Մասնակից:Hovh-yan.Drm-yan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անորոշ դերանուն, ցույց է տալիս անորոշ անձ, առարկա և կամ անձի ու առարկայի անորոշ հատկություն, քանակ` առանց դրանք անվանելու, անորոշ դերանունները քերականական հատկանիշներ չունեն[1]։

  • Օրինակ՝

Հեռվում ինչ-որ բան էր օրորվում: Ժամանակակից հայերենում անորոշ դերանուններն են` ինչ-որ, ինչ-ինչ, ոմն, մեկը, մեկնումեկը, մի, մի քանի, մի քանիսը, ուրիշ, այլ, այսինչ, այնինչ, որոշ, որևէ, ովևէ, երբևէ, երբևիցե, որևիցե[1]:

Այն անորոշ դերանունները, որոնք գործածվում են գոյականի փոխարեն, հոդ են ստանում, հոլովվում են` ենթարկվելով ի հոլովման՝ ուրիշի, մի քանիսից, այսինչինև այլն:

Ոմն դերանվան միայն հոգնակին է գործածվում գոյական անվան փոխարեն և ենթարկվում է ց հոլովման, այն է` ոմանց, ոմանցից, ոմանցով:

Անորոշ դերանունների հիմնական մասը փոխարինում է ածականին՝ ինչ-որ, այլ[2]:

Որոշիչ հոդով դերանունները, նաև այլ դերանվան հոգնակին՝ այլք, հիմնականում փոխարինում են գոյականին՝ մեկը, ուրիշը: Երբևէ, երբևիցե դերանունները փոխարինում են ժամանակի մակբայներին, քանի որ պատասխանում են երբ հարցին:

Մի քանի, մի քանիսը դերանունները փոխարինում են թվականին և հարաբերակցվելով անորոշ քանակային հատկանիշ են ցույց տալիս՝ որոշ դերանուններ և նախադասության մեջ լինում են որոշոչ՝ երբեմն նաև՝ չափ ու քանակի պարագա, ինչպես՝ Մի քանի կոճղեր դերց կրակին։ Անորոշ դերանունները նախադասության մեջ լինում են`

  • ենթակա`
  • Օրինակ՝

Ոմանք նրան մի անունով էին դիմում, ուրիշները՝ մի անունով:

  • ստորոգյալի մաս`
  • Օրինակ՝

Բարձր գնահատականներ ստացածները մի քանիսն են:

  • բայի լրացում`
  • Օրինակ՝

Երբևէ չէի մտածել այդ մասին:

  • գոյականի լրացում`
  • Օրինակ՝

Հետո եկան ուրիշ օրեր:

Անորոշ դերանունների գրությունը

  • ինչ-ինչ, ինչ-որ դերանունները գրվում են գծիկով,
  • մի դերանվան հարադրությամբ կազմվածները գրվում են անջատ՝ մի երկու, մի երկուսը, մի շարք, մի խումբ,
  • ով, որ, երբ դերանուններից ու և շաղկապից կազմված ովևէ, որևէ, երբևէ դերանունները վերջանում են է -ով, որովհետև դրանց վերջին բաղադրիչը է բ այն է, իսկ երբևիցե, որևիցե դերանունները՝ ե -ով: Դրանց վերջին բաղադրիչը գրաբարյան իցե բայաձև է[1]:

Ինչևէ, ինչևիցե անորոշ տերանոցնները հաճախ կարող են եղանակավորող բառերի արժեք ունենալ։

  • Օրինակ՝

Ինչևէ, (ինչևիցե), անցածը վերադարձնել հնարավոր չէ։ Ինչևէ, հիմա տեսնենք, թե ինչ ենք անելու[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Ասատրյան, Մ․Ե (24.08.2020). «library.anau.am» (PDF). library.anau.am. Ե․Պ․Հ. Վերցված է 24.08.2020-ին.
  2. Եզեկյան, Լևոն (2007). Հայոց լեզու. Երևան: Երևանի Պետական Համալսարան. էջեր 265–266.
  3. Եզեկյան, Լևոն (25.08.2020). «library.anau.am». https://library.anau.am/images/stories/grqer/Lezvabanutyun/Ezekyan.pdf. էջեր 265–266. Վերցված է 25.08.2020-ին. {{cite web}}: External link in |website= (օգնություն)

Կատեգորիա:Խոսքի մասեր Կատեգորիա:Ձևաբանություն Կատեգորիա:Քերականություն