Մասնակից:Gevorg Ghazaryan/Մոլա դի Բարի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Gevorg Ghazaryan/Մոլա դի Բարի ամրոց
իտալ.՝ Castello di Mola di Bari
ՏեսակԱմրոց
ՏեղագրությունԻտալիա Բարի գավառ, Իտալիա
Վարչական միավորԲարի գավառ
Գտնվում է ափինԱդրիատիկ ծով
ԵրկիրԻտալիա Իտալիա
Կառուցված1278 - 1281
ԿառուցողԿառլ I
ԿայքCastelli/Puglia/bari/mola.htm

Մոլա դի Բարի ամրոց (իտալ.՝ Castello Mola di Bari), կամ Անժույի ամրոց (իտալ.՝ Castello Angioino), միջնադարյան ամրոց Իտալիայի հարավում, Մոլա դի Բարի կոմունայում, Բարի գավառ, Ապուլիա նահանգ[1]:

Գտնվում է Ադրիատիկ ծովի ափին, նահանգի կենտրոնից` Բարի քաղաքից 20 կմ հեռավորության վրա: Ամրոցի ետևում տեղակայված է Պյացա Վենտի Սետեմբրե հրապարակը (իտալ.՝ Piazza XX Settembre), որտեղ գտնվում են Վան Վեստերհութ թատրոնը (իտալ.՝ Van Westerhout) և Սուրբ Նիկոլասի՝ քաղաքի գլխավոր եկեղեցին:

Ամրոցը կառուցվել է 1278 թվականից մինչև 1281 թվականն ընկած ժամանակահատվածում՝ Կառլ I-ի՝ Սիցիլիայի և Նեապոլի թագավորի, Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս VIII-ի որդու հրամանով՝ ափը ծովահենների հարձակումներից պաշտպանելու նպատակով: 1508 թվականին դիմակայել է Վենետիկի շրջափակումը, որի հետևանքով վնասվել էր։

1530 թվականին ամրոցը վերակառուցվել է Կառլ V-ի հրամանով: Վերակառուցումը կապված էր հրազենի առաջացման և զարգացման հետ: Ամրոցի պատերը սկզբնական տեսքով լավ ամրացված էին քարաձիգ հարձակումներից, սակայն հեշտությամբ կարող էին ավերվել հրազեններով։

1613 թվականին ամրոցը ձեռք է բերել վաճառական Միշել Վաացը, և ամրոցը երկու դարից ավելի գտնվել է Վաաց տոհմի տիրապետության տակ, մինչև 1849 թվականին այն վաճառվել Է Իտալիայի պաշտպանության նախարարությանը։ Ամրոցի ներքին տարածքներն իր գոյության ողջ երկար ժամանակահատվածում բազմիցս ենթարկվել են վերականգնման և վերակառուցման։ Ներկայումս ամրոցի տարածքը օգտագործվում է տարբեր կոնֆերանսներ անցկացնելու համար:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Il Castello Angioino». Comune di Mola di Bari — История и описание замка на сайте коммуны Моло-ди-Бари. Արխիվացված է օրիգինալից 2015-06-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն) (իտալ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Դղյակներ այբբենական կարգով Կատեգորիա:Իտալիայի պալատներ Կատեգորիա:1281 հիմնադրումներ