Մասնակից:Jokaalexanian/Ավազարկղ7

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Զոի "Զոելլա" Էլիզաբեթ Սագ (անգZoё Elizabeth Sugg; род. Մարտի 28, 1990[1]) - Բրիտանական Ինտերնետ աստղ, ավելի հայտնի է Զոելլա կեղծանունով: Նրա դեբյուտային գիրքն՝ "Աղջիկ ՕՆլայն" լույս տեսավ 2014 թվականին:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զոին մեծացել է Լակոկում, ՈՒոլթշիր, որտեղ սովորււմ էր "The Corsham School" միջնակարգ դպրոցում և արվեստի քոլեջում: Նա ունի փոքր եղբայր՝ Ջո Սագ, ՅուԹուբում ավելի հայտնի " ThatcherJoe" անունով: Հիմա բնակվում է Բրայթոնում:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմա նա հարաբերությունների մեջ է Ալֆի Դեյսի հետ, ավելի հայտնի որպես "PointlessBlog": Նրա լավ ընկերներն են Կասպար Լին, Լուիզ Պենտլանդը, Նաոմի Սմարտը, Տանյա Բյորը, Ջիմ Չապմանը, Թրոյ Սիվանը, Քոննոր Ֆրանթան, Մարկուս Բաթլերը և Թայլեր Օքլին:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2009փետրվարին Զոին աշխատում էր որպես ստաժոր դիզայներական ընկերությունում, երբ նա ստեղծեց իր Զոելլա բլոգը: Այդ տարվա վերջին նա արդեն ուներ 1000 հետևորդ ՅուԹուբում: 2014 թվականի մարտին նա արդեն ուներ 140 միլլիոն դիտում իր ալիքում: 2015 թվականի տվյալներով Զոին ուներ 540 միլլիոն դիտում:

2014 թվականին Զոին թողարկեց մի շարք կոսմետիկ ապրանքներ «Zoella Beauty» անունով: Այդ թվականի նոյեմբերին էլ թողարկվեց նրա գիրքը "Աղջիկ Օնլայն": Գրքի շարունակությունը թողարկվեց 2015 թվականի հոկտեմբերի 20-ին "Աղջիկ Օնլայն . Շրջագայության մեջ" անունով: 2016 թվականի հուլիսի 8-ին նա հայտարարեց իր նոր գրքի թողարկվելու մասին:

2015 թվականին Զոելլան թողարկեց իր կոսմետիկ ապրանքների 2 մասը որը նույնպես կոչվում էր «Zoella Beauty»: 2016 թվականի մայիսում էլ դուրս եկավ 3 մասը որը կոչվեց «Zoella Beauty» "Քաղցր Ոգեշնչում"

YouTube[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր կարիերայի սկզբում նրա ալիքը կոչվում էր «zoella280390»: Նա պատմում էր նորաձևության, գեղեցկության և նրա կարծիքն էր հայտնում տարբեր կոսմետիկ ապրանքների և հագուստի մասին: Նրա երկրորդ ալիքը՝ MoreZoella իր մեջ պարունակում էր վլոգեր, որտեղ նա պատմում և ցույց է տալի թե ինչ է նա անում, ինչ է ուտում և այլն: Նա «Style Haulnetwork»-ի բաժանորդ է և ներկայացված է եղել Դոմինիկ Սմելեսի կողմից «Gleam Futures»-ի ժամանակ:

2013 թվականին Զոիի մասին գրվում է  The Telegraph ամսագրում, որպես ամենից ազդեցիք բրիտանացին Թվիթերում: 2015-ի դեկտեմբերին Զոին ուներ ավելի քան 9.9 միլլիոն հետևորդ և ավելի քան 663 միլլիոն դիտում: Նրա երկրորդ ալիքը՝ «MoreZoella» ունի ավելի քան 3.4 միլլիոն հետևորդ և 290 միլլիոն դիտում: Այս պահին նրա ալիքում կա ավելի քան 10.6 միլիոն հետևորդ:

Նա ունի 4 միլիոն հետևորդ Թվիթերում և 7 միլիոն Ինտագրամում:

Մրցանակներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Զոելլան հաղթեց " Cosmopolitan" մրցանակը որպես " Գեղեցկության Մասին Լավագույն Բլոգ" : Հաջորդ տարում նա հաղթեց որպես " Լավագույն Բյութի Բլոգեր" : 2013 և 2014 թվականներին նա առաջադրվեց որպես " Լավագույն Բրիտանական Վլոգեր" " Radio 1 Teen Award" -ի ժամանակ: 2014 թվականին նա հաղթեց " Ամենից սիրելի բրիտանական բլոգեր" մրցանակը " Nickelodeon Kids' Choice Award" -ի ժամանակ:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն Անվանում Օրիգինալ Անվանում Դեր
2014 Ազատ Կանայք Loose Women խաղում է ինքն իրեն
2014 Այսօր Առավոտյան This Morning խաղում է ինքն իրեն
2015 Բրիտանիայի լավագույն խոհարար The Great British Bake Off խաղում է ինքն իրեն