Մասնակից:Gevorg Ghazaryan/Ֆիլիպ Կուտև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Gevorg Ghazaryan/Ֆիլիպ Կուտև

Ֆիլիպ Կուտև (բուլղար․՝ Филип Кутев, ), բուլղար կոմպոզիտոր, դիրիժոր, ազգագրագետ, բանագետ, բուլղարական ժողովրդական երաժշտության մասսայականացնող[1][2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլիպ Կուտևը ծնվել է 1903 թվականի հունիսի 13-ին Այթոսում, Բուրգասի մարզ: 1922 թվականից սովորել է ջութակ նվագել պրոֆեսոր Հանս Կոհի մոտ: 1926 թվականին ավարտել է Երաժշտական բարձրագույն դպրոցը, իսկ 1930 թվականին` Ազգային երաժշտական ակադեմիայի մանկավարժական բաժինը: Դրանից հետո ավելի քան 5 տարի Բուրգասի 24-րդ հեծելազորային գնդում, ապա նաև Սոֆիայի 6-րդ հեծելազորային գնդում աշխատել է զինվորական նվագախմբի կապելմայստեր: Եղել է գնդապետի կոչումով զինվորական երաժիշտ:

1951 թվականին Սոֆիայում հիմնադրել է Բուլղարիայի ժողովրդական պարի և երգի առաջին պետական անսամբլը, որի ղեկավարն է եղել մինչև իր մահը: Կոլեկտիվի հետ միասին հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում: Այժմ անսամբլը կրում է նրա անունը:

Ֆիլիպ Կուտևը մահացել է 1982 թվականի նոյեմբերի 27-ին, 79 տարեկան հասակում[3][4]:

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի շարք ստեղծագործություններ հեղինակ է, որոնք ստեղծվել են բուլղարական ժողովրդական երաժշտության հիմքի վրա, այդ թվում, երգչախմբային և նվագախմբային երաժշտության («Բուլղարական հագներգություն», 1937, «Գերման» սիմֆոնիկ պոեմ, 1940 (անձրևի հին բուլղարական ծիսակարգի հիման վրա), «Երիտասարդություն» սիմֆոնիա, 1947 և այլն), կամերային երաժշտության, կանտատների, բազմաթիվ երգերի:

Երգեր է գրել կինոյի համար (ֆիլմ «Под игото», 1952 և «Хитър Петър», 1960):

Նրա ստեղծագործության հիմնական նպատակն էր ոճավորումը, ներդաշնակացումը և իսկական ֆոլկլորի ստեղծումը, դրա պահպանումը և ներկայացումը:

Կուտևի անսամբլի օրինակով հետագայում ստեղծվել են մի քանի ֆոլկլորային կոլեկտիվներ, որոնցից են «Թրակիան» (հարավ-բուլղարական ֆոլկլոր), «Սևերնյաչկին» (հյուսիս-բուլղարական ֆոլկլոր), «Պիրինը» (Բուլղարիայի հարավ-արևմուտքի ֆոլկլոր) և այլն:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Filip Koutev, composer, conductor, public figure». Union of Bulgarian Composers. Վերցված է մայիսի 21, 2015-ին.
  2. Kirilov, Kalin S. (փետրվարի 6, 2010). «Revival of Bulgarian Folk Music During Socialism and the Post-Socialist Transition: Music and Cultural Identity». MUSICultures. 37: 112, 123. ISSN 1920-4221. Վերցված է հուլիսի 28, 2014-ին.
  3. Buchanan, Donna A. (2006). Performing democracy : Bulgarian music and musicians in transition. Chicago, Ill. [u.a.]: Univ. of Chicago Press. էջ 489. ISBN 9780226078267.
  4. «Past Winners». Grammy.com. National Academy of Recording Arts and Sciences. Արխիվացված է օրիգինալից հուլիսի 28, 2014-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Կատեգորիա:Բուլղարացի կոմպոզիտորներ Կատեգորիա:Բուլղարացի դիրիժորներ Կատեգորիա:Բուլղարացի բանահավաքներ Կատեգորիա:Բուլղարացի երաժշտագետներ Կատեգորիա:Բուլղարիայի ազգային երաժշտական ակադեմիայի շրջանավարտներ Կատեգորիա:Բուլղարացի ազգագրագետներ Կատեգորիա:Բուլղարացի ջութակահարներ