Մասնակից:Harutyunyan Diana/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նյուբուրգ
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1709 թ.
ԲԾՄ39 մ
Բնակչություն28259 (2000) մարդ
Խտություն7436,5 մարդ/կմ²
Հեռախոսային կոդ+1 914
Փոստային ինդեքս12550
Պաշտոնական կայքcityofnewburgh-ny.gov

Նյուբուրգ (անգլ.՝ Newburgh) - քաղաք ամերիկյան նահանգ Նյու-Յորքում: Նյուբուրգի բնակչությունը կազմում է 28101 մարդ (2009թ հունիսի դրությամբ): Քաղաքն ունի սիթի վարչական կարգավիճակ (city):

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաք Նյուբուրգը (City of Newburgh) գտնվում է Նյու-Յորք նահանգի Օրենջ շրջանի տարածքում, Նյու-Յորքից 60 կմ դեպի հյուսիս և Օլբանից 90 կմ դեպի հարավ, Հուդզոն գետի արևմտյան ափին: Քաղաքի կազմում է գտնվում Պոլեպել կղզին՝ Բաններմանա ամրոցով[1][2]: Հարևանությամբ գտնվում է համանուն քաղաք Նյուբուրգը, ունենալով թաունի կարգավիճակ (town): Այստեղ՝ գետի վրա, կա մի կամուրջ, որը Նյուբուրգը քաղաքը կապում է Բեկոնի հետ[3]:

Քրիստափոր Կոլումբոսի արձանը Նյուրբուրգի նավամատույցի վրա

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին եվրոպացիները հայտնվել են այս վայրերում 1609 թվականին, երբ այստեղ կանգ առավ Հենրի Հուդզոնի արշավախումբը՝ անցնելով գետը: Առաջին բնակավայրը ծագել է 1709 թվականին, այն հիմնադրել են գերմանացի վերաբնակիչները՝ լյութերականները: Գերմանական բնակչությունը գերակշռել է մինչև 1750 թվականը, 1752 թվականին քաղաքը ստացել է ներկայիս անունը՝ Շոտլանդիայի քաղաքներից մեկի անունով[4]: Ամերիկյան հեղափոխության ընթացքում Նյուբուրգը մեծ դեր խաղաց: Այստեղ էր գտնվում Ջորջ Վաշինգտոնի Մայրցամաքային բանակի շտաբ-բնակարանը: Այստեղ նաև բանակի սպաների կողմից պատրաստվել է պետական հեղաշրջում՝ հօգուտ Ջորջ Վաշինգտոնի, ստանալով Նյուբուրգյան հեղաշրջում անվանումը: 19-րդ դարում Հուդզոն գետի վրա՝ աշխարհագրական բարենպաստ դիրքի շնորհիվ, Նյու-Յորքի և Օլբանիի միջև ընկած ճանապարհին, քաղաքն արագ զարգանում է, վերածվելով տրանսպորտային և արդյունաբերական կենտրոնի: 1800 թվականին այն ստանում է գյուղի վարչական կարգավիճակ (village), 1865 թվականին՝ քաղաքի կարգավիճակ (city): Այստեղ ստեղծվում են գործվածքների, օճառների, սառնարանային խցերի, հագուստի և այլնի արտադրության ձեռնարկություններ[5]: 1939 թվականին Նյուբուրգում հայտնվում է հեռուստատեսությունը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Transitioning to the New OMB 2013Definitions» (PDF). Federal Housing Finance Agency. էջ 25. Վերցված է 13 February 2015-ին.
  2. «OMB Bulletin No. 13-01» (PDF). 28 February 2013. էջ 42. Վերցված է 13 February 2015-ին.
  3. Nutt, John J., Newburgh, her Institutions, Industries, and Leading citizens, Ritchie & Hull, Newburgh, NY, 1891
  4. «Opening the West Shore» (PDF), The New York Times, June 5, 1883, Վերցված է 2012-01-28-ին
  5. Berliner, Harvey L.; Campo, David W.; Dickerson, Charles N.; Mack, Glenn (November 2003), «Design and Construction of the Weehawken Tunnel and Bergenline Avenue Station for the Hudson–Bergen Light Rail Transit System» (PDF), Transportation Research E-Circular, Transportation Research Board, E-C058: 389–406, ISSN 0097-8515, Վերցված է 2011-07-30-ին

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]