Մասնակից:Gevorg Ghazaryan/Չանդրա Շեկհար Սինգհ
Gevorg Ghazaryan/Չանդրա Շեկհար Սինգհ | |
Չանդրա Շեկհար Սինգհ (հինդի՝ चन्द्रशेखर सिंह, ), հնդիկ պետական և քաղաքական գործիչ, 1990 թվականի նոյեմբերի 10-ից մինչև 1991 թվականի հունիսի 21-ը եղել է Հնդկաստանի վարչապետ[1]:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Չանդրա Շեկհար Սինգհը ծնվել է 1927 թվականի հուլիսի 1-ին Իբրահիմպատի գյողում, Բրիտանական Հնդկաստան՝ աղքատ գյուղական ընտանիքում[2]: Դպրոցն ավարտել է գերազանց, իսկ 1951 թվականին ավարտել է Ալահաբադի համալսարանը՝ դառնալով քաղաքագիտության մագիստրոս[3]: Եղել է ուսանողական շարժման ակտիվիստ, իսկ ինստիտուտի ավարտից հետո դարձել է սոցիալիստական կողմնորոշման քաղաքական գործիչ, Ռամանոհար Լոհիայի կողմնակիցը:
Սկսել է մասնակցել սոցիալիստական շարժմանը և ընտրվել է Ժողովրդա-սոցիալիստական կուսակցության շրջանային բաժանմունքի քարտուղար: Հետագայում ընտրվել է Ժողովրդա-սոցիալիստական կուսակցության Ուտար Պրադեշ նահանգի պետքարտուղար: 1955 թվականից մինչև 1956 թվականը եղել է կուսկացության գլխավոր քարտուղարը: 1962 թվականին Ուտար Պրադեշ նահանգից ընտրվել է Հնդկաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Ռաջյա սաբհայի պատգամավոր՝ սկսելով պատգամավորի կարիերան:
Չանդրա Շեկհարը եղել է ականավոր սոցիալիստ առաջնորդ: 1964 թվականին ընդունվել է Հնդկական ազգային կոնգրես, սակայն 1975 թվականին հեռացել է կուսակցությունից[4][5]: 1977 թվականից մինչև 1988 թվականը եղել է Ջանատա կուսակցության անդամ, իսկ 1988 թվականից մինչև 1990 թվականը՝ Ջանատա դալ կուսակցության անդամ[6]: 1962-1967 թվականներին եղել է Նահանգների խորհրդի՝ Ռաջյա սաբհայի անդամ: 1967 թվականին ընտրվել է Լոկ սաբհա: Որպես Հնդկական ազգային կոնգրեսի անդամ, կատաղաբար քննադատել է Ինդիրա Գանդիի վարած գործունեությունը: 1975 թվականին դա բերել է կուսակցության պառակտմանը: Արտակարգ իրավիճակի ժամանակ ձերբակալվել է և ուղարկվել բանտ[7]:
Այն բանից հետո, երբ դադարեցվել է արտակարգ իրավիճակը, դարձել է Ժողովրդական կուսակցության նախագահ: Խորհրդարանակն ընտրությունների Ժողովրդական կուսակցությունը լավ արդյունք է ցույց տվել և կազմավորվել է կոալիցիոն կառավարություն, որը գլխավորել է Մորարջի Դեսային[8]: 1988 թվականին նրա կուսակցությունը, որը կազմավորել էր Ջանատա դալում, միավորվել է այդ կուսկացությունների հետ և Վիշվանատ Պրատապ Սինգհի գլխավորությամբ կազմավորել կառավարություն: Կոլացիայի հետ հարաբերությունները վատանումէին և նա ստեղծել է սոցիալիստների կուսակցական խմբակ: Կոնգրեսի աջակցությամբ՝ Ռաջիվ Գանդիի գլխավորությամբ, թոշակի է ուղարկել իշվանատ Պրատապ Սինգհին[9]:
1990 թվականի նոյեմբերի 10-ի ընտրությունների արդյունքում դարձել է Հնդկաստանի վարչապետ[10]՝ խորհրդարանում քվերակության ժամանակ հավաքելով 269 կողմ և 204 դեմ ձայն և միաժամանակ զբաղեցնելով արտաքին գործերի նախարարի և պաշտպանության նախարարի պաշտոնները[11][12]: Հնդկական ազգային կոնգրեսը որոշել էր մեծացնել ներքին աջակցությունը նրա կառավարությանը, որպեսզի չլինեին վաղաժամկետ ընտրություններ: Հարաբերությունները շուտ վատացան, քանի որ Կոնգրեսը նրան մեղադրեց Ռաջիվ Գանդիի հանդեպ լրտեսության մեջ: Կոնգրեսը բոյկոտել է խորհրդարանը և 1991 թվականի մարտի 6-ին Չանդրա Շեկհարը հայտարերլ է պաշտոնից հեռանալու մասին լուրը: Շեկհարը մնացել է վարչապետ մինչև ընտրությունները[13][14][15][16]:
Չանդրա Շեկհար Սինգհը մահացել է 2007 թվականի հուլիսի 8-ին Նյու Դելիում՝ 80 տարեկան հասակում[17]: Չանդրա Շեկհարի մահից հետո երկրում 7-օրյա սուգ է հայտարարվել[18]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Rival of Singh Becomes India Premier». Sanjoy Hazarika. The New York Times. նոյեմբերի 10, 1990. Վերցված է դեկտեմբերի 20, 2018-ին.
