Մասնակից:Gevorg Ghazaryan/Տատա հաստատուն հետազոտությունների ինստիտուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Gevorg Ghazaryan/Տատա հաստատուն հետազոտությունների ինստիտուտ

Տատա հաստատուն հետազոտությունների ինստիտուտ (անգլ.՝ Tata Institute of Fundamental Research, TIFR), Հնդկաստանի խոշորագույն գիտա-հետազոտական ինստիտուտներից մեկը: Տեղակայված է Մումբայում[1]:

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տատա հաստատուն հետազոտությունների ինստիտուտը ստեղծվել է 1945 թվականի հունիսին նշանավոր հնդիկ ֆիզիկոս Հոմի Ջեհանգիր Բաբայի և արդյունաբերող Ջեհանգիր Ռատանջի Տատայի կողմից: Այն 2003 թվականից համարվում է Մումբայի համալսարանի անկախ ինստիտուտ: Ունի deemed university (մտածողականների համալսարան) կարգավիճակ:

TIFR ինստիտուտում աշխատանքներ են իրականցվում ժամանակակից քիմիայի, մաթեմատիկայի, ինֆորմատիկայի, բժշկության, կենսաբանության, ֆիզիկայի և գիտական մանկարժության հիմնական ուղղություններով, որոնք կենտրոնացված են 3 ֆակուլտետներում՝

  • մաթեմատիկայի ֆակուլտետ (The School of Mathematics)
  • բնական գիտությունների ֆակուլտետ (The School of Natural Sciences)
  • տեխնոլոգիայի և ինֆորմատիկայի ֆակուլտետ (The School of Technology and Computer Science):

Բացի դրանից, TIFR-ի շրջանակներում աշխատում են մի քանի այլ ինստիտուտներ, որոնք գտնվում են համալսարանական քաղաքի սահմաններից դուրս՝ Մումբայի Կոլաբա շրջանում: Դրանցից կարելի է նշել Մումբայի Դեոնար շրջանում գտնվող Հոմի Բաբա գիտական կրթության կենտրոնը (Homi Bhabha Centre for Science Education), Ռադիոաստղագիտության ազգային կենտրոնը (National Centre for Radio Astrophysics) աշխարհում ամենամեծ ռադիոաստղադիտարանով, որն աշխատում է Պունայում գտնվող Giant Metrewave Radio Telescope-ի մետրային դիապազոնում, և Բանգալորի Կենսաբանական գիտությունների ազգային կենտրոնը (National Centre for Biological Sciences):

Տատայի ինստիտուտում սովորողների մաթեմատիկայի ոլորտում հիմնական գիտական խնդիրներն են հանրահաշիվը և հանրահաշվական երկրաչափությունը, քվանտային ֆիզիկան, կոմբինատորիկան, մոլեկուլային կենսաբանությունը, ատոմային ֆիզիկան:

Ինստիտուտի կազմի մեջ է մտնում մեծ գիտական գրադարան (ավելի քան 100 հազար հատոր) և խոշոր հաշվարկամ կենտրոն:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Special Correspondent (November 2005). «Making bright ideas happen». Frontline. 22 (23). Արխիվացված է օրիգինալից մայիսի 16, 2011-ին. Վերցված է նոյեմբերի 29, 2010-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • TIFR TIFR ինստիտուտի պաշտոնական կայք(անգլ.)

Կատեգորիա:1945 հիմնադրված կրթական հաստատություններ Կատեգորիա:1945 հիմնադրումներ Հնդկաստանում Կատեգորիա:Գիտահետազոտական ինստիտուտներ Կատեգորիա:Հնդկաստանի համալսարաններ