Jump to content

Մասնակից:Grqaser/Ավազարկղ22

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Прекрасная садовница» (ֆր.՝  La Belle Jardinière), Վերածննդի դարաշրջաի իտալացի հանրճանաչ նկարիչ Ռաֆայելի նկար։ Նկարչի ֆլորենցիական շրջանի նկարներից է (1507—1508) և և ընդհանրություններ ունի այս շրջանի երկու այլ՝ Տիրամայրը մարգագետնում և Սուսերով տիրամայրյը աշխատանքների հետ։ Նրանց համեմատությամբ նկարը չափսերով փոքր է (122 Х 80 սմ), արված է յողաներկով՝ կտավի վրա՝ փայտե հենքի վրա։։ 16-րդ դարից համարվում է Փարիզի Լուվր թանգարանի մարգարիտներից մեկը։ Ռաֆայելի նկարն ստեղծվելուց անմիջապես հետո մեծ ճանաչում ձեռք բերեց։ Այն արտանկարել են շատ նկարիչներ, ուստի գոյություն ունեն այս թեմայով բազմաթիվ կրկնօրինակներ և սրբապատկերագրական տարբերակներ։

Նկարի պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Подготовительный рисунок к картине. Перо, коричневые чернила, сангина. Лувр, Париж

Սրբապատկերագրություն․ անվանման ծագում և առանձնհտկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փարիզի արքայական հավաքածուների կատալոգներում երկար տարիներ նկարը անվանվել է «Սուրբ կույսը գեղջկական հանդերձանքով» (La Sainte Vierge en paysanne), մինչ ֆրանսիացի պատմաբան և հանրահայտ հավաքորդ Պիեռ Ժան Մարիետը 1720 թվականին այն առավել ռոմանտիկ անվանեց «Չքնաղ պարտիզպանուհին»[1]։ Ֆրանսիայի կուրտուազական մշակույթում, հատկապես 16-րդ դարի ֆրանսիական վերածննդի և 18-րդ դարի ռոկոկո մշակույթում, գոյություն ուներ անտիկ մշակույթին հարելու ավանդույթ՝ այգեպաններին պատկերելու ծաղկով լի զամբյուղներով կամ այգեգործական գործիքներով՝ այգու, կանաչի, տաղավարների ֆոնի վրա[2]։

«Չքնաղ պարտիզպանուհին» Էրմիտաժի ցուցահանդեսում, 2021 թվական

Կույս Մարիամը պատկերվել է քարին նստած (խորհրդանշում է Եկեղեցին), այլ կերպ անվանվում է «Իմաստության գահ» (լատին․՝  Sedes Sapientiae), որի խորհրդանշական նշանակությունը ընդգծվում է Տիրամոր ձեռքի գրքով, ինչը տվյալ սրբապատկերը նմանեցնում է «Ընթերցող Տիրամոր» թեմային։

Կույս Մարիամի ձախ կողմում մանուկ Հովհաննես Մկրտիչն է՝ խաչով։ Նրա հայացքը սևեռված է Փրկչին, որը Տիրամոր մյուս կողում է։ Երեք կերպարների գլլուխներն էլ օղակված են հազիվ նկատելի լուսապսակով։ Տիրամայրը մանկան և Հովհաննես Մկրտչի հետ սրբապատկերագրական թեման արտացոլվել է Լեոնարդո դա Վինչիի կողմից վերարտադրված փախուստ դեպի Եգիպտոս և քարայրում Հիսուսի և Հովհաննեսի առաջին հանդիպման թեմաներում (Տիրամայրը ժայռերում)։ Մարիամի թիկունքում՝ դեպի ձախ ծովային, իսկ աջ կողմում՝ քաղաքի տեսարան է։ Մարիամի հանդերձանքում կարմիր և կանաչ գույներին ավելացել են թևքերի ոսկեգույնը, որը ներդաշնակվում է կերպարը ներքևից երիզող այգու խոտերի բնանկարի հետ։ Մանուշակները խորհրդանշում են Մարիամի խոնարհությունը, ջրամբարը՝ Քրիստոսի սերը։ Այս «բուսաբանական թեմայում» ուսումնասիրողները նկատում են նաև Լեոնարդոյի ազդեցությունը։

Բրգաձև կոմպոզիցիան, որը նման է «Սուրբ Աննան Տիրամոր և Մանուկ Քրիստոսի հետ» նկարին, իրենից ներկայացնում է տիպիկ «լեոնարդական» հավասարակողմ եռանկյունի՝ կառուցվածք որն անձամբ դա Վինչին հարել է առավել ներդաշնակ։ Սակայն անասելի գաղտնիքի և միստիկ երկրաչափության փոխարեն, որը բնորոոշ է Լեոնարդոյի արվեստին, Ռաֆայելի կտավը թողնում է անվրդով ներդաշնակության և երկրային խաղաղության տպավորություն։

Ռաֆայելի ստեղծագործության այս առանձնահատկության մասին գրել է Հենրիխ Վյոֆլին «Դասական արվեստ» գրքում․ «Ռաֆայելը հռչակվել է որպես Տիրամայրերի գեղանկարիչ և նրանց դյութիչ գեղեցկությանը ձևական վերլուծությամբ անդրադառնալը կարող է ավելորդություն համարվել։ Տիրամայրերով ավելի շատ վերարտադրություններ են եղել, որոնք մեզ ծանոթ են դեռևս պատանեկան տարիքից, քան մեկ այլ նկարչի ստեղծագործություններով։ Նրանք այն աստիճան են ներծծված մայրական սիրով և մանկական խանդաղատանքով, վեհ արժանիքներով և գերմարդկային մեծությամբ, որ նկարչի հետագա մտադրություններն այլևս չեն կարևորվում։ Իմիջիայլոց, Ռաֆայելի նկարներներին ընդամենը մեկ հայացք նետելով՝ հասկանալի դառնում, որ նկարչի համար խնդիրը ոչ թե հասարակության գրավելն է, այս կամ այն գեղեցիկ գլուխը կամ մանկանը պատկերելը, այլ միասնության, А между тем с одного лишь взгляда на рисунки Рафаэля видно, что для художника проблема была не в том, что пленяет публику, не в создании той или иной красивой головы или поворота ребёнка, а в сплочённости группы, в согласовании направлений различных членов и фигур. Можно, конечно, рассматривать Рафаэля с точки зрения душевного настроения, но сущность его художественных намерений откроется лишь тому, кто от душевных переживаний способен перейти к формальному анализу»[3].


Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Delieuvin V. La Belle Jardinière comme au premier jour // Dossier de l’art n° 277. — Мars 2020. — Р. 70—73
  2. Власов В. Г. «Прекрасная садовница» // Власов В. Г. Новый энциклопедический словарь изобразительного искусства. В 10 т. — СПб.: Азбука-Классика. — Т. VII, 2007. — С. 707
  3. Вёльфлин Г. Классическое искусство. Введение в изучение итальянского Возрождения. — СПб.: Алетейя, 1997. — С. 86—87


Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Pierluigi De Vecchi. Raffaello. Rizzoli, Milano 1975.
  • Paolo Franzese. Raffaello. Mondadori Arte, Milano 2008.


Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]