Jump to content

Մասնակից:Kaghzvantsyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

1928 թվականի Ժողովրդի ներկայացուցչության մասին օրենք (Հավասար արտոնություն)[1] Միացյալ Թագավորության խորհրդարանի ակտն էր։ Այս ակտն ընդլայնվեց 1918 թվականի «Ժողովրդի ներկայացուցչության մասին» օրենքի վրա, որը որոշ կանանց ձայն տվեց խորհրդարանական ընտրություններում Առաջին համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ: Այն երբեմն կոչվում է Հինգերորդ բարեփոխման ակտ[2][3]:

1928 թվականի օրենքը ընդլայնեց ընտրական իրավունքը՝ կանանց հավասարություն տալով տղամարդկանց հետ: Այն ձայնը տվել է 21 տարեկանից բարձր բոլոր կանանց՝ անկախ սեփականության իրավունքից։ Մինչ այս ակտը կարող էին քվեարկել միայն 30 տարեկանից բարձր կանայք, ովքեր բավարարում էին սեփականության նվազագույն պահանջներին:

Ակտի ընդունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակտը ընդունվել է Պահպանողական կուսակցության կողմից՝ առանց այլ կուսակցությունների մեծ ընդդիմության:

Օրինագիծը օրենք է դարձել 1928 թվականի հուլիսի 2-ին, որը ներկայացվել է մարտին: Կանանց ընտրական իրավունքի հասարակությունների ազգային միության առաջնորդ Միլիսենթ Ֆոսեթը, ով քարոզարշավ էր իրականացրել քվեարկության համար, դեռ ողջ էր և ներկա էր խորհրդարանի նիստին՝ տեսնելու քվեարկության անցկացումը: Նա գրել էր իր օրագրում «Գրեթե ուղիղ 61 տարի առաջ ես լսեցի, որ 1867 թվականի մայիսի 20-ին Ջոն Ստյուարտ Միլը ներկայացրեց իր ընտրական իրավունքի փոփոխությունը Բարեփոխումների օրինագծի մեջ։ Այսպիսով, ես անսովոր հաջողություն ունեցա՝ տեսնելով պայքարն ի սկզբանե։ »:

1928 թվականի օգոստոսի 5-ին Միլիսենթ Ֆոսեթը նամակ ստացավ վարչապետ Սթենլի Բոլդուինից։ Նա նշում է, որ թեև օրինագծի ընդունման ժամանակ խոչընդոտներ են եղել, նա միշտ կարծում է, որ այն կվավերացվի «այն պարզ և ամբողջական ձևով, որն ի վերջո ընդունեց»[4]: Նա ավարտում է նամակը՝ հույս հայտնելով, որ հավասար ձայնը շահավետ կլինի երկրի համար և այն կծառայի Միացյալ Թագավորության ավելի մեծ բարօրությանը[4]։

Արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրենքն ընտրողների ցուցակում ավելացրեց հինգ միլիոն ևս կանանց և հանգեցրեց նրան[5], որ 1929 թվականի ընդհանուր ընտրություններում կանայք մեծամասնություն կազմեցին՝ ընտրողների 52,7%-ը, որը կոչվում էր «Flapper Election»[6]:

Տես նաեւ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hansard, House of Commons, fifth edition, vol 219, col 1035
  2. Albjerg, Victor Lincoln; Albjerg, Esther Marguerite Hall; Albjerg, Marguerite Hall (1951). Europe from 1914 to the Present (անգլերեն). McGraw-Hill. էջ 257.
  3. Cole, G. D. H. (2018-12-07). British Working Class Politics, 1832-1914 (անգլերեն). Routledge. ISBN 978-0-429-82018-2.
  4. 4,0 4,1 Baldwin, Stanley. Letter to Fawcett, Millicent. 5 Aug. 1928. MS
  5. Heater, Derek (2006). Citizenship in Britain: A History. Edinburgh University Press. էջ 145. ISBN 9780748626724.
  6. «The British General Election of 1929». CQ Researcher by CQ Press (անգլերեն). Վերցված է 2019-01-15-ին.