- ↑ Chand, Attar (1991). The Long March: Profile of Prime Minister Chandra Shekhar. Mittal. էջ 59. ISBN 978-8-17099-272-1.
- ↑ Dubey, Scharada (2009). Movers and Shakers Prime Minister of India. Westland. Վերցված է հունիսի 7, 2015-ին.
- ↑ http://www.sjpchandrashekhar.org/samajwadijantaparty-founder-chandra-shekhar/
- ↑ Kapoor, Coomi (2015). The Emergency: A Personal History, Chapter 4. Penguin/Viking. ISBN 9789352141197.
- ↑ «General Elections, 1984 - Constituency Wise Detailed Results» (PDF). Election Commission of India. Արխիվացված է օրիգինալից (PDF) հուլիսի 18, 2014-ին. Վերցված է հոկտեմբերի 29, 2015-ին.
- ↑ Movers and Shakers Prime Minister of India by Scharada Dubey – 2009 During the emergency, Chandra Shekhar was among the very few individuals from the ruling Congress party to be sent to jail.
- ↑ Dissidents Split Indian Prime Minister's Party. New York Times. (6 November 1990). Retrieved 14 September 2011.
- ↑ Rival of Singh Becomes India Premier. New York Times. (10 November 1990). Retrieved 14 September 2011.
- ↑ «Socialist Is Installed as India's Eleventh Prime Minister». Sanjoy Hazarika. The New York Times. նոյեմբերի 11, 1990. Վերցված է դեկտեմբերի 20, 2018-ին.
- ↑ «Chandra Shekhar | prime minister of India». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2019-08-30-ին.
- ↑ «Chandra Shekhar critical». The Hindu. հուլիսի 8, 2007. Վերցված է դեկտեմբերի 11, 2014-ին.
- ↑ The Working Class. Centre of Indian Trade Unions. 1990. էջ 86. Վերցված է դեկտեմբերի 20, 2018-ին.
- ↑ Puppet on a String. Far Eastern Economic Review. October 1990. էջ 6.
- ↑ «Chandra Shekhar exploits fears, weaknesses of Congress(I) and Janata Dal(S)». Inderjit Badhwar,.Prabhu Chawla. India Today. դեկտեմբերի 15, 1990. Վերցված է դեկտեմբերի 20, 2018-ին.
- ↑ The Interim Man. The Economist. 1990. էջ 42.
- ↑ «Chandra Shekhar dead». The Hindu. հուլիսի 9, 2007. Վերցված է դեկտեմբերի 11, 2014-ին.
- ↑ «Leaders mourn Chandra Shekhar's death». The Hindu. հուլիսի 9, 2007. Վերցված է դեկտեմբերի 11, 2014-ին.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Khare, Harish (հուլիսի 9, 2007). «The quintessential Congressman». The Hindu. Վերցված է դեկտեմբերի 11, 2014-ին.
- Chand, Attar (1991). The Long March: Profile of Prime Minister Chandra Shekhar. Mittal Publications. ISBN 978-8-17099-272-1.
- "The State As Charade: V.P. Singh, Chandr Shekhar and the Rest" by Arun Shourie, Publisher: South Asia Books
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կատեգորիա:Անձինք նամականիշերի վրա
Կատեգորիա:Հնդիկ սոցիալիստներ
Կատեգորիա:Հնդկական ազգային կոնգրեսի անդամներ
Կատեգորիա:Հնդկաստանի քաղաքական գործիչներ
Կատեգորիա:Հնդկաստանի վարչապետներ
Կատեգորիա:20-րդ դարի քաղաքական գործիչներ