Մասնակից:Gevorg Ghazaryan/Չակրավարտի Ռաջագոպալաչարիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Gevorg Ghazaryan/Չակրավարտի Ռաջագոպալաչարիա
 

Չակրավարտի Ռաջագոպալաչարիա (անգլ.՝ Chakravarti Rajagopalachari, թամիլերեն՝ இராசகோபாலாச்சாரி, հինդի՝ चक्रवर्ती राजगोपालाचारी, ), հնդիկ պետական և քաղաքական գործիչ[1]։ 1948 թվականի հունիսի 21-ից մինչև 1950 թվականի հունվարի 26-ը զբաղեցրել է գեներալ-նահանգապետի պաշտոնը։ Հնդկական ազգային կոնգրեսի առաջնորդներից մեկը, Հնդկաստանի ազգային-ազատագրական շարժման մասնակից։ Սվատանտրա կուսակցության հիմնդիր[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չակրավարտի Ռաջագոպալաչարիան ծնվել է 1878 թվականի դեկտեմբերի 10-ին Տհորապալիում, այժմ՝ Թամիլ Նադու նահանգ։ Կրթությունը ստացել է Չենայի կենտրոնական քոլեջում, իսկ հետո կրությունը շարունակել է Բանգալորի համալսարանում[3][4]։ 1900 թվականին սկսել է զբաղվել իրաբանական գործունեությամբ, իսկ հետո զբաղեցրել է Սալեմ շրջանի համայնքի առաջնորդի պաշտոնը[5]։ 1930 թվականին այլ քաղաքական գործիչների նման չի ձերբակալվել։ 1937 թվականին Չակրավարտին ընտրվել է Մադրասի նախագահության վարչապետ և այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 1940 թվականը, որից հետո թոշակի է անցել։ Հետագայում աջակցել է Մեծ Բրիտանիայի արշավին և Օգոստոսյան շարժման դեմ է հանդես եկել։

Չակրավարտին մասնակցել է Մուհամադ Ալի Ջինայի և Մուսուլմանական լիգայի հետ բանակցություններին, սակայն միասնական երկրի պահպանման ծրագիրը չի ընդունվել մուսուլմանների կողմից։ 1946 թվականին նշանակվել է Հնդկաստանի ժամանակավոր արդյունաբերության, սննդի, կրթության և ֆինանսների նախարար, իսկ 1947 թվականից մինչև 1948 թվականը՝ Արևմտյան Բենգալիայի նահանգապետ։ 1948 թվականից մինչև 1950 թվականը երկրի դոմինիոնի կարգավիճակի ժամանակաշրջանում եղել է Հնդկաստանի գեներալ-նահանգապետ, 1951 թվականից մինչև 1952 թվականը՝ արտաքին գործերի նապարար և 1952 թվականից մինչև 1954 թվականը՝ Մադրաս նահանգի գլխավոր նախարար։

1959 թվականին հեռացել է Հնդկական ազգային կոնգրեսից և հիմնադրել ընդդիմադիր պահպանող-լիբերալական Սվատանտրա կուսակցությունը, որը մասնակցել է 1962, 1967 և 1972 թվականների խորհրդարանական ընտրություններին։

Չակրավարտի Ռաջագոպալաչարիան մահացել է 1972 թվականի դեկտեմբերի 25-ին Չենայում՝ 94 տարեկան հասակում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «C. Rajagopalachari: The icon India needs today». դեկտեմբերի 8, 2016. Արխիվացված օրիգինալից դեկտեմբերի 10, 2016-ին.
  2. «How Rajendra Prasad (and not Rajaji) became India's first president». Արխիվացված օրիգինալից նոյեմբերի 30, 2016-ին.
  3. Bakshi, Shri Ram (1990). C. Rajagopalachari. Anmol Publications. էջ 399. ISBN 978-81-7041-313-4.
  4. Hopley, Antony R. H. «Chakravarti Rajagopalachari». Oxford Dictionary of National Biography. Արխիվացված օրիգինալից փետրվարի 11, 2015-ին.
  5. Famous Indians of the 21st Century. Pustak Mahal. 2007. էջ 42. ISBN 978-81-223-0829-7.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Կատեգորիա:Հնդկաստանի քաղաքական գործիչներ Կատեգորիա:Հնդկական ազգային կոնգրեսի անդամներ Կատեգորիա:Հնդիկ թարգմանիչներ Կատեգորիա:Հնդիկ գրողներ Կատեգորիա:Անկախության ակտիվիստներ Կատեգորիա:Հնդիկ ակտիվիստներ Կատեգորիա:20-րդ դարի թարգմանիչներ Կատեգորիա:20-րդ դարի քաղաքական գործիչներ Կատեգորիա:20-րդ դարի գրողներ Կատեգորիա:Հնդիկ պետական գործիչներ Կատեգորիա:Հնդիկ լեզվաբաններ Կատեգորիա:Փաստաբաններ Կատեգորիա:Կոմպոզիտորներ