Մասնակից:Hermine21/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նիուեի պատմություն, Նիուեի ժողովրդի և տարածքի պատմություն, որը ներառում է նաև բնիկ պոլինեզիական հասարակությունները: Նիուեն առաջին անգամ բնակեցվել է Սամոայի պոլինեզիացի նավաստիների կողմից մոտավորապես 900 թվականին : Հետագա վերաբնակիչները (կամ հավանաբար զավթիչները) եկել են Տոնգայից 16-րդ դարում [1]:

Կապիտան Ջեյմս Կուկը առաջին եվրոպացին էր , ով տեսավ կղզին 1774 թվականին ՝ իր երկրորդ խաղաղօվկիանոսյան ճանապարհորդության ժամանակ։ Միսիոներ Ջոն Ուիլյամսն առաջին եվրոպացին էր, ով կղզի ոտք դրեց 1830 թվականին: Տարիներ շարունակ բրիտանական միսիոներական գործունեությունից հետո տեղի թագավորների հետ բանակցությունները սկսվեցին կղզու բրիտանական պաշտպանության համար: Լորդ Ռանֆուրլին՝ Նոր Զելանդիայի նահանգապետը, 1900 թվականին հռչակեց Բրիտանական ինքնիշխանությունը Նիուեի նկատմամբ, ուստի կղզին դրվեց Նոր Զելանդիայի հովանավորության ներքո:

Նիուեն կորցրեց իր բնակչության մոտ 4%-ը Առաջին համաշխարհային պատերազմում, քանի որ 150 նիուեացի տղամարդ ուղարկվեց Ֆրանսիա Նոր Զելանդիայի բանակի ներքո, որոնցից գրեթե ոչ ոք չվերադարձավ: Երկրորդ համաշխարհային պատերազմը, սակայն, ուղղակիորեն չի ազդել կղզու վրա:

Նիուեն դարձավ ինքնակառավարվող 1974 թվականին: Այդ ժամանակից ի վեր կղզու բնակչության թիվը կրճատվել է արտագաղթից՝ հաճախակի ավերիչ բնական աղետների և տնտեսական հնարավորությունների բացակայության պատճառով:

Վաղ պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 18-րդ դարի սկիզբը, ըստ երևույթին, Նիուեում ազգային կառավարություն կամ ազգային առաջնորդ չի եղել։ Մինչ այդ, պետերն ու ընտանիքի ղեկավարները իշխանություն էին իրականացնում բնակչության հատվածների նկատմամբ։ Մոտ 1700 թվականին թագավորության հասկացությունն ու կիրառումը կարծես ներդրվել է Սամոայի կամ Տոնգայի հետ շփման միջոցով։ Այդ ժամանակվանից կղզում իշխում էին պատու-իկիների (patu-iki ՝ արքաների) ժառանգները, որոնցից առաջինը Պունի-մատան (Puni-mata) էր։

Եվրոպայի հետ կապը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապիտան Ջեյմս Կուկը առաջին եվրոպացին էր, ով տեսավ կղզին, բայց չկարողացավ ոտք դնել այնտեղ՝ տեղի բնակչության կատաղի դիմադրության պատճառով։ 1911 թվականի «Բրիտանական հանրագիտարանը» պնդում էր, որ դա պայմանավորված է օտար հիվանդությունների հանդեպ նրանց վախով[2]: Ի պատասխան՝ Կուկը Նիուեին անվանեց Վայրենի կղզի։

Թոմաս Էնդրյուի լուսանկարը Ալոֆիի եկեղեցու ներսից, 1896 թ.

Լոնդոնի միսիոներական միության քրիստոնյա միսիոներները հայրենիք վերադարձրին բնակչության մեծ մասին մոտավորապես 1846 թվականին: Տույ-տոգան, որը թագավորել է 1875-1887 թվականներին, Նյուեի առաջին քրիստոնյա արքան էր[3]:

Կղզի այցելել է նաև կապիտան Ջոն Էրսկինը H․M․S Havannah (կամ ՝ Նորին Մեծության նավ) 1849 թվականի հուլիսին[4]։

Բրիտանական պրոտեկտորատ[խմբագրել | խմբագրել կոդը]

1887 թվականին թագավոր Ֆաթայկին գրեց Միացյալ Թագավորության Վիկտորիա թագուհուն՝ խնդրելով, որ Նիուեն հայտնվի բրիտանական պաշտպանության տակ, սակայն նրա խնդրանքը մերժվեց։ 1900 թվականին, ի պատասխան նորանոր խնդրանքների, կղզին դարձավ բրիտանական պրոտեկտորատ, իսկ հաջորդ տարի այն միացվեց Նոր Զելանդիայի կողմից։ Նիուեի հեռավորությունը, ինչպես նաև նրա պոլինեզացի և Կուկի կղզիների բնակիչների միջև մշակութային և լեզվական տարբերությունները պատճառ դարձան, որ այն կառավարվի առանձին։

