Մասնակից:Gevorg Ghazaryan/Կրիշան Կանտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Gevorg Ghazaryan/Կրիշան Կանտ
 

Կրիշան Կանտ (անգլ.՝ Krishan Kant, [1]), հնդիկ պետական և քաղաքական գործիչ, 1990-1997 թվականներին եղել է Անդհրա-Պրադեշի և 1996-1997 թվականներին Թամիլ Նադուի նահանգապետ, 1997-2002 թվականներին եղել է Հնդկաստանի նահանգների խորհրդի նախագահ (փոխնախագահ)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիշան Կանտը ծնվել է 1927 թվականի փետրվարի 28-ին Արմիստար շրջանում, Բրիտանական Հնդկաստան։ Ավարտել է Վարանասիի տեխնոլոգիաների համալսարանը։ Լինելով ուսանող, միացել է Հնդկաստանի անկախության պայքարին[2]։

1970-ական թվականներին կեսին մեծ քաղաքականությունում սկսել է կարիերան, եղել է Հնդկական ազգային կոնգրեսի անդամ, սակայն 1975 թվականին հեռացվել է նրանից 1975 թվականից մինչև 1977 թվականը կառավարության գործողություններում նրա ընդդիմության համար, երբ վարչապետ Ինդիրա Գանդին հայտարարել էր արտակարգ իրավիճակ քաղաքացիական իրավունքների սահամանափակումով։ Հետագայում միացել և դարձել է «Ջանատա փարթի» կուսակցության անդամ։ 1966 թվականից մինչև 1977 թվականը եղել է Հնդկաստանի նահանգաների խորհրդի անդամ։ 1977 թվականից մինչև 1980 թվականը եղել է Հնդկաստանի խորհրդարանի ժողովրդական պալատի անդամ։ 1976 թվականին եղել է Քաղաքացիական ազատությունների և ժողովրդական իրավունքների պաշտպանության ժողովրդական միության հիմնադիրներից մեկը և առաջին գլխավոր քարտուղարը։ Ազգային ատոմային ծրագրի մշակման մասնակից, համարվել է Դելիի պաշտպանական հետազոտությունների ինստիտուտի (անգլ.՝ Institute for Defence Studies and Analysis) գործադիր խորհրդի անդամ։ 1990 թվականի ընտրությունների արդյունքում դարձել է Անդհրա-Պրադեշի նահանգապետ և այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 1997 թվականը։ 1997 թվականին դարձել է Հնդկաստանի փոխնախագահ, Հնդկաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Ռաջյա սաբհայի նախագահ։ Այդ պաշտոնն ազատել է 2002 թվականին։

Կրիշան Կանտը մահացել է 2002 թվականի հուլիսի 27-ին Նյու Դելիում սրտամկանի ինֆարկտից՝ 75 տարեկան հասակում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Khan, Kot Mohammed (օգոստոսի 2, 1997). «Krishna Kant's home-villagers have great expectations of him». Rediff.com. Վերցված է հոկտեմբերի 29, 2018-ին.
  2. «Rajya Sabha». Rajya Sabha. Վերցված է փետրվարի 22, 2013-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Profile (archived) on Embassy of India in Washington website

Կատեգորիա:Հնդկաստանի քաղաքական գործիչներ Կատեգորիա:20-րդ դարի քաղաքական գործիչներ Կատեգորիա:Հնդկաստանի փոխնախագահներ