Մասնակից:Harutyunyan Gohar/Ավազարկղ
Harutyunyan Gohar/Ավազարկղ |
---|
Harutyunyan Gohar/Ավազարկղ |
---|
Հերբերտ Վիր Էվատ (անգլ.՝ Herbert Vere Evatt, ), ավստրալացի քաղաքական գործիչ, դիվանագիտական և պետական գործիչ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ (1948-1949): Ավստրալիայի Միության արդարադատության և արտաքին գործերի նախարար (1941-1949), Ավստրալիայի լեյբորիստական կուսակցության առաջնորդ (1951-1960), թագավորական փաստաբան, իրավաբան, Ավստրալիայի Գերագույն դատարանի դատավոր (1930-1940), Ավստրալիայի գլխավոր դատախազ, իրավագիտության դոկտոր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էվատը ծնվել է 1894 թվականի ապրիլի 30-ին։ Նա Ջեյն Սոֆիայի (հայտնի է որպես «Ջինի») և Ջոն Էշմոր Համիլթոն Էվատի ութ որդիներից հինգերորդն էր։ րա երկու ավագ եղբայրները մահացել են մանկության տարիներին[1]։ Նրա հայրը ծնվել է Հնդկաստանի Քաունփորում (այժմ՝ Կանպուր), բայց մեծացել է Իռլանդիայի Դուբլինում։ Նա ժամանել է Ավստրալիա 16 տարեկանում և ի վերջո բնակություն հաստատել Մորփեթում, որտեղ 1882 թվականին ամուսնացել է Սիդնեյից ծովային ինժեների դստեր՝ Ջինի Գրեյի հետ։ 1901 թվականի հոկտեմբերին մահացել է նրա հայրը։
Անգլո-իռլանդական ծագմաբ Հերբերտ Վիրը կրթություն է ստացել Սիդնեյի համալսարանում (1918)[2], 1924 թվակաnին ստացել է իրավագիտության դոկտորի կոչում։ Ուսման ընթացքում ընտրվել է ուսանողական խորհրդի նախագահ, եղել է ուսանողական «Հերմես» գրական ամսագրի խմբագիրը, իսկ 1915 թվականին «Ազատականությունն Ավստրալիայում» էսսեի համար արժանացել է փիլիսոփայության մրցանակի։ Համալսարանում Էվատը խաղացել է ռեգբի, ֆուտբոլ, հոկեյ և բեյսբոլ[3]։
Որպես իրավաբան աշխատել է հիմնականում արհմիությունների հարցերով, զբաղվել է աշխատանքային վեճերով։ 1925-1930 թվականներին լեյբորիստական կուսակցությունից եղել է Նոր Հարավային Ուելսի Օրենսդիր ժողովի անդամ։ 1930 թվականին նշանակվել է Ավստրալիայի Գերագույն դատարանի անդամ։ 1940 թվականին ընտրվել է Ներկայացուցիչների պալատի պատգամավոր։
1941 թվականին՝ վարչապետ Ջոն Քերթինի օրոք, նա եղել է երկրի գլխավոր դատախազը և արտաքին գործերի նախարարը։ Այդ պաշտոնները նա պահպանել է մինչև Բեն Չիֆլիի վարչապետ ընտրվելը։ 1946 թվականից եղել է նաև փոխվարչապետ։ Մեծ Բրիտանիայից Ավստրալիայի անկախության ամրապնդման և միջազգային ասպարեզում նրա անկախ դերի հաստատուն ջատագով Էվատը Ավստրալիայի ներկայացուցիչն է եղել Ուինսթոն Չերչիլի պատերազմական կաբինետում, ինչպես նաև Խաղաղօվկիանոսյան պատերազմի խորհրդում։
Նա ակտիվորեն աջակցել է ՄԱԿ-ին և մասնակցել դրա ստեղծմանը` ձգտելով հասնել հավասար իրավունքների մեծ և փոքր երկրների համար։ 1948 թվականի սեպտեմբերի 21-ից մինչև 1949 թվականի սեպտեմբերի 20-ը եղել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ, մասնակցել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի և Պաղեստինի բաժանման ՄԱԿ-ի ծրագրի մշակմանը։
1951 թվականից կրկին եղել է Ավստրալիայի խորհրդարանի անդամ Ներկայացուցիչների պալատում։ Բեն Չիֆլի մահից հետո՝ 1951-1960 թվականներին՝եղել է Ավստրալիայի ընդդիմության առաջնորդ։
Նա հեռացել է քաղաքականությունից 1960 թվականին և ստանձնել Նոր Հարավային Ուելսի գլխավոր դատավորի պաշտոնը (1960 թվականի փետրվարի 15-ից մինչև 1962 թվականի հոկտեմբերի 24-ը)։
1950 թվականին առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հերբերտ Վիր Էվատը մի շարք ապստամբության պատմության վերաբերյալ գրքեր, իրավական էսսեների և հոդվածների հեղինակ է։
- H. V. Evatt, Australian Labour Leader: The Story Of W.A. Holman and the Labour Movement, 1954
- H. V. Evatt, The King and His Dominion Governors, 1936
- H. V. Evatt, Injustice within the Law. A study of the case of the Dorsetshire Labourers, 1937
- H. V. Evatt, The Royal Prerogative, 1930 (this was his LLD thesis)
- H. V. Evatt, Rum Rebellion: A Study of the Overthrow of Governor Bligh by John Macarthur and the New South Wales Corps, 1943
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Crockett, Peter (1993). Evatt: A Life. Oxford University Press. էջ 2. ISBN 0195535588.
- ↑ Robyn Walden. «Evatt Biography». Evatt Collection, Special Collections. Flinders University Library.
- ↑ «Dr. H. V. Evatt». The Canberra Times. 19 December 1930. էջ 1. Վերցված է 10 April 2018-ին – via trove.nla.gov.au.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- (անգլ.)https://www.un.org/ru/file/107778 Herbert Vere Evatt