‹‹Յունիոն Ջեկ›› դրոշի բարձրացում Նիուեի կղզում , 1900 թ

Առաջին համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

148 նիուեացի տղամարդ՝ կղզու բնակչության 4%-ը, ծառայել են Նոր Զելանդիայի զինված ուժերում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ[5][6]: Սկզբում նրանք ուղարկվել են Եգիպտոս,սակայն 1916 թվականի փետրվարին, հիվանդություն էր տարածվել և ապրիլին նրանց կեսից ավելին հոսպիտալացվել էր։ Նրանք 1916 թվականի ապրիլին տեղափոխվեցին Հյուսիսային Ֆրանսիա, որտեղ նույնպես տարածված էր հիվանդությունը։ Մայիսի վերջին որոշվեց, որ Նիուեյի զինվորները դուրս կբերվեն ռազմաճակատից և կուղարկվեն Անգլիա՝ Հորնչերչ, մինչ հունիսի վերջին կմեկնեին Նոր Զելանդիա[7]։

Ինքնավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիուեն իր ինքնավարությունը ձեռք բերեց 1974 թվականին Նոր Զելանդիայի հետ ազատ համագործակցությամբ, որը զբաղվում է կղզու ռազմական և արտաքին գործերով: Նիուեին առաջարկվել էր ինքնավարություն 1965 թվականին (Կուկի կղզիների հետ միասին, որոնք ընդունեցին), բայց խնդրել էր իր ինքնավարությունը հետաձգել ևս մեկ տասնամյակ:

Նիուեի բնակիչները շարունակում են մնալ Նոր Զելանդիայի քաղաքացիներ և օգտվում են ստանդարտ նորզելանդական անձնագրերից: Նիուեի բնակիչները, ովքեր համապատասխանում են բնակության նորմալ չափանիշներին ցանկացած երկրում, կարող են քվեարկել կամ մասնակցել այդ երկրի ընտրություններին: Նիուեն շարունակում է օգտագործել Նոր Զելանդիայի արժույթը, բայց թողարկում է իր սեփական փոստային նամականիշները (Նոր Զելանդիայի նամականիշները վավեր չեն Նիուեում փոստային առաքման համար, ինչպես նաև Նոր Զելանդիայում նիուեի նամականիշները):

Նորագույն պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի հունվարին Նիուեին հարվածեց ավերիչ ցիկլոնը (Ցիկլոն Հետա), որը կղզու 1600 բնակիչից 200-ին թողեց անօթևան։ Քանի որ մի շարք տեղացիներ որոշեցին չվերակառուցել, Նոր Զելանդիայի արտաքին գործերի նախարար Ֆիլ Գոֆը ենթադրեց, որ Նիուեի կարգավիճակը որպես ինքնակառավարվող երկիր՝ Նոր Զելանդիայի հետ ազատ համագործակցությամբ, կարող է կասկածի տակ առնել, եթե չափից շատ բնակիչներ հեռանան կղզուց՝ հիմնական ծառայությունները պահպանելու համար: . Դրանից անմիջապես հետո Նիուեի վարչապետ Յանգ Վիվիանը կտրականապես մերժեց Նոր Զելանդիայի հետ գոյություն ունեցող հարաբերությունները փոխելու հնարավորությունը:

Կղզու բնակչությունը շարունակում է նվազել (1966-ի 5200-ի գագաթնակետից մինչև 2000-ին՝ 2100-ի), զգալի արտագաղթով դեպի Նոր Զելանդիա։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • HEKAU, Maihetoe & al., Niue: A History of the Island, Suva: Institute of Pacific Studies (USP) & the government of Niue, 1982 [no ISBN]
  • «Niué» . Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 1 (11th ed.). 1911. էջ 718.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Foster, Sophie. «Niue». Britannica.com. Վերցված է 19 March 2013-ին.
  2. Chisholm, Hugh, ed. (1911). «Niué» . Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 1 (11th ed.). Cambridge University Press. էջ 718.
  3. S. Percy Smith, Niuē-fekai (or Savage) Island and its People, 1903, pp.36-44
  4. «The Church Missionary Gleaner, October 1853». Savage Island. Adam Matthew Digital. Վերցված է 18 October 2015-ին.
  5. Pointer, Margaret. Tagi tote e loto haaku - My heart is crying a little: Niue Island involvement in the great war, 1914-1918. Alofi: Government of Niue; Suva: Institute of Pacific Studies, University of the South Pacific, 2000, 982-02-0157-8
  6. "Niuean war heroes marked", Susana Talagi, Western Leader, May 22, 2008
  7. «Niue – Pasifika involvement in the First World War». my.christchurchcitylibraries.com (անգլերեն). Վերցված է 2022-07-07-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]