Մասնակից:Jokaalexanian/Ավազարկղ20

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռեյ Դալթոն (անգլ.՝ Ray Dalton, ծնվել է 1990 թվականի մայիսի 10-ին, Սիեթլ, Վաշինգթոն, ԱՄՆ), ամերիկյան երգիչ և երգահան: Դոլթոնը սկսել է իր գործունեությունը որպես գոսփել և RnB երգիչ[1]: Հայտնիություն ձեռք բերեց «Can't hold us» սինգլից հետո, որը գրվել է ամերիկյան հայտնի ռեփեր Macklemore-ի հետ համատեղ[1]: 2013 թվականի ապրիլին երգը ստացավ պլատինե կարգավիճակ ԱՄՆ-ում[2]: Երգը ստացավ երկու հատ MTV Video Music Awards[3]: 2013 թվականի հունիսին և մայիսին գլխավորում էր Billboard Hot 100[4][5].

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեյ Դալթոնը ծնվել է 1990 թվականի մայիսի 10-ին Սիեթլում մեքսիկուհու և աֆրոամերիկացու ընտանիքում: Երգով սկսել է զբաղվել 6 տարեկանից, երբ ընդունվեց մանկական երգչախումբ: Մանկուց եղել է Fleetwood Mac[6] խմբի երկրպագուն: Հարցազրույցներից մեկում նա ասաց, որ դպրոցական տարիներին նա շատ էր լսում Միսի Էլիոթի, Էմի Ուայնհաուսի և Քանյե Ուեսթի երգերը, ինչը իր հերթին զարգացրեց իր երաժշտական ճաշակը:

Բացի երաժշտությունից նա զբաղվում էր նաև թենիսով և աշխատում էր որպես թենիսի մարզիչ: «Can’t Hold Us» երգի թողարկումից հետո Դալթոնը հրաժարվեց իր աշխատանքից, որպեսզի ամբողջությամբ տրվի երաժշտությանը:

Նրան գտավ Ռայան Լյուիսը, և կապվեց նրա հետ Facebook-ի միջոցով, որից հետո Դալթոնը սկսեց աշխատել ստուդիայում Լյուիսի հետ: Իր առաջին սինգլը նա ներկայացրեց 2011 թվականին, որը կոչվում էր «Wings»: 2012 թվականի հունիսին Դալթոնը ներկայացրեց իր 2-րդ սինգլը «So Emotional» անունով:[7][8][9]

2013 թվականի սկզբին Դալթոնը և Լյուիսը գրեցին «Can't hold us» սինգլը մեր օրում: Դալթոնի կադրերը նկարահանվեցին Նոր Զելանդիայում, երբ նա շրջագայության էր:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոլո[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Ալբոմ
2012 "So Emotional" Չկա տվյալ

Ուրիշ երգիչների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Ալբոմ
2010 "Kingdom Come" Dyno Jamz
2011 "Whisper"[10] Չկա տվյալ
2012 "Need Your Love"
(совместно с Сол)
Չկա տվյալ
2013 "Can't Hold Us" The Heist
2014 "Visceral" The Borderland Sessions
2015 "Don't Worry" TBA


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Unterberger, Andrew (2013-03-22). «Talking Tennis, Rachael Ray and "Can't Hold Us" with Macklemore Hook Man Ray Dalton». Popdust. Վերցված է 2013-05-04-ին.
  2. Thomas, Rebecca (2013-04-30). «Macklemore & Ryan Lewis' 'Can't Hold Us': Decoding The Hook! Ray Dalton, the 22-year-old crooner behind the catchy chorus, talks to MTV News about the Seattle duo, that epic video and a few baffling lyrics». MTV News. Վերցված է 2013-05-04-ին.
  3. Willis, Kim (2013-08-26). «MTV VMAs: The winners and nominees». USATODAY. Վերցված է 2013-12-06-ին.
  4. Trust, Gary (2013-05-08). «Macklemore & Ryan Lewis' 'Can't Hold Us' Makes Hot 100 History». Billboard. Վերցված է 2013-05-08-ին.
  5. Trust, Gary (2013-06-05). «Macklemore & Ryan Lewis Still Atop Hot 100, Robin Thicke Reaches Top 10». Billboard. Վերցված է 2013-06-05-ին.
  6. Thomas, Rebecca (2013-04-30). «Macklemore & Ryan Lewis' 'Can't Hold Us': Decoding The Hook! Ray Dalton, the 22-year-old crooner behind the catchy chorus, talks to MTV News about the Seattle duo, that epic video and a few baffling lyrics». MTV News. Վերցված է 2013-05-04-ին.
  7. Unterberger, Andrew (2013-03-22). «Talking Tennis, Rachael Ray and "Can't Hold Us" with Macklemore Hook Man Ray Dalton». Popdust. Վերցված է 2013-05-04-ին.
  8. Unterberger, Andrew (2013-03-22). «Talking Tennis, Rachael Ray and "Can't Hold Us" with Macklemore Hook Man Ray Dalton». Popdust. Վերցված է 2013-05-04-ին.
  9. So Emotional - Ray Dalton (Bandcamp)
  10. «Camila Recchio - Whisper (feat. Ray Dalton) Official Music Video». YouTube. 2011-12-28. Վերցված է 2015-08-29-ին.