Մասնակից:Haykuhi Alaverdyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սերգեյ Ումրոյանը (ծնվ. 26 մայիսի 1991 թ. Գյումրի, Հայաստանի ԽՍՀ, ԽՍՀՄ) հայ կոմպոզիտոր է:

Սերգեյ Ումրոյան
Ծնվել է26 մայիսի, 1991
ԾննդավայրԳյումրի, ՀԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ՔաղաքացիությունՀՀ
Ազգությունհայ
Ոճ(եր)ժամանակակից դասական, էլեկտրո-ակուստիկ երաժշտություն, հնչյունային արվեստ

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Ումրոյանը[1] ծնվել է 1991 թվականի մայիսի 26-ին Գյումրի քաղաքում:

Ուսանել է կոմպոզիցիա Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ պրոֆեսոր Լևոն Չաուշյանի դասարանում՝ 2014 թվականին ստանալով մագիստրոսի աստիճան: Ծաղկաձորում 2014 և 2015 թվականներին մասնակցել է 2-րդ և 3-րդ ամառային արվեստի ակադեմիային:

Նրա երաժշտությունը հնչել է մի շարք միջազգային փառատոնների և նախագծերի շրջանակներում, ինչպիսիք են Հայաստանի կոմպոզիտորների միության փառատոնը (Երևան), Հարո Ստեփանյանի փառատոնը (Երևան), «Խաչմերուկներ. ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» փառատոնը (Երևան) և այլն:

2016 թվականին Ումրոյանի՝ կամերային նվագախմբի համար գրված «Հավատով խոստովանիմ» ստեղծագործությունը 3-րդ տեղի է արժանացել Երգչախմբային երաժշտության համահայկական մրցույթի ընթացքում:

Ումրոյանը հիմնականում ակտիվ գործունեություն է վարում որպես էլետրո-ակուստիկ կոմպոզիտոր և հնչյունային արտիստ:

2022 թվականին Բուլղարիայի Սոֆիա և Պլովդիվ քաղաքներում տեղի ունեցավ նրա «Chaconne in «K» existence» ժամանակակից պարի բալետի պրեմիերան:

Պարուսույց Ռիմա Պիպոյանի և գերմանաբնակ կոմպոզիտոր Ալեքսանդր Իրադյանի հետ համագործակցությամբ Ումրոյանը 2023 թվականին ստեղծեց ցուցահանդեսների համար նախատեսված «Solo for Two» հնչյունային ինստալյացիան:

Սերգեյ Ումրոյանը

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

կամերային, վոկալ և սիմֆոնիկ երաժշտության հեղինակ է։

Ակադեմիական ստեղծագործություններ

Այլ նախագծեր, էլեկտրոնային երաժշտություն

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Found Sound Nations»-ի (ԱՄՆ) «Sound Bridge 2023» նախագծի Fellow է:
  • Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է
  • «Քառորդ տոն» մշակութային ՀԿ-ի համահիմնադիրն ու գործադիր տնօրենն է:
  • «Ասոնանս» անսամբլի համահիմնադիրն ու տնօրենն է:
  • Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ակուստիկ լաբորատորայի ղեկավարն է:
  • Հայաստանի պատվիրակության անդամ էր «WOMEX World Wide Expo 2023»-ի ընթացքում:
  • «Ուրվական» փառատոնի համադրողն է:
  • Երևանի հրատարակչական ընկերության «Amara» ՍՊԸ-ի համահիմնադիրն ու A&R ղեկավարն է:

Բանախոսություններ

2017 Թեմա ՝ «Հնչյունային լանդշաֆտ. ակուստիկ էկոլոգիա»

Վայր՝ Հայաստանի կոմպոզիտորների միություն

2017 Թեմա ՝ «Հնչյունային լանդշաֆտ. ակուստիկ էկոլոգիա»

Վայր՝ ՀՀ ԿԲ Դիլիջանի «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոն

2018 Թեմա ՝ «Մենանվագ երաժշտության գունակազմությունը»

Վայր՝ Հայաստանի կոմպոզիտորների միություն

2022 Թեմա ՝ «Երաժշտական նյութերի իմիտացիան և հատվածական օգտագործումը՝ որպես նոր կոմպոզիտորական մոտեցում»

Վայր՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

Վարպետության դասընթացներ

2015 Մասնակցել է «Մշակութային հասարակություն» ՀԿ-ի կազմակերպած «Cultural.am» աշխատարանին, որտեղ վարպետության դասեր է ստացել կոմպոզիտոր Արամ Հովհաննիսյանից:
2018 Հյուսիսային Կարոլինա նահանգում՝ Շառլոթի թագավորական համալսարանում, ստացել է վարպետության դասեր կոմպոզիտորներ Դորըթի Հայնդմանից և կոմպոզիտոր, վիզուալ արտիստ Քյոնգ Մի Չոյից:
2019-2021 Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքում մասնակցել է «Թատրոնի ուրվագծերը» («Линии театра»[1]) խորագրով դպրոց-լաբորատորիային՝ բաղկացած 5 փուլից։ Գեղ. ղեկավար՝ Վիկտոր Ռիժակով:

Մասնավոր դասընթացներ

2006-2011 Հաճախել է դաշնամուրի մասնավոր դասերի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս Նաիրա Աբրահամյանի մոտ:
2009-2011 Հաճախել է մասնավոր կոմպոզիցիայի դասերի պրոֆեսոր Արամ Սաթյանի մոտ:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ЛИНИИ ТЕАТРА – Центр театрального мастерства» (ռուսերեն). Վերցված է 2023-12-20-ին.