Մասնակից:Gevorg Ghazaryan/Նորմանո ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Gevorg Ghazaryan/Նորմանո ամրոց
իտալ.՝ Castello Normanno
Նկարագրություն
ՏեսակԱմրոց
ՏեղագրությունԻտալիա Պատերնո կոմունա, Սիցիլիա, Իտալիա
Վարչական միավորՊատերնո կոմունա
ԵրկիրԻտալիա Իտալիա
Կառուցված1072 թվական
ԿառուցողՌոջեր I
ԿայքԿայք ամրոցի մասին

Նորմանո ամրոց (իտալ.՝ Castello Normanno), ամրոց Պատերնո կոմունայում[1], Սիցիլիայի հարավ, Իտալիա[2]:

Ամրոցը կառուցվել է 1072 թվականին կոմս Ռոջեր I-ի կողմից՝ Սիմետո գետի հովտում արաբների արշավանքներից պաշտպանության համար: Ժամանակի ընթացքում ամրոցն ընդլայնվել է, իսկ արաբների ազդեցությունը կղզում նվազել է, և այդ կերպ նա կորցրել է իր ռազմավարական նշանակությունը։ Հենրի VI-ի օրոք ամրոցը եղել է Պատերնոյի կոմսի նստավայրը։ Ավելի ուշ ամրոցի բնակիչներն են եղել Ֆրիդրիխ II-ը, Էլեանորա Անժույսկայան, Բլանկա I Նավարսկայան և Ֆեդերիգո II-ը:

1431 թվականին ամրոցը գնել Է Սիցիլիայի ազնվական ընտանիքներից մեկը։ Հաջորդող դարերում այնտեղ էր գտնվում բանտ, ինչի պատճառով այն աստիճանաբար ոչ պիտանի էր դառնում, քանի դեռ 19-րդ դարում այնտեղ ամբողջական վերականգնում տեղի չի ունեցել։

Ամրոցն ունի 34 մետր բարձրությամբ ուղղանկյան ձև և բաժանված է երեք հարկի։ Սկզբում նա տանիքի վրա ուներ գիբելինների ոճով ատամներ, որոնք այսօր գրեթե չեն պահպանվել։ Հետաքրքիր գունային ազդեցությունը ստեղծում է ամրոցի արտաքին տեսքը, որտեղ քարերը, որոնցից այն կառուցված է, ունեն մուգ գույն, իսկ գոթական պատուհանների շրջանակները պատրաստված են սպիտակ կրաքարից:

Ամրոցի առաջին հարկում գտնվում է մի քանի սենյակ և սուրբ Հովհաննեսի մատուռը, որը զարդարված է 13-րդ դարի որմնանկարներով։ Բելետաժում գտնվում է շքասրահը, իսկ կառավարիչների նստավայրը եղել է երրորդ՝ վերջին հարկում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Scoglio, Guglielmo. Monforte San Giorgio e il suo territorio nel Medioevo. Trento, 2007

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կայք ամրոցի մասին
  2. C.A. Garufi. La contea di Paternò e i de Luci, in Archivio storico per la Sicilia Orientale, anno X, fasc. I, 1913.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Դղյակներ այբբենական կարգով Կատեգորիա:Իտալիայի ամրոցներ Կատեգորիա:1072 հիմնադրումներ