Մասնակից:Gohar95/Ավազարկղ 3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճապոնիայի 1947 թ. սահմանադրությունը

Ճապոնիայի սահմանադրաիրավական կառուցակարգը, նրա հիմունքները սահմանված են Ճապոնիայի սահմանադրությամբ (ընդունվել է 1947 թ. մայիսի 3-ին): Այն համարվում է երկրի հիմնական օրենքը և մանրամասնորեն կարգավորում է ինչպես մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների, այնպես էլ երկրի պետական իշխանության մարմինների հետ կապված հիմնական հասարակական հարաբերությունները: Սահմանադրությունը կազմված է պրեամբուլայից, 11 գլխից, 103 հոդվածից[1]: Պրեամբուլան սահմանում է սահմանադրության ընդունման անհրաժեշտությունը, հիմնավորում դա:

Կայսրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճապոնիայի ներկայիս կայսրը

Ճապոնիայի կայսերական դինաստիան աշխարհում հնագույններից մեկն է: Ըստ սահմանադրության հ. 1-ինի՝ կայսրը համարվում է պետության գլուխը և երկրի միասնության խորհրդանիշը, նրա կարգավիճակը կանխորոշում է ժողովուրդը՝ օժտված սուվերեն իշխանությամբ: Կայսերական թագը փոխանցվում է ժառանգաբար՝ ըստ պառլամենտի ընդունած օրենքի: Կայսրը իրականացնում է միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված է սահմանադրությամբ: Մասնավորապես, ըստ հիմնական օրենքի, կայսրը՝ Կաբինետի (գործադիր իշխանություն) համաձայնությամբ՝

  • հրապարակում է սահմանադրությունը, օրենքները, պայմանագրերը,
  • հրավիրում է պառլամենտ,
  • հայտարարում է պառլամենտի ընտրության մասին,
  • նշանակում և պաշտոնից ազատում է պետական նախարարներին,
  • նշանակում է Գերագույն դատարանի նախագահին,
  • շնորհում է ներում,
  • շնորհում է պետական պարգևներ,
  • ընդունում է այլ պետությունների դիվանագիտական ներկայացուցիչներին:

Պառլամենտը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պառլամենտի նիստ

Համարվում է երկրի բարձրագույն օրենսդիր մարմինը: Ունի երկպալատ կառուցվածք՝ Ներկայացուցիչների պալատ (ստորին) և Խորհրդականների պալատ (վերին): Առաջինն ունի 512, իսկ երկրորդը՝ 252 անդամ: Երկու պալատներն էլ ընտրվում են ժողովրդի կողմից: Ներկայացուցիչների պալատի գործունեության ժամկետը 4, իսկ Խորհրդականների պալատինը՝ 6 տարի է: Վերջինիս 1/2 մասը երեք տարին մեկ վերընտրվում է: Պատգամավորը միաժամանակ չի կարող լինել 2 պալատի անդամ: Պառլամենտը իր գործունեությունը իրականացնում է նիստերի միջոցով, որը հրավիրվում է տարին մեկ անգամ: Նիստերը կարող են լինել հերթական, արտահերթ, հատուկ: Հերթական նիստ հրավիրվում է տարին մեկ անգամ, ընդ որում՝ յուրաքանչյուր տարվա դեկտեմբերին, արտահերթը՝ մեկ պալատի 1/4-ի համաձայնությամբ, իսկ հատուկը՝ պառլամենտի արձակման ժամանակ: Պառլամենտում գործում է 20 մշտական հանձնաժողով: Պառլամենտի գործունեության հիմնական նպատակը օրենքի ընդունումն է: Օրինագծերը քննարկվում են ստորին, հետո՝ վերին պալատում: Կա քվեարկության 3 ձև՝

  • ոտքի կանգնել,
  • գաղտնի քվեարկություն,
  • ըստ քվեաթորթիկի գույնի՝ սպիտակ (կողմ) և կապույտ (դեմ):

Կաբինետը[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտո Խիրոբումին՝ Ճապոնիայի առաջին վարչապետը

Համարվում է երկրի բարձրագույն գործադիր մարմինը: Այն կազմված է վարչապետից և մյուս պետական նախարարներից: Որպես կանոն, վարչապետը սովորաբար իշխող կուսակցության ղեկավարն է: Նա կարող է նշանակել առավելագույնը 20 նախարարի: Վարչապետի իրավասությանն են պատկանում՝

  • Կաբինետի գործունեության նկատմամբ վերահսկողությունը,
  • նախարարների նշանակումը,
  • օրինագծերի առաջադրումը,
  • պառլամենտին հաշվետվություն ներկայացնելը,
  • օրենքների ստորագրումը և հրապարակումը[2]:

Դատական համակարգը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերագույն դատարանը Ճապոնիայում

Այն ունի քառաստիճան կառուցվածք՝

  • Գերագույն դատարան,
  • վերաքննիչ դատարան (8),
  • տեղական դատարան (50),
  • առաջին ատյանի (450) և ընտանեկան դատարաններ (50):

Որպես բարձրագույն ատյան հանդես է գալիս Գերագույն դատարանը: Դատավորները պաշտոնավարում են մինչև 70 տարեկանը լրանալը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Ճապոնիա