Մասնակից:Hermine Meliksetyan/Ավազարկղ31

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Hermine Meliksetyan/Ավազարկղ31
Տարտուի համալսարանի գլխավոր մասնաշենքը

Տարտուի համալսարանի գլխավոր մասնաշենք (էստ․՝ Tartu Ülikooli peahoone), Տարտուի համալսարանի գլխավոր շենքն է։ Այս շենքն Էստոնիայում դասական ճարտարապետության ակնառու նմուշներից մեկն է։

Կառուցվել է 1804 - 1809 թվականներին, նախագծվել է ճարտարապետ Յոհան Վիլհելմ ֆոն Կրաուզի (գերմ.՝ Johann Wilhelm von Krause) կողմից[1][2]։ Շինարարության թույլտվությունը ստացվել է 1799 թվականի մայիսին։ Ճակատի կենտրոնում տեղակայված են դորիական վեց սյուներ։

Շենքի ներսում կան նաև համալսարանական արվեստի թանգարանի տարածքներ։

Շենքը բազմիցս վերականգնվել է, այդ թվում՝ 1965 թվականի հրդեհից հետո և բոլորովին վերջերս՝ 2007 թվականին[1][2]։

Այն ունի մեծ լսարան, ինչպես նաև ձեղնահարկի փակ սենյակներ, որոնք օգտագործվել են 19-րդ դարում՝ ուսանողներին որպես պատիժ ձերբակալելու նպատակով[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքը կառուցվել է վերջերս հիմնադրված Դորպատի համալսարանի համար՝ Մարիինյան եկեղեցու ավերակների տեղում, և հանդիսավորությամբ բացվել է 1809 թվականի հուլիսի 3-ին։ Ավելի ուշ շենքին կից կառուցվել են թևերը (1856- 1859) և համալսարանական եկեղեցին։

1965 թվականի դեկտեմբերի 21-ի գիշերը շենքում հրդեհ է բռնկվել, որմ ավերել է 900 քառակուսի մետր տարածք (հիմնական շենքի ընդհանուր մակերեսը 6255 քառակուսի մետր է)։ Շենքը վերականգնվել է 1966 թվականի սեպտեմբերի 1-ին, սակայն հանդիսությունների սրահի վերականգնումը ձգձգվել է մինչև 1967 թվականի ապրիլի 28-ը[4]։

Հնագիտական հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր մասնաշենքը կառուցվել է նախկին եկեղեցու ավերակների վրա։ Շինարարության ընթացքում հայտնաբերվել են մարդկային մնացորդներ, որոնք թաղված են եղել եկեղեցու գերեզմանատանը։ Վերաթաղման վայրում Կրաուզի նախագծով կանգնեցվել է ժողովուրդների հուշարձանը։

2010 թվականին գլխավոր շենքի և համալսարանի հին քիմիական շենքի տարածքում կատարված հնագիտական պեղումների ընթացքում Սուրբ Մարիամի եկեղեցու հին գերեզմանոցից հայտնաբերվել են նոր մնացորդներ[5]։

Հուշատախտակներ և հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային թևի ծայրին տեղադրված է հուշատախտակ՝ ի պատիվ քիմիկոս Վիլհելմ Ֆրիդրիխ Օստվալդի՝ Նոբելյան մրցանակի միակ դափնեկրի, ով դասավանդել է Տարտուում։ Հարավային թևի վերջը զարդարված է հուշտախտակով՝ ի պատիվ Ստեֆան Բատորիի, ով քաղաքին շնորհել է ներկայիս դրոշը և հիմնել է համալսարանի նախատիպը՝ ճիզվիտական գիմնազիան։ Շենքի հետևում գտնվում է թագավորական հրապարակը՝ Գուստավ II Ադոլֆ թագավորի նախապատերազմյան հուշարձանի պատճենով, ով 1632 թվականին հիմնադրել է Գուստավյան ակադեմիան։

Պատկերասարահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Tartu Ülikooli peahoone». info.raad.tartu.ee (էստոներեն). Վերցված է 15 April 2020-ին.
  2. 2,0 2,1 «The Main Building». Kunstimuuseum. Վերցված է 2020-12-17-ին.
  3. «Crime and Punishment: University Lock-up». Kunstimuuseum. Վերցված է 2020-12-17-ին.
  4. Ando Leps. «The fire at the university. This year marks 45 years of fire to the main building of the University of Tartu». Culture and Life. Արխիվացված է օրիգինալից 2016-03-10-ին. Վերցված է 2017-03-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. Юри Саар (16 августа 2010). «Археологи нашли множество скелетов». Postimees. Արխիվացված է օրիգինալից 2016-03-13-ին. Վերցված է 2017-03-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)