Մասնակից:Gevorg Ghazaryan/Մարիա Տերեսա Ֆերնանդես դե լա Վեգա
Gevorg Ghazaryan/Մարիա Տերեսա Ֆերնանդես դե լա Վեգա | |
Մարիա Տերեսա Ֆերնանդես դե լա Վեգա Սանս (իսպ.՝ María Teresa Fernández de la Vega Sanz, ), իսպանացի պետական և քաղաքական գործիչ: 2004 թվականից մինչև 2010 թվականը Սապատերոյի կաբինետում զբաղեցրել է կառավարության նախագահի տեղակալի պաշտոնը[1]:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լինելով իրավաբանական ֆակուլտետի ուսանող՝ Մարիա Տերեսան անդամակցել է Կատալոնիայի միավորված սոցիալիստական կուսակցությանը: 1977 թվականին բռնապետության վերացումից և առաջին ազատ ընտրություններից հետո, որտեղ կոմունիստները ցույց են տվել սոցիալ-դեմոկրատներից ավելի վատ արդյունքներ, Ֆերնանդես դե լա Վեգան կուսակցության շարքերից դուրս է եկել 1979 թվականին: Ֆելիպե Գոնսալեսի կառավարությունում Ֆերնանդես դե լա Վեգան տարբեր պաշտոններ է զբաղեցրել Իսպանիայի արդարադատության նախարարությունում, 1986 թվականին ընդգրկվել է Եվրոպական խորհրդի իրավաբանական փոխգործակցության հարցերով եվրոպական կոմիտեի կազմում: 1994 թվականին ստացել Է Իսպանիայի արդարադատության նախարարության պետական քարտուղարի պաշտոնը, որը զբաղեցրել է մինչև 1996 թվականին Խոսե Մարիա Ասնարի գլխավորությամբ Ժողովրդական կուսակցության հաղթանակ տանելը:
1996 թվականին Ֆերնանդես դե լա Վեգան ընտրվել է Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր և 2000 թվականից մինչև 2004 թվականը զբաղեցրել Իսպանական սոցիալիստական բանվորական կուսակցության խմբակցության գլխավոր քարտուղարի պաշտոնը: 2004 թվականի մարտի 14-ի ընտրություններից հետո կառավարության աառաջին կին փոխնախագահն է դարձել։ Այդ պաշտոնում զբաղվել է սոցիալական բարեփոխումների հարցերով՝ մասնավորապես ընտանեկան քաղաքականության մեջ։ 2010 թվականի հոկտեմբերին Իսպանիայի կառավարությունում վերադասավորումների արդյունքում դուրս է եկել դրա կազմից։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Gevorg Ghazaryan/Մարիա Տերեսա Ֆերնանդես դե լա Վեգա կատեգորիայում։ |
Կատեգորիա:Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի շրջանավարտներ
Կատեգորիա:Իսպանացի քաղաքական գործիչներ
Կատեգորիա:21-րդ դարի կին քաղաքական գործիչներ
Կատեգորիա:Իսպանացի ֆեմինիստներ
Կատեգորիա:20-րդ դարի կին քաղաքական գործիչներ
Կատեգորիա:Իսպանիայի պետական գործիչներ