Մասնակից:Gotocalifornia/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աբդուլլահ եղբայրներ կամ Աբդուլլահյան եղբայրներ, սուլթանական լուսանկարիչներ, ովքեր ստեղծագործել են Օսմանյան Կայսրությունում:

Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբդուլլահ եղբայրների վարկը շատ բարձր էր սուլթանի մոտ: Նրանց մոտ լուսանկարվել են Ուելսի իշխանը, Միացյալ թագավորության գահաժառանգ Էդուարդը, Պրուսիայի թագավոր Ֆրեդերիկ III-ը, Ավստրո-Հունգարիայի կայսր Ֆրանց Յոզեֆ I և ուրիշ շատ մեծանուն այրեր: Եգիպտոսի Խդիվ Թևֆիկ փաշան, հյուրընկալվելով սուլթանին Պոլսում, լուսանկարվել է Աբդուլլահ եղբայրների մոտ, ինչը և պատճառ է դարձել, որ նրանց հրավիրի Կահիրե' լուսանկարչատուն բացելու:

Աբդուլլահները հրատարակել են 51 անուն լուսանկարչական ալբոմ' նվիրված Թուրքիային և տարածաշրջանի ազգաբնակչությանը, որոնք այսօր պահպանվում են աշխարհի խոշոր գրադարաններում:

Եղբայրները[խմբագրել | խմբագրել կոդը]

Գևորգ Աբդուլլահյան[խմբագրել | խմբագրել կոդը]

1852 թվականին Գևորգն ընդունվել է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանը, որտեղ աշակերտել է Ղևոնդ Ալիշանին: Եղել է ամենահեղինակավոր արվեստագետը եղբայրների մեջ և գործել է մինչև 1898 թվականը: Մահացել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին:

Վիչեն Աբդուլլահյան[խմբագրել | խմբագրել կոդը]

1856 Ղրիմի պատերազմի ավարտից հետո Պոլիս հաստատված և Բերայում լուսանկարչատուն բաց արած գերմանացի քիմիկոս Ռաբախի արհեստանոցը մուտք է գործել Վիչեն անունով մի երիտասարդ' Աբդուլլահյան տոհմիկ ընտանիքից: Վիչենը մանրանկարիչ էր և լուսանկարներ գունազարդող: 1858 Իր եղբայրների' Գևորգի և Հովհաննեսի հետ Վիչենը դարձել է լուսանկարչատան լիիրավ տերը[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Հայ լուսանկարիչներ Կատեգորիա:Լուսանկարիչներ