոուլ, քանթրի, փոփ, ջազ

Նորա Ջոնս - (ծնվել է 1979 թվականի մարտի 30-ին) ամերիկյան երգչուհի, երգահան և դերասանուհի։ Իր ողջ աշխատանքային գործունեության ընթացքում, Ջոնսը արժանացել է բազմաթիվ մրցանակների, վաճառել մոտ 50 ալբոմ ամբողջ աշխարհով մեկ[1]: Ըստ Բիլբորդի ՝ Ջոնսը 2000-2009 թվականների թոփ արտիստն է ։ Արժանացել է 9 Գրեմմի մրցանակի և Բիլբորդ ամսագրի 2000-2009 թվականների հիթ-շքերթում 60-րդ տեղն է զբաղեցրել[2] ։ 2002 թվականին Ջոնսի ՝ սոուլ երաժշտության ուղին սկիզբ դրվեց Come Away with Me ալբոմով։ Ալբոմը, լինելով ջազ, քանթրի և փոփ ժանրերի խառնուրդ, մեծ հաջողություն ունեցավ ՝ արժանանալով քննադատների հավանությանը: Այն սերտիֆիկացվեց որպես «Ադամանդե ձայնասկավառակ», ընդհանուր առմամբ վաճառվելով 26 միլիոն պատճեն[3]: Այն Ջոնսին բերեց 5 Գրեմմի ՝ «Տարվա լավագույն ալբոմ», «Տարվա լավագույն ձայնագրություն», «Տարվա հայտնություն» և այլ անվանակարգերում։ Նրա հաջորդ ալբոմներ Feels like home (թողարկված 2004), Not too late (2007), The Fall (2009) ստացան պլատինիումի կարգավիճակ։ Յուրաքանչյուրից վաճառվեց մոտ մեկ միլիոն պատճեն։ Բոլորն էլ արժանացան քննադատների բարձր գնահատականին։ Ջոնսի 5-րդ ալբոմը՝ Little Broken Hearts-ը թողարկվեց 2012 թվականի ապրիլի 27-ին։ 2007 թվականին Նորան առաջին անգամ հայտնվեց մեծ էկրանին՝ My Blueberry Nights ֆիլմում: Նորայի հայրը հնդիկ սիթառահար և երգահան Ռավի Շանկարն է, իսկ քույրը՝ նախկին երաժիշտ Անուշկա Շանկարը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոնսը, ում իրական անունն է Գեթերի Նորա Շանկար, ծնվել է 1979 թվականին Բրուքլին, Նյու Յորք, ամերիկյան պրոդյուսեր Սյու Ջոնսի և սիթառահար Ռավի Շանկարի ընտանիքում։ Հայրը 59 տարեկան էր, երբ աղջիկը ծնվեց։ 1986 թվականից՝ ծնողների բաժանումից հետո, Շանկարն ապրում էր մոր հետ Տեխասում։ Նա հաճախել է Քոլեկվալի միջնակարգ դպրոցը, հետո Գրեյփվայնի ավագ դպրոցը , հետագայում արդեն տեղափոխվել է վաշինգտոնյան Բուքերի բեմական արվեստի և կերպարվեստի ավագ դպրոց։ Ավագ դպրոցում երգել է դպրոցի երգչախմբում, եղել է նվագախմբի անդամ, նվագել է ալտ սաքսոֆոն։ 16 տարեկանում, ծնողների համաձայնությամբ, նա պաշտոնապես փոխեց իր անունը՝ դառնալով Նորա Ջոնս։ Ջոնսը միշտ սիրել է Բիլ Իվանսի և Բիլի Հոլիդեյի երաժշտությունը։ Նա մի անգամ ասաց. «Մայրս ուներ Բիլի Հոլիդեյի 8 ալբոմանոց set-ը: Ես հանեցի մեկ սկավառակ, հավանեցի այն ու այդ սկավառակը շարունակ նվագում էր իմ տանը»։ Ջոնսը սկսեց երգել եկեղեցում, նաև հաճախել է դաշնամուրի և վոկալի դասերի։ Նա մինչ օրս գնում է եկեղեցի։ Նա կարևորում է եկեղեցական արարողությունները, սակայն իրեն մոլի հավատացյալ չի համարում։ Ամառան ընթացքում Ջոնսը գնում էր Interlochen Center for the Arts։ Ավագ դպրոցում հաղթել է the Down Beat Student Music Awards for Best Jazz Vocalist և Best Original Composition ։ Ջոնսը սովորել է Հյուսիսային Տեխասի համալսարանում, որտեղ նա ուսումնասիրել է ջազ դաշնամուր և երգել համալսարանի ջազ նվագախմբի հետ։ Այս ժամանակահատվածում նրան հաջողվեց հանդիպել ապագա գործընկերոջը՝ Ջեսե Հարիսին։ Նա համերգ ունեցավ մի նվագախմբի հետ, որի անդամները Հարիսի ընկերներն էին։ Նա պատահմամբ անցնում էր համալսարանի կողքով, պարզապես կանգ առավ ՝ լսելու նվագախմբին։ Ջոնսին հանդիպելուց հետո Հարիսը սկսեց իր երգերն ուղարկել Ջոնսին։ 1999 թվականին