Մասնակից:Gevorg Ghazaryan/Նակագուսուկու ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Gevorg Ghazaryan/Նակագուսուկու ամրոց

Նակագուսուկու ամրոց (ճապ.՝ 中城城 Նակագուսուկու ձո, Օկինավան՝ Նակագուշիկու[1]), գուսուկու (ամրոցի տեսակ) Կիտանակագուսուկու գյուղում, Օկինավա: Ճապոնիայի առաջին քարե ամրոցն է, որը կառուցվել է մոտ 1440 թվականին Գոսամարի իշխանի կողմից: Ռյուկյու թագավորության ժամանաշրջանի մի քանի ամրոցներից մեկն է: Դա նաև նախկին թագավորության ամրոցաշինության լավագույն նմուշներից մեկն է: Այսօր ամրոցից միայն ավերկաներ են մնացել: Չնայած դրան, Նակագուսուկու ամրոցը մտնում է Ճապոնիայի 100 լավագույն ամրոցների ցանկում[2]: 2000 թվականին ամրոցը գրանցվել է որպես Ճապոնիայում ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցը կառուցել է լեգենդար հրամանատար Գոսամարուն Կացուրենը՝ այն լորդ Ամավարիի հարձակումներից պաշտպանելու համար։ Ամավարին ամրոցի վրա է հարձակվել 1458 թվականին և հաղթել Գոսամարուին։ Նակագուսուկուն օգտագործվել է մինչև 1611 թվականը։

Իշխան Գոսամարուն զրպարտվել է Ամավարիի նշանավոր հարևանի կողմից, որը կարողացել էր Սյուրիի թագավորին համոզել նրանում, որ Գոսամարուն նրա դեմ զորքեր է հավաքում: Թագավորն ուղարկել է իր սեփական զորքերը, և Գոսամարուն նախընտրել է ինքնասպանություն գործել, քան օրինական տիրոջ դեմ ելնել: 1458 թվականին Ամավարիի ապստամբությանը դիմացել են միայն ամրոցի պատերը։

Ամրոցից հիանալի տեսարան է բացվում է տեղի կենտրոնական Օկինավայի արևելյան ափը: Ամրոցը կանգնած է բարձրության վրա, որից տեսարան է բացվում դեպի Խաղաղ օվկիանոս:

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեք հիմնական բակերը, որոնք շրջապատված են բարձր պարիսպներով, կապված են անցումներով:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Motoo, Hinago (1986). Japanese Castles. Tokyo: Kodansha. էջ 200 pages. ISBN 0-87011-766-1.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ナカグシク». 首里・那覇方言音声データベース (ճապոներեն).
  2. «Nakagusuku Castle Remains». Վերցված է ապրիլի 2, 2014-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Համաշխարհային ժառանգության օբյեկտներ այբբենական կարգով Կատեգորիա:Համաշխարհային ժառանգություն Ճապոնիայում Կատեգորիա:Ճապոնիայի ամրոցներ Կատեգորիա:14-րդ դարի հիմնադրումներ