Մասնակից:GgGevorg/Ավազարկղ/էպիֆիզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
GgGevorg/Ավազարկղ/էպիֆիզ
Լատիներեն անվանումcorpus pineale, epiphysis cerebri

Էպիֆիզ, նյարդային ծագման փոքր ներզատիչ գեղձ է ողնաշարավորների ուղեղում։ Էպիֆիզը արտազատում է մելատոնին, որը հանդիսանում է սերոտոնինից սինթեզվող հորմոն և կարգավորում է օրգանիզմում ռիթմիկ կամ ցիկլիկ ընթացող (օրինակ՝ դաշտանային ցիկլը) գործընթացները, այդ թվում՝ [[| Կենսառիթմեր#Օրական_(ցիրկադային)_ռիթմեր]] և Կենսառիթմեր#Տարեկան_ռիթմեր կենսառիթմերը։ Գեղձն ունի Կոն (բուսաբանություն) տեսք, որտեղից էլ առաջացել է անվանումը. էպիֆիզը տեղակայված է վերտեսաթմբում (էպիթալամուս, միջանկյալ ուղեղի հետին հատված), գլխուղեղի միջնամասում, between the two hemispheres, tucked in a groove where the two halves of the thalamus join.[1][2]

Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու էպիֆիզը սաղմնադրվում է ներարգանդային շրջանի 5–6–րդ շաբաթում՝ միջանկյալ ուղեղի արտափքման տեսքով։ Երկկենցաղների և սողունների մոտ առաջանում են մի քանի այդպիսի պարապինեալ արտափքումներ, այդ թվում նաև կենտ գագաթային աչք։ Կաթնասունների և մարդու գագաթային աչքը չի զարգանում, բայց էպիֆիզը պահպանում է լուսային գրգռիչներին պատասխանելու ունակությունը։ Վերջիններս հաղորդվում են նրան զույգ աչքերի ցանցաթաղանթից՝ սիմպաթիկ նյարդերով։ Էպիֆիզար դիվերտիկուլի պատը հաստանում է, իսկ լուսանցքը՝ խցանվում։ Նույն արտափքումից էպենդիմը հաստանում է՝ առաջացնելով հավելյալ սուբկոմիսուրալ օրգան, որը հետագա զարգացման ընթացքում մտնում է էպիֆիզի կազմության մեջ։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքինից էպիֆիզը շրջապատված է շարակցահյուսվածքային թաղանթով, որից դեպի գեղձ են գնում ճյուղավորվող խտրոցներ՝ գոյացնելով նրա հենքը և բաժանելով պարենքիման բլթակների։ Պինեալ պարենքիմայում տարբերում են 2 տեսակի բջիջ՝ սեկրետ առաջացնող պինեալոցիտներ (endocrinocytus pinealis) և նեցուկային գլիալ (gliocytus centralis) բջիջներ։ Պինեալոցիտները բաշխված են բլթակների կենտրոնական մասում, փոքր– ինչ ավելի խոշոր են նեցուկային նեյրոգլիալ բջիջներից, ձևով բազմանկյուն են, ունեն բշտաձև կորիզներ՝ խոշոր կորիզակներով։ Պինեալոցիտի մարմնից անջատվում են երկար ելուստներ, ճյուղավորվում դենդրիտների նման՝ միահյուսվելով գլիալ բջիջների ելուստներին։ Ելուստները, լախտաձև լայնանալով, ուղղվում են դեպի մազանոթներ և հպվում նրանց։ Այդ լախտաձև լայնացումների ցիտոպլազմայում կան օսմիոֆիլ հատիկներ, վակուոլներ և միտոքոնդրիումներ։ Կան բջիջներ, որոնք գտնվում են տարբեր ֆունկցիոնալ վիճակներում, և կան բջիջներ, որոնք ենթարկվում են տարիքային փոփոխությունների։ Պինեալոցիտների ցիտոպլազմայում հայտնաբերվում են բազմաթիվ միտոքոնդրիումներ, լավ զարգացած Գոլջիի կամպլեքս, լիզոսոմներ, ագրանուլյար էնդոպլազմատիկ ցանցի բշտիկներ, ռիբոսոմներ և պոլիսոմներ։ Գլիալ բջիջները գերակշռում են բլթակների ծայրամասերում։ Դրանց ցիտոպլազման աղքատ է, կորիզները՝ խտացած։ Ելուստները ուղղվում են դեպի միջբլթակային շարակցահյուսվածքային խտրոցները՝ կազմելով բլթակի յուրահատուկ եզրային երիզ։

Ֆունկցիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլինիկական և էքսպերիմենտալ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ էպիֆիզը դանդաղեցնում է սեռական համակարգի զարգացումը, որովհետև ոչ սեռահասուն կենդանիների մոտ այդ գեղձի քայքայումը, թերզարգացումը կամ հեռացումը հանգեցնում է անժամանակ սեռական հասունացման։ Էպիֆիզի արգելակող ազդեցությունը սեռական ֆունկցիաների վրա պայմանավորված է մի քանի գործոններով։ Նախ՝ պինեալոցիտները արտադրում են սերոտոնին, որը հենց այդտեղ էլ դառնում է մելատոնին։ Այդ նեյրոամինը, ըստ երևույթին, թուլացնում կամ ընկճում է հիպոթալամուսի գոնադոլիբերինի և հիպոֆիզի առաջին բլթի գոնադոտրոպինի արտազատումը։ Պինեալոցիտները արտադրում են նաև մի շարք սպիտակուցային հորմոններ, այդ թվում՝ հակաանտիգոնադոտրոպին, որը թուլացնում է լյուտրոպինի արտազատումը հիպոֆիզի առաջային բլթում։ Անտիգոնադոտրոպինի հետ պինեալոցիտները առաջացնում են մեկ այլ սպիտակուցային հորմոն, որը բարձրացնում է կալիումի քանակը արյան մեջ, հետևաբար՝ մասնակցում է հանքային փոխանակության կարգավորմանը։

Կարգավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմպաթիկ նյարդաթելերը, որոնք մտնում են էպիֆիզ և վերջանում նրա բլթակների պարենքիմայում, սկիզբ են առնում սահմանային ցողունի վերին պարանոցային հանգույցներից։ Սիմպաթիկ գրգիռները էպիֆիզում արագացնում են սերոտոնինի վերածումը մելատոնինի։

Տարիքային փոփոխություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆոսֆատային և կարբոնատային աղերի կուտակումները

Մարդու էպիֆիզը առավելագույն զարգացման հասնում է կյանքի 5–6–րդ տարում, որից հետո, չնայած գործունեությունը շարունակվում է, բայց սկսվում է նրա տարիքային հետաճը։ Պինեալոցիտների մի մասը ապաճում է, իսկ հենքը աճում է նրա մեջ, ավելանում են ֆոսֆոտային և կարբոնատային աղերի կուտակումները՝ շերտավոր գնդերի ձևով, որոնք կոչվում են ուղեղային ավազ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ա. Վ. Ազնաուրյան, Է. Լ. Թումանյան, Մ. Զ. Բախշինյան, Մասնավոր Հյուսվածքաբանություն, Երևան 2003
  1. Macchi M, Bruce J (2004). «Human pineal physiology and functional significance of melatonin». Front Neuroendocrinol. 25 (3–4): 177–95. doi:10.1016/j.yfrne.2004.08.001. PMID 15589268.
  2. Arendt J, Skene DJ (2005). «Melatonin as a chronobiotic». Sleep Med Rev. 9 (1): 25–39. doi:10.1016/j.smrv.2004.05.002. PMID 15649736. «Exogenous melatonin has acute sleepiness-inducing and temperature-lowering effects during 'biological daytime', and when suitably timed (it is most effective around dusk and dawn) it will shift the phase of the human circadian clock (sleep, endogenous melatonin, core body temperature, cortisol) to earlier (advance phase shift) or later (delay phase shift) times.»