Ջոնսը մեկնում է Նյու Յորք՝ հետևում թողնելով Տեխասը։ Մեկ տարի չանցած նա խումբ է կազմում Հարիսի հետ։ Նրանց ձայնագրություններն իսկույն դառնում են բեսթսելերներ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականից մինչև 2007 թվականի դեկտեմբերը Ջոնսը երկարատև հարաբերություններ ունեցավ բասիստ Լի Ալեքսանդրի հետ :Այս իրադարձությանը հաջորդող ալբոմի ՝The Fall-ի բառերը ,ենթադրաբար,արտացոլում են հենց այդ հարաբերությունների որոշ դրվագներ: Երկար ժամանակից հորից հեռու գտնվելուց հետւ Ջոնսը մեկնեց Նյու Դելի , Հնդկաստան ՝ նրա հետ ժամանակ անցկացնելու , The Fall ալբոմի մի մեծ հատված էլ հենց այստեղ գրվեց:Ռավի Շանքարը մահացավ 2012-ին: 2014 թվականի փետրվարին Ջոնսն ունեցավ իր առաջնեկին:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյու Յորք տեղափոխվելուց հետո Ջոնսը պայմանագիր ստորագրեց Blue Note Records-ի հետ։ Պայմանագիրը Ջոնսի JC Hopkins Biggish Band-ի գլխավոր մենակատար լինելու անուղղակի արդյունքն էր։ Հոփքինգի կինը՝ Շել Ուայթը, ով աշխատում էր Blue Note -ում, Ջոնսի 3 երգ ցույց տվեց գործակալության տնօրեններին։ Չնայած վերջիններս վստահ չէին ՝ ինչ ժանրում է շարունակելու Ջոնսը ստեղծագործել, քանի որ Blue Note-ը ջազ label էր, որոշոցին ստորագրել պայմանագիր։ Լեյբլի տնօրեններից մեկը՝ Բաչուսը մի անգամ ասաց. «Մենք նրան թույլ տվեցինք գտնել իր սեփական ուղղությունը։ Մենք գիտեինք, որ եթե նա զարգացներ իր տաղանդը, և մենք գտնեինք լավ գործեր, դա կաշխատեր»: Ջոնսն առաջին անգամ համագործակցեց փորձառու պրոդյուսեր Ջեյ Նյուլանդի հետ։ Բաչուսը մտածում էր, որ Նյուլանդի ունեցած փորձը ջազի, բլուզի , ռոքի , քանթրիի և ժողովրդական երաժշտության մեջ Նյուլանդին կտար «Նորայի ձայնի զգացողություն»։ Նրանք միասին 9 երգ ձայնգրեցին, որոնցից 6-ը ընդգրկվեցին Նորայի First Sessions-ի մեջ(2006), իսկ մնացածն արդեն տեղ գտան իր առաջին ալբոմում։ Նորան մինչ ձայնագրվող արտիստ դառնալը լաունջ երգչուհի էր։ Մինչ իր առաջին ալբոմը ձայնագրելը Նորան ելույթներ է ունեցել with Wax Poetic, Peter Malick -ի և ջազ կիթառահար Charlie Hunter-ի հետ։ Ջոնսի դեբյուտային Come Away with Me-ն, որը սոուլի, ջազի, քանթրիի ու փոփի խառնուրդ էր, հսկայական հաջողություն ունեցավ: Այն բազմաթիվ հիթ-շքերթներում շարունակ առաջին տեղն էր զբաղենցում։ 2003 թվականին, նա ստացել է 5 Գրեմմի, «Տարվա հայտնություն», «Տարվա ալբոմ», «Լավագույն փոփ վոկալ ալբոմ», «Տարվա ձայնագրություն», «Լավագույն ելույթ», վերջինս ստացել է "Don't Know Why"-ի համար։ Այդ տարի, Գրեմմի ստացան նաև Don't know why-ի կոմպոզիտոր Harris-ը, Արիֆ Մարդինը՝ որպես պրոդյուսեր, (Նա էր աշխատել Come away with me-ի վրա Նորայի հետ), ինչպես նաև գործիքավորողը ալբոմի նույնպես ստացավ Գրեմմի։ Ալբոմը ստացավ պլատինիումի կոչում, 2005 թվականին էլ ալբոմը դարձավ ադամանդյա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Dilworth, Thomas J. (July 6, 2007). "What's Next for Norah Jones?". ABC News. Retrieved November 19, 2009. Shankar officially changed her name to Norah Jones when she was 16, and has been using it ever since
  2. http://english.chosun.com/site/data/html_dir/2012/10/12/2012101201118.html
  3. Brown, Helen (April 27, 2012). "Norah Jones, Little Broken Hearts, CD review". The Telegraph. Retrieved 2012-07-30.