Մասնակից:Hayk200/Ավազարկղ 29

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արյան կարմիր աղ

Արյան կարմիր աղ, կալիումի ֆերիցիանիդ, K3[Fe(CN6)], եռարժեք երկաթի կոմպլեքսային միացություն, ֆերիցիանաջրածնական թթվի (H3[Fe(CNe)]) կալիումական աղը։ Մուգ կարմիր, ջրում լուծելի (26,8%, 10°C-ում) բյուրեղներ, խտությունը՝ 18500 կգ/մ3։ Լուծույթը կանաչավուն–դեղին է։ Արյան կարմիր աղը լույսի ազդեցությամբ դանդաղ քայքայվում է՝ առաջացնելով արյան դեղին աղ։ Օքսիդիչ է (հատկապես հիմնային լուծույթներում)։ Նոսր ծծմբական թթվի հետ տաքացնելիս անջատում է ցիանաջրածին, խիտ թթվի հետ՝ ածխաթթու։ Ստացվում է արյան դեղին աղը քլորով օքսիդացնելով։ Օգտագործվում է վերլուծական քիմիայում և լուսանկարչության մեջ։